Եվրոպական ֆուտբոլ. երբ գալիս է սեպտեմբերը

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը նշանավորվում է նոր ուսումնական տարվա մեկնարկով, ինչպես նաեւ փակվում է եվրոպական ֆուտբոլում գործող ամառային տրանսֆերային պատուհանը: 2 դեպքում էլ խոսակցության թեմաները ոչ միայն դպրոցներն են կամ ֆուտբոլը, այլեւ այն ծախսերը, որոնք կատարվում են այդ ընթացքում: Ֆուտբոլում տարեցտարի մեծանում է ծախսվող գումարների չափերը եւ այն վաղուց անցել է բանականության սահմանը:

Միջազգային մարզական մամուլը դեռ մինչ երեկ, երբ տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ կար մեկ ամբողջ օր եւ որի ընթացքում ավանդաբար տեղի են ունենում մեծ թվով տեղափոխություններ, արդեն իսկ քննարկում էր անգլիական թիմերի սահմանած նոր ֆինանսական ռեկորդը. ֆուտբոլիստների տրանսֆերների վրա Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող 20 թիմերը համատեղ ծախսել են ավելի քան 1 միլիարդ ֆունտ: Ավելի պարզ հասկանալու համար նշեմ, որ սա Հայաստանի 1 տարվա պետական բյուջեի մոտ կեսն է: Անգլիական 20 ֆուտբոլային թիմերը միայն նոր խաղացողներ ձեռք բերելու համար կարող են ընդամենը 1-2 ամսում ծախսել մեր երկրի տարեկան ամբողջ բյուջեի կեսը. թերեւս ավելի բնորոշ բնութագիր դժվար է գտնել թե Հայաստանի, եւ թե Անգլիայի Պրեմիեր լիգայի համար:

Մանչեսթերը ներկայացնող 2 թիմերը՝ «Սիթին» եւ «Յունայթեդը» ամենաակտիվն էին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եւ այս թիմերի նոր գլխավոր մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան եւ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են համապատասխանաբար 212 եւ 185 միլիոն եվրո: «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, Աբու Դաբիի էմիրաթի արքայական ընտանիքի անդամ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը արդեն երկար տարիներ չի խնայում ոչ մի գումար իր թիմի համար, բայց երազանքը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, առայժմ անկատար է մնում: Հանրաճանաչ մարզիչներ իտալացի Ռոբերտո Մանչինին, չիլիացի Մանուել Պելեգրինին, չնայած ահռելի ֆինանսական ներդրումներին, չկարողացան «Սիթիին» հասցնել եվրոպական բարձունքներին, եւ հիմա հերթը իսպանացի Խոսեպ Գվարդիոլային է:

Իսպանացի մասնագետի օրոք «Մանչեսթեր Սիթիի» կազմը համալրել են անգլիացի Ջոն Սթոունզը (տեղափոխվել է «Էվերտոնից», տրանսֆերային արժեքը՝ 56 միլիոն եվրո), գերմանացիներ  Լերոյ Սանեն («Շալկե», 50) եւ Իլկայ Գյունդողանը («Բորուսիա» Դ., 27), բրազիլացի Գաբրիել Ժեզուսը («Պալմեյրաս», 32), չիլիացի Կլաուդիո Բրավոն («Բարսելոնա», 18), իսպանացի Նոլիտոն («Սելտա», 18) եւ այլն: Գվարդիոլան իր նախկին թիմերում՝ իսպանական «Բարսելոնայում» եւ գերմանական «Բավարիայում» տրանսֆերների վրա ծախսել էր ուղիղ 391 միլիոն եվրո եւ նվաճել 21 տիտղոս: «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլան նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա արդեն իսկ ծախսել է 212 միլիոն եվրո եւ առաջիկայում կերեւա այդ ծախսերի նպատակահարմարությունը:

Ամերիկացի Գլեյզերների ընտանիքին պատկանող «Մանչեսթեր Յունայթեդն» էլ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պահանջով ամառվա ընթացքում ձեռք բերեց 4 ֆուտբոլիստներ, որոնցից Զլատան Իբրահիմովիչը թիմ տեղափոխվեց անվճար՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, ֆրանսիացի Պոլ Պոգբայի համար իտալական «Յուվենտուսին» վճարվեց ռեկորդային՝ 105 միլիոն եվրո, մեր Հենրիխ Մխիթարյանի համար Դորտմունդի «Բորուսիային»՝42 միլիոն եվրո, իսկ կոտդեիվուարցի Էրիկ Բալիի համար իսպանական «Վիլյառեալին» վճարվեց 38 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն ոչ միայն չափազանց հաջողակ եւ տիտղոսակիր մարզիչ է, այլ նաեւ «ամենածախսատարն է» աշխարհում:

Իր աշխատած 4 թիմերում (անգլիական «Չելսի» եւ «Մանչեսթեր Յունայթեդ», իտալական «Ինտեր», իսպանական «Ռեալ Մադրիդ») Մոուրինյոն միայն նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել է ընդհանուր առմամբ 1 միլիարդ 78 միլիոն եվրո: Այս թիմերի հետ պորտուգալացին նվաճել է 17 տիտղոս. ստացվում է, որ 1 տիտղոս նվաճելու համար Մոուրինյոն միայն տրանսֆերների վրա ծախսել է միջինը 63 միլիոն եվրո: Ի դեպ, տրանսֆերների վրա կարիերայի ընթացքում ծախսած գումարի մեծությամբ Մոուրինյոյից հետո իտալացի Կառլո Անչելոտին է՝ գերմանական «Բավարիայի» գլխավոր մարզիչը: 5 թիմեր՝ «Միլան» (Իտալիա), «Չելսի» (Անգլիա), «ՊՍԺ» (Ֆրանսիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) Կարլո Անչելոտիի օրոք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա ծախսել են ընդհանուր առմամբ 951 միլիոն եվրո եւ նվաճել կրկին 17 տիտղոս: Անչելոտիի «ծախսատարությունը» մի փոքր զիջում է Մոուրինյոյին՝ 56 միլիոն 1 տիտղոսի համար:

Տպել
1750 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին