Ինգուշեթիայի ղեկավարը տուն եւ ավտոմեքենա է նվիրել ռուսաստանցուն հաղթաց թուրք ըմբիշին

Ըմբշամարտի մրցաշարերը մեծամասամբ վերածվում են կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչների միջեւ պայքարի եւ գրանցվում են արտառոց իրավիճակներ: Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 86 կգ քաշայինների եզրափակիչում մրցեցին Սելիմ Յաշարը (Թուրքիա) եւ Աբդուլռաշիդ Սադուլաեւը (Ռուսաստան): Այդ գոտեմարտից առաջ Ինգուշեթիայի ղեկավար, Ռուսաստանի հերոս Յունոս Բեկ Եվկուրովը հայտարարեց, որ եզրափակիչում Ինգուշեթիան ցավելու է թուրք ըմբիշի համար:

«Մեր Զելիմխանը եզրափակիչում է եւ մրցելու է եղբայր ժողովրդի՝ Դաղստանի ներկայացուցիչ Աբդուլռաշիդ Սադուլաեւի հետ: Ամբողջ Ինգուշեթիան աջակցելու եւ երկրպագելու է Զելիմխանին: Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկին», - հայտարարել էր Ինգուշեթիայի ղեկավարը: Նշենք, որ Սելիմ Յաշարը ազգությամբ ինգուշ է. ծնվել է Ինգուշեթիայում, մինչեւ 2013 թվականը հանդես է եկել Ռուսաստանի դրոշի տակ՝ Զելիմխան Կարտոեւ անվամբ, նվաճել է պատանիների աշխարհի, Եվրոպայի չեմպիոնի կոչումները, սակայն տեղ չգտնելով Ռուսաստանի հավաքականի կազմում, փոխել է քաղաքացիությունը, անունը եւ հիմա հանդես է գալիս Թուրքիայի դրոշի տակ Սելիմ Յաշար անունով:

«Ռիո 2016»-ի եզրափակիչը ավարտվել է Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող դաղստանցի մարզիկի հաղթանակով, իսկ Թուրքիայի դրոշի տակ հանդես եկող ինգուշ ըմբիշը արժանացել է արծաթե մեդալի: Օրերս Ինգուշեթիայի ղեկավարը հյուրընկալել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Զելիմխան Կարտոեւին (Սելիմ Յաշար) եւ մարզական հաջողությունների համար նվիրել թանկարժեք ավտոմեքենա եւ տուն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին թանկարժեք ավտոմեքենա է նվիրել Օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաեւին:

Տպել
2302 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին