Ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի դպրոցում նրա անվան դասարան բացվեց

Այս տարվա սեպտեմբերի 1-ը Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 դպրոցի պատմության մեջ առանձնահատուկ է դառնալու: Դպրոցում այդ օրը բացվեց ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի անվան դասարան: 10-րդի «5» դասարանի մուտքին այսուհետ փակցված կլինի «Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հերոս Ադամ Խաչատուրի Սահակյանի անվան պատմության դասարան» գրությամբ ցուցանակը:

Ադամն իսկապես մեր բոլորի ու նաեւ հարազատ դպրոցի հերոսն է` այնտեղ սովորող պատանիների համար օրինակելի: Իսկ դասարանը պատմության է այնքանով, որ ինչպես տնօրեն Ռուզաննա Կոստանյանը պարզաբանեց, «Ադամն ինքը պատմություն է»: Ներսում` արդեն մեծադիր երկու ցուցատախտակների վրա ներկայացված էին երիտասարդ Ադամի կարճ կենսագրությունն ու  մարտի դաշտում անձնվեր պայքարի պատմությունը: «Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին` Երեւան քաղաքում: 2002-2013 թվականներին սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: 2009-2013-ը զբաղվել է լողով, բռնցքամարտով եւ արեւելյան մարտարվեստի տեսակներով: 2013 թվականին ընդունվել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետադիզայներական ֆակուլտետ: Ուսումնառության երկրորդ կուրսից մեկնել է բանակ: 2015 թվականի հունվարի 26-ին մեկնել է ծառայության ԼՂՀ Հադրութի շրջան, Ջրական (Ջաբրայիլ): 2016 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ մայիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության» մեդալով»,- կարդում ենք առաջին տեքստում:

Իսկ երկրորդն այն մասին է, թե ինչպես էր կռվում եւ ուրիշների կյանքը փրկում Ադամը: «2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանը, գտնվելով առաջնագծում եւ լինելով 112-րդ մարտական դիրքի ավագը («Լալայկա» կոչվող բարձունք) թշնամու կողմից դիրքերի 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո գլխավորել է մարտը` 4-ից 5 ժամ շարունակ իր ջոկատի 7 զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու մի քանի հարյուր հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների դեմ, հասցնելով նրանց զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկ ջոկատային): Ադամը կռվել է նույնիսկ այն ժամանակ, երբ վերջացել էին բոլոր փամփուշտները` պայքարելով մինչեւ արյան վերջին կաթիլը. ընկել է հերոսի մահով` վախկոտ ու նենգ թշնամու կողմից իր մարմնին եւ դեմքին հասցրած հրազենային ծանր վիրավորումներից: Ադամի թշնամու դեմ մղած 4-ից 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ու ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում` դրանով իսկ փրկելով իր շատ ընկերների կյանքը եւ անառիկ պահելով հայրենի հողերը հակառակորդի ներխուժումից: Արդյունքում Ադամ Սահակյանը իր զինակից ընկերների հետ կոտրել է թշնամու բանակի ողնաշարը` կանխելով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը, տապալելով հակառակորդի մշակած` կայծակնային եւ հանկարծակի պատերազմով հայկական հողերի զավթման իր վաղեմի ծրագիրը»:

Համար 114 դպրոցում կազմակերպված միջոցառմանը երեկ ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա կարեւոր համարեց մերօրյա հերոսների կերպարի վրա հիմնված դաստիարակությունը: «Ադամի անվան դասարանը շատ մեծ նշանակություն ունի դաստիարակության իմաստով: Այն հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում է գործնականի: Երբ երեխան տեսնում է այս դասարանը, հասկանում է, որ հերոսն իր կողքին սովորած երիտասարդն է: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդը ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն եւ դառնում է պատասխանատվություն»,- ասաց նախարարը:

Հ.Գ. Լրագրողների հարցերին պատասխանելով` նախարար Մկրտչյանն անդրադարձավ Խորհրդային ու նորանկախ Հայաստանի կրթական համակարգերին ու նկատեց. «Նախկին համակարգը, որը կար, խորհրդային, մեծ երկրի համակարգ էր, բայց մենք ձեւավորում ենք մերը, սեփականը, որը յուրահատուկ է եւ աշխարհում այլեւս չկա այդպիսի կրթական համակարգ»: Նա նաեւ հիշեց, որ սովորական աշակերտ է եղել` փախել է դասերից ու միեւնույն ժամանակ կրել քաղաքի կենտրոնի մշակույթը, ստացել է ե՛ւ դրական, ե՛ւ անբավարար գնահատականներ: «Ու գիտե՞ք, միշտ մեր երեխաներին պիտի դաստիարակենք, որ ցանկացած մարդու կյանքում լինում են ե՛ւ հաջողություններ, ե՛ւ անհաջողություններ: Չի կարող անընդհատ հաջողություն լինել կամ անընդհատ անհաջողություն: Մենք պիտի սովորեցնենք մեր երեխաներին նաեւ դիմանալ դժվարություններին, անարդարություններին, եթե դրանք կան, միշտ իմանալ, որ իրավիճակը փոխվելու է: Սա նաեւ դաստիարակության տարրն է, որ դպրոցը պիտի իրականացնի»,- ասաց նախարարը: 

Բայց միեւնույն ժամանակ չհորդորեց, որ այդ անարդարություններից թեւաթափ չլինելով ու չկոտրվելով հանդերձ` չպետք է դրանք հանդուրժել ու հարկավոր է պայքարել անարդարությունների դեմ: Մեր հարցին, թե իր կարծիքով անարդարությունները կրթական համակարգում հիմա՞ են ավելի շատ, թե այն ժամանակ, երբ ինքն էր սովորում, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Մեր ժամանակ էլ կար այն, ինչ որ կա, բայց մի քիչ... Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, անարդարությունը նաեւ կապված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ: Հասարակությունը ինչքան ավելի բավարարված լինի, ինչքան աշխատատեղերը շատ լինեն, որքան պետականության զարգացման ընթացքում օրենքների գերակայություն հաստատվի, այնքան ձեր ասած խնդիրները կնվազեն»:

Տպել
3572 դիտում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր