Ինչու է կախվել 12-ամյա երեխան. հնարավոր է` իրականում նա դա չի ցանկացել

03/09/2016 schedule10:25

Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում ողբերգական դեպք էր տեղի ունեցել. 12-ամյա տղան ինքնասպանություն էր գործել տուկի թելով կախվելու միջոցով: Ժամը 22:30-ի սահմաններում Հովհաննեսը դուրս է եկել տնից, 10-15 րոպե անց անհանգստացած հարազատները` մայրն ու քույրերը, դուրս են եկել նրան փնտրելու եւ հայտնաբերել են մոտակա կիսակառույց շինությունում` արդեն անշնչացած վիճակում:

Կատարվածը դաժան անակնկալ է եղել նրա ընտանիքի ու համագյուղացիների համար. ոչ ոքի մտքով անգամ չի անցել, որ երեխան կարող էր նման քայլի դիմել: «Դեպքն անսպասելի էր: Այդ աշակերտի մոտ երբեք չի նկատվել հոգեկան շեղում, տարօրինակ վարք, որը կհուշեր նման հակվածության մասին: Ամեն դեպքում, այդպիսի բան դպրոցում մենք չենք նկատել: Տանը նույնպես չի նկատվել: Զարմանալին հենց դա է»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսաղբյուրի դպրոցի տնօրեն Արտուշ Միքայելյանը: Հովհաննեսը դպրոցում բավարար առաջադիմություն է ունեցել, հասակակիցների համեմատությամբ եղել է փոքր-ինչ ակտիվ, աշխույժ, համարձակ: Տնօրենի խոսքով` ապրել է բազմանդամ, համերաշխ եւ բավական ապահովված ընտանիքում: Իսկ ամռանն էլ Հանքավան ճամբար էր գնացել, հանգստացել: «Նախորդ երկու օրը քննիչները իր հասակակիցներին էին հարցաքննում, ես էլ, որպես մանկավարժ, բոլոր հարցաքննություններին ներկա եմ եղել: Վարքի մեջ փոփոխություն ոչ մեկը չէր նկատել. բոլորը նույն բանն էին ասում, բոլորը ցնցված են, բոլորի համար անհայտ էր, թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել»,- նշեց տնօրենը:

Հովհաննեսն ընկերներին որեւէ անգամ չի ասել, թե նման բան անելու մտադրություն ունի: Արտուշ Միքայելյանը չի բացառում, որ հնարավոր է` տղան ընդամենը հետաքրքրասիրությունից ելնելով է որոշել պարզել, թե ինչպես է լինում այդ ինքնասպանությունը: «Նա գուցե պատահականության զոհ դարձավ, գուցե փորձեց տեսնել` դա ինչ է եւ չհասցրեց իրեն ազատել: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- ասաց տնօրենը: Սեպտեմբերի 1-ը գյուղի դպրոցում դիմավորել են տեղի ունեցած դժբախտության ճնշող ազդեցության տակ, ու առանձնահատուկ որեւէ արարողություն այստեղ չի անցկացվել: Նախատեսված էր, որ այդ օրը բացվելու է ապրիլյան պատերազմում` ամսի 16-ին զոհված լուսաղբյուրցի զինծառայող Խաչատուր Հարությունյանի անվան դասարան: Միջոցառմանը հրավիրված էր ու մասնակցելու էր նաեւ մարզպետը, բայց այն հետաձգվել է, եւ հնարավոր է հերոսաբար մարտնչած եւ նահատակված զինծառայողի անվան դասարանի բացումը կազմակերպվի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 

Նկատենք, որ վերոնշյալ ինքնասպանության նմանությամբ դեպք գրանցվել էր նաեւ նախորդ տարի Արմավիրի մարզում, երբ դարձյալ կախվելու միջոցով կյանքին վերջ էր տվել 12-ամյա մի աղջիկ: Հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է այդ տարիքում երեխաներն առանձնահատուկ հոգեբանական վիճակում են գտնվում ու առավել հակված են լինում այսպիսի քայլերի: Նա պատասխանեց, որ ինքնասպանությունն այս հասակին բնորոշ չի համարվում, ու եթե անգամ նման դեպքեր լինում են, ապա դրանք եզակի են: «Դա վաղ դեռահասությունն է, եւ որոշ մասնագետներ այդ տարիքում նույնիսկ իսկական դեպրեսիայի առկայությունն են վիճարկում: Այդ տարիքում լուրջ, գլոբալ խնդիրներ երեխաները չեն ունենում, լինել-չլինելու հարց առաջ չի գալիս, հզոր ձեւով սիրահարվածություն չի լինում, ինչը պատանեկան տարիքում է հանդիպում: Այդ տարիքին բնորոշ չեն ինքնասպանությունները»,- ասաց նա:

Խուդոյանի փոխանցմամբ, դեռահասության շրջանում երեխաների ինքնասպանությունը, որպես կանոն, լինում է չգիտակցված, այսինքն` նրանք իրականում ոչ թե ցանկանում են վերջ տալ կյանքին, այլ այդպիսի իմիտացիա ստեղծելով` վախեցնել, պատժել մեծահասակներին, բայց որոշ դեպքերում անզգուշաբար այն իրագործում են մինչեւ վերջ: «Նրանց մոտ այդ տարիքը մի տեսակ ռոմանտիզմի շրջան է եւ շատ դեպքերում հաշվարկը ճիշտ չի կատարվում: Իհարկե, ամեն դեպքը առանձին պետք է վերլուծել` պատճառները հասկանալու համար, բայց առհասարակ գիտակցված ինքնասպանությունն այդ տարիքին բնորոշ չէ: Ինձ ավելի հավանական է թվում, որ այս երեխայի ինքնասպանությունը պատահական է ստացվել»,- ենթադրեց մեր զրուցակիցը:

Հարցրինք, թե կարո՞ղ են, ասենք, օրինակ, ինքնասպանության տեսարաններ ունեցող ֆիլմերը երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել` կրկնելու տեսածը, անձամբ փորձարկելու կյանքն ընդհատելու համար ներկայացված տարբերակները: Հոգեբանը դա չբացառեց: «Չենք կարող ասել, թե ֆիլմը նայեց եւ այդ պատճառով ինքնասպանություն գործեց: Բայց խնդրի լուծման տարբերակ կարծես թե դրանք առաջարկում են: Եվ ասենք, եթե երեխան հոգեպես անհավասարակշիռ, ծանր հոգեկան ապրումների վիճակում է եւ մտածում է ելքեր գտնելու մասին, հնարավոր է այդպիսի քայլի դիմի, հատկապես եթե այդ ֆիլմն իր տարեկիցի մասին է»,- ասաց նա:

Հ.Գ. Լուսաղբյուրի 12-ամյա բնակիչ Հովհաննեսի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն: ՀՀ քննչական կոմիտեից երեկ փոխանցեցին, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռեւս չի ստացվել, սակայն մասնագետները երեխայի մահվան վկայականում դիահերձման արդյունքներով արձանագրել են, որ մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է` սեփական մարմնի ծանրության հետեւանքով:

Տպել
2800 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին