Պատերազմի դեպքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն:

30/11/-0001 schedule11:30

Սեպտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ՊՆ երրորդ բանակային զորամիավորման պատասխանատվության գոտում անցկացվել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից, փորձարարական զորավարժության ընթացքում խաղարկվել է մարտական գործողությունների ընթացքում պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների փոխհամագործակցության կարգը:

Զորավարժության շրջանակում բացազատվել է «Տավուշ» տեղեկատվական կենտրոն՝ զանգվածային լրատվամիջոցներին մեկ միասնական, հավաստի տեղեկատվություն տրամադրելու նպատակով:«Տավուշ» ՏԿ-ին կից ՊՆ ՌՈ տարածքային բաժնի ուժերով ու միջոցներով կահավորվել է պահակակետ, որտեղ հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել է ՌՈ տարածքային բաժնի պետի կողմից վավերացված «Տավուշ» տեղեկատվական կենտրոն մուտք գործելու թույլտվության հավաստագիր: Տեղեկատվական կենտրոնում հաշվառվել են հավաստագիր ստացած ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձայնագրման եւ տեսագրման սարքերը:

«Տավուշ» ՏԿ-ում անցկացվել է բրիֆինգ, որի ավարտից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրամադրվել է պայմանական մարտական գործողությունների շրջաններում լրագրողական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն եւ «PRESS» տարբերանշանով զրահաբաճկոններ ու սաղավարտներ:

Սեպտեմբերի 7-ին հավաստագիր ստացված սահմանափակ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչները զորամասերի սպաների ուղեկցությամբ մեկնել են առաջնագիծ եւ սահմանամերձ բնակավայրեր, խաղարկվել են մարտական գործողությունների ընթացքում լրագրողական աշխատանքների իրականացման դրվագներ, կատարվել են նկարահանումներ:

ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների հետ խաղարկվել են նաեւ առանց թույլտվության պայմանական մարտական գործողությունների շրջաններ եւ սահմանամերձ բնակավայրեր թափանցելու փորձեր, բացազատված պահակակետերի եւ շրջիկ պարեկների ուժերով կազմակերպվել են նրանց հայտնաբերման եւ հակազդման միջոցառումներ:

Զորավարժության արդյունքներն ամփոփվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված բրիֆինգի ընթացքում: Մանրամասն քննարկվել եւ վերլուծվել են իրականացված աշխատանքները, զորավարժության ընթացքում արձանագրված որոշակի բացթողումները:

Տեղեկատվական փորձարարական զորավարժության նպատակն էր պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների աշխատակիցների շրջանում ձեւավորել անհրաժեշտ հմտություններ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, ներկայացնել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները:

 

Տպել
632 դիտում

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան

Առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է. «Սասնա Ծռեր»-ը ներկայացնում է առաջին 33 համարները

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԿԳ փոխնախարարը պատասխանել է ՀՊՏՀ-ի ուսանողների բաց նամակին

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան

Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան եւ այլք. «Լուսավոր Հայաստան»-ի տասնյակը

Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար