Ֆուտբոլ. Աշխարհի 2018 թ. առաջնություն. Թույլ թիմեր այլեւս գրեթե չկան

Ավարտվեց ֆուտբոլի ազգային հավաքականներին տրամադրված շաբաթը, որի ընթացքում ամբողջ աշխարհում տեղի ունեցան ընկերական խաղեր, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներ: Եվրոպայում կայացան ընտրական մրցաշարի 1-ին տուրի հանդիպումները: E խմբում, ուր ընդգրկված է Հայաստանի ընտրանին, արձանագրվեցին հետեւյալ հաշիվները. Դանիա - Հայաստան 1-0, Ռումինիա - Մոնտենեգրո՝ 1-1, Ղազախստան - Լեհաստան՝ 2-2: Իհարկե մեծագույն անակնկալ էր ղազախների ոչ- ոքին «Եվրո 2016»-ում լավագույն 8 թիմերի շարքում հայտնված Լեհաստանի հետ:

Աշխարհի ուժեղագույն ակումբներում հանդես եկող լեհ ֆուտբոլիստները բավարարվեցին ընդամենը ոչ-ոքի արդյունքով մի թիմի հետ, որի կազմում հանդես էին գալիս բացառապես Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ: Ընդ որում, խաղադաշտում գտնվող ամենաէժան տրանսֆերային արժեք ունեցող լեհ ֆուտբոլիստը ավելին «արժեր», քան Ղազախստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած:

Շարունակելով «ուժեղ» - «թույլ» հակամարտություններում գրանցված անակնկալները, նշենք եւս մի քանի արդյունքներ, որոնք արձանագրվել են Աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի 1-ին տուրում. Ֆինլանդիա - Կոսովո՝ 1-1 (Կոսովոն 1-ին պաշտոնական խաղը անցկացրեց պատմության ընթացքում), Ֆարերյան կղզիներ - Հունգարիա՝ 0-0, Բելառուս - Ֆրանսիա՝ 0-0: Հոկտեմբերի 7-ին Հայաստանը հյուրընկալելու է Ռումինիային, իսկ 4 օր անց արտագնա խաղում մրցելու է Լեհաստանի ընտրանու հետ:

Պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիան: Երկար ժամանակ վնասվածքի պատճառով շարքից դուրս մնացած Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության պայմաններում Պորտուգալիան արտագնա խաղում պարտություն կրեց Շվեյցարիայից 0-2 հաշվով: Աշխարհի չեմպիոն Գերմանիան հյուրընկալվելիս հաղթեց Նորվեգիային 3-0 հաշվով: Մեծ հետաքրքրություն է առաջացրել G խմբում ընթացող պայքարը. Աշխարհի առաջնության միակ ուղեգրի համար պայքարում են համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր երկրներից 2-ը՝ Իսպանիան եւ Իտալիան:

Բնականաբար, նման իրավիճակում այս թիմերը իրավունք չունեն միավորներ կորցնել եւ 1-ին տուրում հաղթանակներ տոնեցին. իսպանացիները սեփական հարկի տակ ջախջախեցին Լիխտենշտեյնին՝ 8-0, իսկ Իտալիան հյուրընկալվելիս ծանր խաղում կարողացավ հաղթել Իսրայելին՝ 3-1: 2-րդ տուրում՝ հոկտեմբերի 6-ին Թուրինում կայանալու է ընտրական մրցաշարի ամենահետաքրքիր եւ կարեւոր հանդիպումներից մեկը՝ Իտալիա - Իսպանիա: 

2 անընդմեջ հաղթանակները Էկվադորի (3-0) եւ Կոլումբիայի (2-1) նկատմամբ հնարավորություն տվեցին աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային կտրուկ փոխել իրավիճակը Հարավային Ամերիկայի ընտրական մրցաշարում: Կայացած 8 տուրերից հետո Բրազիլիան վաստակած 15 միավորով կիսում է 2-3 տեղերը Արգենտինայի հետ: Իսկ առաջատարը Ուրուգվայն է ՝ 16 միավոր:

Տպել
5731 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)