Նախարարները մամուլից են տեղեկացել, որ կառավարությունը պետք է հրաժարական տա

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կառավարթության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրի անդամներից ոմանք կառավարության շենք մտան գլխավոր մուտքից: Լրագրողների հիմնական հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականին, նրաք տվեցին նմանատիպ պատասխաններ՝ «Մամուլից ենք տեղեկացել», «չգիտենք» եւ այլն:

Նման պատասխան տվեցին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ այլք, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, լսելով մեր հարցը, լուռ հեռացավ: Կառավարության նիստը մեկնարկեց օրակարգային հարցերի քննարկումով եւ որեւէ հայտարարություն չեղավ:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստից հետո սպասվում է Հովիկ Աբրահամյանի եւ նրա կաբինետի հրաժարականը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան կառավարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով զբաղեցնում էր «Գազպրոմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվեց 2014 թվականի ապրիլի 13-ին, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Տպել
1792 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց