Ղարաբաղում քայլում ենք ճակատներս բաց, բոլորը հիացմունքով են մեզ դիմում

01/09/2016 schedule17:10

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան Վահան Բադասյանը, որը Ղարաբաղում հուլիսի 16-ին ստեղծված «Շուշի» նախաձեռնության անդամներից է, երեկ մեզ հայտնեց, որ արդեն մի քանի հազար մարդ է միացել իրենց ստորագրահավաքին: Հիշեցնենք, հուլիսի 16-ին Ղարաբաղում հասարակական, քաղաքական եւ այլ բնագավառների մի խումբ ներկայացուցիչների կողմից ստորագրվել է «Շուշի» հռչակագիրը, որին միացածները հայտարարում են, որ դեմ են ԼՂՀ ազատագրված տարածքներն Ադրբեջանին զիջելուն: Ըստ նախաձեռնության անդամների՝ ազատագրված տարածքների հանձնումն սկսվել է, եւ դա է պատճառը, որ իրենք ստեղծել են այս նախաձեռնությունը. նաեւ այս ձեւով ուզում են տեղեկացնել ժողովրդին, որ ռեսուրսներ կան թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության համար: Հետաքրքրվեցինք՝ Ղարաբաղում ինչպե՞ս են արձագանքել նախաձեռնության ստեղծմանը, Բադասյանն արձագանքեց. «Շատ դրական, լուրեր ունեմ, որ անձամբ նախագահը եւ կառավարության որոշ անդամներ ուրախացել են այս նախաձեռնության համար»: Մեր հարցին՝ չե՞ն մեղադրում ձեզ նման նախաձեռնության ստեղծման համար՝ որակելով այն դավաճանություն, Բադասյանը վրդովվեց՝ նկատելով, որ դավաճան ու տականք են այն մարդիկ, ովքեր հող են ուզում հանձնել: «Մենք Ղարաբաղում քայլում ենք ճակատներս բաց, ու բոլորը հիացմունքով են մեզ դիմում, միանում մեր սկսած ստորագրահավաքին»,- ասաց նա: Հետաքրքվեցինք՝ ո՞րն լինելու հռչակագրի հաջորդ քայլը, Բադասյանը չցանկացավ մանրամասնել, սակայն նկատեց, որ հստակ ճանապարհային քարտեզ ունեն:

 Բադասյանը փոխանցմամբ՝ իրեն չեն հրավիրել ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Մեր հարցին` ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է ԼՂՀ իշխանությունների հետ, Բադասյանն արձագանքեց. «Իրարից խռով չենք, հանդիպելուց բարեւում ենք»: Ճշտող հարցին՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ չեք հրավիրված, նախկին պատգամավորը պատասխանեց, որ հնարավոր է` իր անձի հետ կապված խնդիր կա, հնարավոր է նաեւ՝ հրավիրել են, սակայն հրավիրատոմսը չի հասել հասցեատիրոջը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Ասրյանը տեղեկացրեց, որ լինելու է պարգեւատրման եւ պաշտոնական արարողություն, որոնց հրավիրված են պարգեւատրվողներն ու հիմնականում օտարերկրյա հյուրեր, իսկ մասսայական միջոցառումները բաց են ցանկացողների համար:

Տպել
7120 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի