Իշխանություններն ընդդիմությանն առաջարկել են բացել ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսգրքում մայիս ամսին կատարված փոփոխությունները նախօրեին չեղյալ հայտարարելուց հետո իշխանություններն ու ընդդիմությունը բուռն քննարկումներ են սկսել նոր փոփոխությունների՝ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու շուրջ:

 

Ամենայն հավանականությամբ, այսօր կավարտեն այդ քննարկումների նախնական փուլը, եւ վաղը՝ արդեն իսկ նախանշված սեպտեմբերի 1-ին, կհայտարարվի, թե բանակցությունների արդյունքում ինչ եզրահանգման են եկել: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից կազմված բանակցող խումբը հավանաբար այս անգամ էլ միասին կհայտարարի դրանց մասին, կստորագրի նոր ձեռք բերված համաձայնության տակ, ինչպես դա արեց մայիսյան փոփոխությունների դեպքում: Հիշեցնենք, որ այն ժամանակ 4+4+4 ֆորմատով այդ բանակցություններին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվեցին ստորագրել, թեեւ սկզբունքորեն դեմ չէին դրանց: Իսկ այս անգամ, որոշ տեղեկությունների համաձայն, բանակցություններին մասնակցում է հիմնականում ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը, որը հետո այդ մասին տեղյակ է պահում քաղհասարակությանը:

Իսկ այնուհետեւ, Վ. Բաղդասարյանի ներկայացմամբ, ԸՕ-ն մշակող աշխատանքային խումբը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ կմշակի օրենսդրական նոր փոփոխություններ, որոնք կպարունակեն այդ ցուցակների հրապարակման եւ ձեռք բերված այլ պայմանավորվածություններին վերաբերող դրույթները: Կառավարությունը սեպտեմբերին այդ առաջարկությունների նախագիծը կներկայացնի ԱԺ, եւ աշնանային նստաշրջանում Ընտրական օրենսգիրքը կենթարկվի երկրորդ փոփոխության: Հիշեցնենք, ընդդիմությունը պնդում էր, որ եթե հրապարակվեն այդ ցուցակները, ապա իշխանությունները ընտրությունների ժամանակ չեն կարողանա քվեարկություն կազմակերպել հանրապետությունից բացակայող ՀՀ քաղաքացիների փոխարեն: Այդպիսով, նրանց ներկայացմամբ, իշխանությունները կարողացել են լրացուցիչ մոտ 500 հազար ձայն ապահովել իրենց օգտին:

Նշենք, որ այս մի փոփոխությունն, ի տարբերություն արդեն չեղյալ համարված տարբերակի, գրեթե ծախսեր չի պահանջում: Եթե նախորդի դեպքում գրանցումը բացառապես նույնականացման քարտով իրականացնելը, տասը կամ երկու մատնահետքերի գրանցումն ու նույնականացումը, բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը միասին արժեին 16 մլն դոլար, ինչպես հայտարարեց Դ. Հարությունյանը, այս փոփոխությունը կպահանջի միայն քաղաքական կամքի դրսեւորում եւ ԱԺ-ի կողմից դրա ընդունում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայն չէ, որ այդ ցուցակները հրապարակվեն: «Իմ կարծիքով, ճիշտ քայլ չէ, որ մենք կատարում ենք, սակայն ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը կա, որի բարձրացումը պետք է լինի»,- ասաց Բաղդասարյանը:

Այսպիսով, հասկանալի է դառնում, թե իշխանություններն ինչու են այս անգամ հենց իրենք ընդդիմությանը առաջարկում հրապարակել ընտրողների ստորագրած մատյանները: Այդպիսով նրանք նաեւ խոստովանում են, որ այս տարիների ընթացում հանրության մեջ այնքան է ընկել իրենց եւ իրենց կազմակերպած ընտրությունների նկատմամբ վստահությունը, որ ստիպված են նման արմատական զիջումների գնալ, ինչը մերժել են տարիներ շարունակ: Մյուս կողմից էլ իշխանությունները կարծես թե այլեւս չեն կարող առանց որեւէ էական փոփոխությունների խաբել հայաստանյան ընտրությունները դիտարկող միջազգային կառույցներին, թե մենք ցանկանում ենք արդար ընտրություններ անել եւ դա անում ենք: Եվ կարծես թե ստիպված են գնում այդ քայլին:

Իշխանությունները, սակայն, համաձայնելով ստորագրված ցուցակների հրապարակման հետ՝ ընդդիմությանը նաեւ որոշակի պայման են ներկայացրել, որ հանրապետությունից բացակայողի փոխարեն քվեարկություն իրականացնելու փաստ հայտնաբերելու դեպքում դեռ պետք է ապացուցեն, որ այդ մարդը ընտրությունների ժամանակ Հայաստանում չի եղել: Հակառակ պարագայում, Վ. Բաղդասարյանի խոսքերով, ընդդիմությունը կարող է հազարավոր անուններ պարունակող ինչ-որ ցանկ ներկայացնել հանրությանն ու հայտարարել, թե այսքան կեղծիք է եղել: Նրա ներկայացմամբ ընդդիմությունն ընդունել է այդ պայմանը: «Ցուցակների տրամադրման դեպքում էլ, կարծում եմ, այնտեղ ընդդիմադիր մեր գործընկերների եւ քաղաքացիական հասարակության հետ համաձայնություններ կլինեն, որ դրանց հրապարակումը հանկարծ ընտրությունները մրոտելու եւ խառնաշփոթ ստեղծելու առիթ չհանդիսանա»,- ասաց նա:

Նշենք նաեւ, որ մեր օրենսդրությանը հետեւող Վենետիկի հանձնաժողովը ժամանակին կարծիք էր հայտնել, թե ստորագրված ցուցակների հրապարակումը ոտնահարում է ընտրողի գաղտնիության իրավունքը: Իշխանությունն էլ սահմանադրական փոփոխություններից հետո մշակվող նոր Ընտրական օրենսգրքում ընդդիմության այդ պահանջի ներառումը մերժելիս՝ հենց այդ պատճառաբանությունն էր ներկայացնում: Այն ժամանակ անգամ կարծիքներ էին շրջանառվում, թե ԸՕ-ի հեղինակ Դ. Հարությունյանն է միջազգային այդ կառույցին համոզել, որ ստորագրված ցուցակների հրապարակումը ընտրությանը մասնակցելու գաղտնիության ոտնահարում է: Իսկ հիմա փաստորեն իշխանությունը մեծահոգաբար հայտարարում է, որ իրենք անգամ կդիմեն Վենետիկի հանձնաժողովին եւ կխնդրեն, որ շատ խիստ չվերաբերի այդ գաղտնիության պահանջին: «Մենք կդիմենք նաեւ Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այս երկար ամիսների քննարկումներն արդյունք չտվեցին: Պարզապես ավելի ցանկալի կլիներ, որ մենք կարողանայինք տեխնիկական պայմաններով, ավելի ժամանակակից սարքավորումներով գնալ ավելի ցիվիլ ընտրությունների, քան թե այդ ցուցակների հրապարակումն է»,-ասաց Վ. Բաղդասարյանը:

Ի դեպ, վերջինս նաեւ հավելեց, որ եթե այսօր չեղյալ են համարել 16 մլն ծախս պահանջող այդ տեխնիկական հնարավորությունների ներդրումը, ապա դա չի նշանակում, որ իշխանությունները ընդմիշտ մոռանում են դրա մասին: Պարզապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն չեն ապահովի: «ԸՕ-ն միշտ էլ փոփոխության ենթակա է, եւ ինձ թվում է, որ ի վերջո մենք պետք է ունենանք ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, որ հետագա ընտրությունների ժամանակ կիրառենք: Այս ընտրություններին նոր ԸՕ-ն կկիրառենք, բացթողումները կնկատենք եւ հետագայում դրանք կվերացնենք»,- եզրափակեց նա:

Տպել
2952 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա