Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական. Մեզ մնում է սպասել եւ հուսալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ անցկացրած վերջին ստուգողական խաղում խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի ընտրանուց: Մրցակցի հարկի տակ կայացած խաղում մեր թիմը ֆուտբոլային բոլոր գործոններով զիջեց մրցակցին: 2 խաղակեսերում ամբողջապես տարբեր կազմերով հանդես եկած Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղի ընթացքում ունեին բացահայտ առավելություն. ավելի շատ ու մտածված էին գրոհում, ավելի մեծ ծավալի աշխատանք էին կատարում, ավելի շատ էին հարվածում դարպասին, ընդհանուր առմամբ էլ նկատվում էր խաղային միտք եւ ձեռագիր:

Արձանագրված հաշիվը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե չեխերը ավելի դիպուկ օգտագործեին իրենց ստեղծած գոլային պահերը: Այս խաղը թերեւս այն բացառիկ դեպքերից է, երբ հանդիպման մասին խոսելիս ստիպված ես լինում արձանագրել մեկ թիմի գործողությունները, քանի որ մյուս թիմի մասին ուղղակի ասելիք չկա: Ցավալիորեն Չեխիա - Հայաստան խաղում այդ մեկ թիմը մեր մրցակիցն էր, իսկ Հայաստանի հավաքականը «աչքի ընկավ» դժգույն, անկազմակերպ խաղով, անատամ գործողություններով, չկային հստակ խաղային ձեռագիր, մտածված գործողություններ, գրոհներ եւ այլն:

Չեխիային խոշոր հաշվով պարտվելը «նորություն» չէ մեր ընտրանու համար. մինչ այս խաղը կայացած 4 հանդիպումներից 3-ում Չեխիան հաղթել էր հենց 3 գնդակի առավելությամբ եւ միայն 1 անգամ է Հայաստանը հաղթել Չեխիային (2-1): 3 գնդակի տարբերությամբ պարտվեցինք նաեւ 5-րդ խաղում, բայց պետք է նշեմ, որ մեր թիմի պարտությունը, խաղը, անգամ արձանագրված հաշիվը օբյեկտիվ եւ օրինաչափ է, հետեւաբար պետք չէ զարմանալ, առավել եւս՝ հիասթափվել: Ստեղծված իրավիճակը կարելի է բացատրել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով:

օբյեկտիվ

Մեր հավաքականի հետ աշխատած ամենահաջողակ մարզիչներից Վարդան Մինասյանը մշտապես պնդում էր, որ հավաքականի համար ամենակարեւորը ֆուտբոլիստների մշտական խաղային պրակտիկան է: Եթե հավաքականի ֆուտբոլիստները չունեն մշտական տեղ իրենց թիմերի հիմնական կազմերում, նշանակում է, որ նրանք պատրաստ չեն ֆունկցիոնալ առումով, չեն գտնվում բավարար մարզավիճակում: Նման դեպքերում անգամ հրաշագործ մարզիչը չի կարող հավաքականին տրամադրվող 1-2 օրերի ընթացքում լավ խաղ, արդյունք ապահովել:

Չեխիայի հետ խաղում Հայաստանի ընտրանու մեկնարկային  կազմում ընդգրկված 11 ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելին իր վերջին հանդիպումն անցկացրել էր 3 ամիս առաջ՝  դա Սալվադոր - Հայաստան ընկերական խաղն էր, Իրանում հանդես եկող պաշտպաններ Հրայր Մկոյանը եւ Վարազդատ Հարոյանը 20 օրից ավելի չեն խաղացել, քանի որ Իրանում արձակուրդ է, եւ ընդհանուր առմամբ Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից ոչ մեկը (անգամ մեր թիմի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանը) այս պահին տեղ չունի իր թիմի հիմնական կազմում՝ հետեւաբար չունեն խաղային պրակտիկա, չեն գտնվում բավարար մարզավիճակում: Վերջին ժամանակներս մշտապես խաղային պրակտիկա ունեցող մեր միակ ֆուտբոլիստը Գաել Անդոնյանն է, որը հանդես է գալիս Մարսելի «Օլիմպիկի» ընդամենը 2-րդ կազմում: Սրանք փաստեր են, որոնց մասին հայտնի էր դեռ Չեխիայի խաղից առաջ:

սուբյեկտիվ

2014-15 թվականներին մեր հավաքականում աշխատած մարզիչների ոչ բավարար աշխատանքի, ցուցադրած արդյունքների հետեւանքով հայկական ֆուտբոլը հայտնվեց սկանդալների մեջ, որի գագաթնակետը անցյալ տարեվերջին կայացած Հայաստան - Ալբանիա (0-3) հանդիպումն էր: Այդ խաղի տխուր հետեւանքները ակնհայտ երեւում են մինչ այսօր. ունենք ամբողջապես պառակտված ֆուտբոլային հանրություն, «որակազրկված», հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներ, չպարզաբանված հարցեր. մի խոսքով՝ չափազանց լարված մթնոլորտ: Շատերն անգամ իրենց անձնական ամբիցիաների համար ուրախանում են մեր թիմի պարտություններով, ձախողումներով: Նման մթնոլորտում ուղղակի անհնար է արդյունքի հասնելը: Ֆուտբոլը անհատական մարզաձեւ չէ. այն շատ ավելի մեծ կախվածություն ունի միջավայրից, քանի որ կոլեկտիվ խաղ է: 

լուծումը

Ցանկացած բարդ իրադրությունից ելք կա. «լուծում» ունի նաեւ մեր ֆուտբոլը: Ընդ որում՝ «լուծումներ»: Կամ մենք ուղղակի ընդունում ենք, որ մեր ազգային հավաքականը եվրոպական միջինից թույլ թիմ է եւ պետք է ուրախանալ եզակի հաղթանակներով (ինչպես օրինակ Մակեդոնիայի, Մոլդովայի, Բելառուսի, Լատվիայի եւ այլ հավաքականներ), կամ էլ ուղղակի սպասում ենք: Ժամանակ. սա է մեր ֆուտբոլի Ճիշտ լուծումը: Ընդ որում, այս ընթացքում կարելի է ուղղակի չմտածել մեծագույն հաջողությունների մասին, այլ փորձել զերծ մնալ ձախողումներից, խայտառակ պարտություններից: Ընդամենը 2 օր հետո Հայաստանը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում մրցակցի խաղադաշտում մրցելու է Դանիայի հետ:

Նախօրեին Դանիան 5-0 հաշվով  հաղթել է  Լիխտենշտեյնին, ցուցադրելով շատ ավելի ուժեղ խաղ, քան Չեխիան Հայաստանի հետ խաղում: Հաշվի առնելով մեր թիմի առջեւ ծառացած բոլոր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները, թերեւս միակ տարբերակը Դանիայի հետ պաշտպանությունից խաղալն է: Ոչ թե ամբողջ խաղում պաշտպանվելը, այլ՝ պաշտպանությունից խաղալն է. սրանք տարբեր բաներ են: Չեխիա- Հայաստան խաղը ակնհայտ դարձրեց մեր ապագա բոլոր մրցակիցների տակտիկան. ամեն գնով նախ շարքից հանել Հենրիխ Մխիթարյանին, հետո արդեն հանգիստ հաղթել: Մխիթարյանին յուրահատուկ՝ գնդակով երկար անցումներին մրցակիցները պատասխանում են բառացիորեն նրան տապալելով:

Այդպես եղավ Անգլիայի առաջնության վերջին՝ «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում, ապա կրկնեց Չեխիա - Հայաստան խաղում: Ընդ որում, չեխ ֆուտբոլիստները չբավարարվեցին Մխիթարյանին 1 անգամ կոպիտ կերպով գցելուց եւ 2-րդ անգամ այնպես հարվածեցին, որ մեր ավագը այլեւս իր վիճակի չէր շարունակելու հանդիպումը: Դանիան շատ ավելի կոպիտ է գործելու Մխիթարյանի հանդեպ (եթե իհարկե մեր ավագը հասցնի վերականգնվել Չեխիայի հետ խաղում ստացած վնասվածքից), հետեւաբար արդեն պետք է մտածել առանց Հենրիխի խաղի մասին: Սա մոտավորապես նման է Պորտուգալիայի տարբերակին «Եվրո 2016»-ում՝ առանց Կրիշտիանու Ռոնալդուի:

Իհարկե, մեր թիմը չունի այնպիսի որակի ֆուտբոլիստներ, ինչպիսիք կան Պորտուգալիայի կազմում, բայց որակը այս դեպքում կարելի է փոխարինել քանակով: Հայաստանի հավաքականը պետք է կարգավորի առաջին հերթին խաղը պաշտպանությունում՝ խաղա 5 պաշտպաններով: 3 կենտրոնական եւ 2 եզրայիններ պաշտպանները, 2 հենակետային կիսապաշտպանները պետք է առաջին հերթին փորձեն լուծել գոլ բաց չթողնելու խնդիրը: Իսկ գոլ խփելու պահ յուրաքանչյուր խաղում ունենալու ենք:

Տպել
2707 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)