Իրականություն եւ ֆանտազիա. Համանախագահների խառնաշփոթը

 

Այսօր Մոսկվայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Նրանք քննարկելու են ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում ԼՂ կարգավորման շուրջ ձեռք բերած համաձայնությունների կատարման գործընթացը: Ինչ էլ քննարկեն համանախագահները, հասկանալի է, որ այս եւ առաջիկա հանդիպումներում միամտություն կլինի սպասել կտրուկ փոփոխություններ բանակցային գործընթացում:

Քաղաքական գործիչները հայտարարում են, որ գործընթացը դինամիկ զարգանում է: Իսկ Ադրբեջանի հայտարարություններից կարելի է ենթադրել, թե կարգավորմանը մնացել է մի քանի քայլ, ու հայկական կողմը «կհանձնի հողերը»: Այնինչ, Ռուսաստանից հնչող հայտարարություններում նկատվում է միայն զգուշավոր լավատեսություն: Թեպետ ռուսաստանյան մերձկրեմլյան լրատվամիջոցները չեն դադարում խոսել Լավրովի կամ Պուտինի պլանի գոյության մասին (ԼՂ շուրջ հինգ տարածքների հանձնում՝ Արցախի միջանկյալ կարգավիճակի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սահմանների բացման դիմաց,- խմբ.), փորձագետները գրեթե վստահ են, որ այժմ գործընթացում մեծ տեղաշարժեր սպասել պետք չէ: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը պատրաստի դեղատոմսեր չունի, եւ այժմ Մոսկվայի գլխավոր խնդիրն է` հետ պահել կողմերին նոր պատերազմական արկածախնդրությունից:

Ինչեւէ, կհանդիպեն համանախագահները ու հենց այս իրողությունների շրջանակներում էլ կքննարկեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հնարավորությունները: Այդ քննարկումներին, ինչպես մեզ հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, հայկական կողմից ներկայացուցիչ չի մասնակցելու: «Սա ուղղակի համանախագահների հանդիպումն է: Դրանք պարբերաբար տեղի են ունենում, եւ մասնակցության խնդիր չկա»,- նշեցին ՀՀ ԱԳՆ-ից: «Խոսքը պլանային քննարկումների մասին է, որոնք տեղի են ունենում հաճախակի Մոսկվայում, Վաշինգտնում եւ Փարիզում: Քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորման արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին»,- օրեր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Իսկ Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմների ներդրման, ինչպես նաեւ այդ գոտում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպրշիկի խմբի անդամների քանակի ավելացման ուղղությամբ: Պայմանավորվածությունների առաջին մասը Պետերբուրգի հանդիպումից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանը պաշտոնապես «թաղեց»՝ Ալիեւի մակարդակով հայտարարելով, որ «հետաքննության մեխանիզմների ներդրման կարիք չկա»:

Այժմ առաջնագծում պահպանվող հարաբերական անդորրի ֆոնին եւ պայմանավորվածությունների կատարման խարխուլ հնարավորությունների սահմանագծին էլ գործում են միջնորդները: Կտրուկ քայլերի չեն դիմում, քանի որ դրանք հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Ապրիլյան սցենարի կրկնությունը խնդիրներ կստեղծի բոլորի համար: Իրավիճակը բավականին զգայուն է: «Սա հավասարազոր է առանց հատուկ սարքավորումների ականապատված դաշտում մթության մեջ քայլելուն: Այս իրավիճակում հենց քննարկումների շարունակականությունը եւ հակամարտության գոտում որոշակի անդորրը, եթե կուզեք՝ սառեցումը, արդեն իսկ առաջընթաց է»,- մեզ հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Պերենջիեւը:

Թեպետ դիվանագետները սիրում են հանդես գալ լավատեսական հայտարարություններով, փորձագետը վստահ է, որ ստեղծված իրավիճակում համանախագահներից ոչ ոք իրականում չի սպասում կամ պատրաստվում խնդրի մոտալուտ կարգավորման: «Խոսել ինչ-որ ճանապարհային քարտեզների մասին եւս անհնար է: Հենց համանախագահներն այժմ որոշակի խառնաշփոթի մեջ են, քանի որ նրանք չգիտեն, թե էլ ինչ ուղղությամբ վարել բանակցությունները: Ուստի, Մոսկվայում կայանալիք քննարկումները հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել»,- ասաց Պերենջիեւը՝ ավելի խիստ տոնով հավելելով, որ «սա հերթական հանդիպումն է, չհանդիպել նրանք չեն կարող»: 

Խնդրի կարգավորումը, ըստ մեր զրուցակցի, կախված է միայն եւ միայն կողմերի տրամադրվածությունից ու ցանկություններից: «Ուստի, երբ ՌԴ նախագահը հայտարարում է, որ Մոսկվան չունի կարգավորման պատրաստի դեղատոմս, ապա դա հենց այդպես էլ պետք է հասկանալ: Առանց կողմերի ցանկության ոչ մի առաջարկված մեխանիզմ չի կարող գործել»,- ասաց փորձագետը:

Նա ֆանտազիա որակեց հայտարարություններն առ այն, որ գոյություն ունի Լավրովի կամ Պուտինի պլան, որը ենթադրում է ԼՂ շուրջ հինգ տարածքների զիջման դիմաց հայկական երկու պետությունների ապաշրջափակում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Սրանք ուղղակի ֆանտազիաներ են, որոնք շրջանառվում են որոշակի նպատակահարմարությունից ելնելով: Այսպես մի կողմից կարելի է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է եւ շուտով կլինի որոշակի հանգուցալուծում: Այսինքն՝ ձեւավորել որոշակի սպասումներ: Մյուս կողմից՝ այսպես կոչված «Լավրովի պլանի» առկայությունը միշտ հեշտությամբ կարելի է հերքել եւ ասել, որ նման բան գոյություն չունի», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Տպել
8326 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)