Գյուղական դպրոցներ` առանց նոր աշակերտների

01/09/2016 schedule13:10

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան այս կամ այն համայնքում առաջին դասարան չձեւավորվելը արդեն ավանդույթ է դարձել: Այս տարին նույնպես բացառություն չէ: Ու չնայած ոլորտի պատասխանատուներն ակնկալում են, որ 2016-2017 ուստարում առաջին անգամ դպրոց հաճախողների թիվն ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարի` հաշվի առնելով ծնելիության աճը, արդեն իսկ հայտնի է, որ առնվազն 16 համայնքում սեպտեմբերմեկյան զանգը կհնչի միայն ավելի բարձր դասարանցիների համար:

Շիրակի մարզի Ալվար գյուղը աշակերտների խնդիր ունեցող համայնքներից մեկն է: Համայնքի ղեկավար Վոլոդյա Սուքիասյանը մեր զրույցում ասում էր, որ մանավանդ վերջին տարիներին հաճախադեպ է դարձել գյուղի դպրոցում առաջին դասարան չունենալը: Պատճառն, ըստ նրա, արտագաղթն է ու նաեւ այն, որ ծնողները նախընտրում են իրենց դպրոցահասակ երեխաների կրթությունն ապահովել Գյումրիում: Այնտեղ տուն են վարձում, ու նրանք տեղափոխվում են ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ քաղաքում ապրելու: Գյուղապետը նշում էր, որ խնդիրներն այնքան շատ են, որ իրենք  հնարավորություն չունեն դրանք լուծելու: «Մեր ուժերով լուծելու հարցեր չեն: Խորացել է էդ վերքը: Մարդկանց մեջ արմատացած է, որ պետք է երեխային Գյումրի տեղափոխեն եւ առաջին իսկ հնարավորության դեպքում այդպես էլ անում են»,- ասաց նա:

Ալվարի դպրոցը միջնակարգ է, այսինքն` առաջինից տասներկուերորդ դասարաններով, բայց նախորդ ուսումնական տարում ընդհանուր առմամբ ունեցել է տասից մի փոքր ավելի թվով աշակերտ: Ընդ որում, նրանք միայն Ալվարի բնակիչներ չեն: Այստեղ սովորելու են գալիս հարեւան Աղվորիկ, Արտեմիս համայնքների երեխաները նույնպես: Արդեն նոր ուսումնական տարում Ալվարի դպրոցի աշակերտների թիվը կիսով չափ կրճատված կլինի: Գյուղապետը, որն, ի դեպ, համայնքի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, ասում է, որ աշակերտների թվի վրա ծնելիությունը բացասաբար չի անդրադառնում, որովհետեւ երիտասարդ ընտանիքներում հիմնականում ծնվում են 2-4 երեխա:

Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքի ղեկավար Սամվել Հովսեփյանը եւս առաջին հերթին արտագաղթի հանգամանքն է մատնանշում, երբ խոսում է այս տարի գյուղի դպրոցում առաջին դասարան չլինելու մասին: «Մարդիկ արտագաղթում են: Գյուղը բարձր լեռնային է, ապրուստի միջոց չկա, հողերը քիչ են, ոռոգվող չեն, բերրի չեն: Կլիման բարենպաստ չէ, յոթ ամիս ձմեռ է: Նաեւ ծնունդներն են պակասել, առաջ չորս երեխա էին ունենում, հիմա՝ հազիվ մեկը: Առաջ մենակ ընտանիքի ծուխն էր գնում, աշխատում, հետ էր գալիս, հիմա ընտանիքներով են գնում»,- նշեց նա:

Ոսկեթասի դպրոցի տնօրեն Տիգրան Գեւորգյանն էլ մանրամասնեց, թե սպասվում էր, որ նոր ուսումնական տարում երեք առաջին դասարանցի կունենան: Բայց երկուսի ընտանիքներն  ամռան ընթացքում տեղափոխվեցին հայաստանյան այլ բնակավայրեր, իսկ երրորդը առողջական փոքր խնդիրների պատճառով դպրոց է հաճախելու հաջորդ ուսումնական տարում` արդեն եղբոր հետ միասին: Այդ տարի, ըստ տնօրենի, կունենան ռեկորդային թվով` 10-11 առաջին դասարանցի: Տնօրենը հույս ունի, որ մինչ այդ էլ տվյալ հասակի երեխաները ընտանիքների հետ միասին չեն լքի գյուղը: Ասում է, որ դպրոցի ջեռուցվող հատվածը բարերարների օգնությամբ աշխատում են բարեկարգել, փոխվել են դռներն ու լուսամուտները: 

Մեկ այլ համայնքում` Սյունիքի մարզի Շիկահող գյուղի դպրոցն առաջին դասարան չի ունենա արդեն երրորդ տարին: Համայնքի ղեկավար Ժիրայր Պատվականյանը նաեւ տխուր կանխատեսումներ ունի: «Ցավոք սրտի` հնարավոր է հետագայում նույնպես առաջին դասարան չլինի: Պատճառը միանշանակ երիտասարդության փոքր քանակի հետ է կապված»,- կարծիք հայտնեց նա` հավելելով, որ երիտասարդությունը կամ արտագաղթում է, կամ չի ծրագրում ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ: Պատերազմից հետո, ըստ գյուղապետի, համայնքի բնակչության քանակն անընդհատ նվազել է, այսօրվա դրությամբ փաստացի 171 մարդ է այնտեղ ապրում: Գյուղի դպրոցում նախորդ տարի 22 աշակերտ է եղել: Շրջանավարտներին ճանապարհելուց հետո մնացել են 18-ը: «Գյուղը ծերացել է, բնակչության 70 տոկոսից ավելին տարեց մարդիկ են»,- փաստում է Ժիրայր Պատվականյանը:

Շիկահողում երիտասարդներին ոչինչ չի պահում: Միայն այս ամռանն, ըստ նրա, երեք երիտասարդ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, ու գյուղում հույս չունեն, որ նրանք վերադառնալու են: Բայց թե ինչ է պետք, որպեսզի գյուղը նրանց համար գրավիչ դառնա, համայնքի ղեկավարը չգիտի: Ասում է` լուծման ուղիներ առաջարկելն իր համար բարդ է եւ պետական գլոբալ ծրագիր է հարկավոր: 

Հ.Գ. Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ այս տարի առաջին դասարան չի լինելու թվով 3՝ Ալվար, Թավշուտ, Անի-կայարան համայնքներում: Նախորդ երկու տարիներին նույնպես երեքական գյուղական դպրոցներում առաջին դասարաններ չեն բացվել: Դրանք են Աղվորիկ, Շաղիկ, Անի-կայարան, ինչպես նաեւ Հովտուն, Բանդիվան, Հողմիկ համայնքները:

Սյունիքի մարզում այդպիսի դպրոցների քանակն առնվազն 8-ն է: Դրանք հետեւյալ համայնքների դպրոցներն են` Աղվանի, Տանձավեր, Տանձատափ, Նորավան, Լծեն, Շիկահող, Նորաշենիկ, Տաշտուն: Նախորդ երկու ուսումնական տարիներին առաջին դասարան չի եղել նույն մարզի ավելի քան մեկուկես տասնյակ դպրոցներում, ընդ որում, որոշ համայնքներ այս տարի կրկնվում են:

Արագածոտնի մարզի Թլիկ, Ցամաքասար, Դիան, Արեւուտ, Ոսկեթաս համայնքները նույնպես առաջին դասարանցի չեն ունենա: Այս դեպքում նույնպես կան գյուղեր, որտեղ առաջին դասարան չի բացվել նաեւ նախորդ տարիներին:

Տպել
2746 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)