ՀՀԿ-ն հաստատել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը. Հովիկ Աբրահամյանը բարձր տրամադրություն է ունեցել

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերը, որից հետո ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստում քննարկվում էր հաջորդ վարչապետի հարցը: ԳՄ-ին ներկայացվեց Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որը միաձայն երաշխավորվեց ՀՀԿ խորհրդի նիստին ներկայացնելու համար, որտեղ էլ եւս մեկ անգամ քննարկվեց Կարապետյանի թեկնածությունը:

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունն աշխատեց 2.5 տարի, որի ընթացքում տեղի ունեցած փոխությունները հանգեցնում են քաղաքական փոփոխությունների, դան նաեւ հասրակական պահանջ է: Նոր կառավարությամբ կգնանք խորհրդարանական ընտրություններ: Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն ենք հայտնել իր կառավարության համար, ՀՀԿ-ն մնում է մեծ օրգանիզմ, որտեղ աշխատելու համար միշտ կա համապատասխան դաշտ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է քննարկվել, քանի որ հաշվի է առնվել Կարեն Կարապետյանի գործունեությունն ինչպես ՏԻՄ-ում, այնպես էլ տնտեսական բնագավառներում:

«ՀՀԿ-ն տվել էր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին եւ Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում ձեւավովելու է կառավարություն, որը ԱԺ-ին է ներկայցնլու իր ծրագիրը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ նշելով, որ ո՛չ ՀՀԿ-ի ԳՄ-ում, ոչ էլ խորհրդի նիստում չի քննարկվել ապագա կառավարության կազմին վերաբերվող հարցեր, պարտվելների բաշխմանը վերաբերվող խնդիրներ: Արմեն Աշոտյանը նշեց նաեւ, որ այնուամենայնիվ նոր կառավարությունը կձեւավորվի ՀՅԴ-ի հետ ստորգրված քաղաքական հուշագրին համապատասխան: «ՀՅԴ-ի հետ մեր համագորակցությունը պայմնավորված է այլ իրավաքաղաքական փաստաթողթով, որն այս կառավարության հրաժարականի, նոր կառավարության ձեւավորման հետ ֆունկցիոնալ առումով կապ չունի: Այսինքն՝ այն ունի կառուցվածքային կապ եւ այդ կառուցվածքը, եթե հուշագրի տեքստի փոփոխության մասին չազդարարենք, ուրեմն չի փոխվելու»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Երկու նիստերում էլ, ըստ Արմեն Աշոտյանի, Հովիկ Աբրահամյանն ունեցել է բարձր տրամադրություն, որը բնական էր, անկեղծ:

Մեր հարցին, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական չլինելով ներկայացվեց վարչապետի պաշտոնում, կուսակցությունում չկա՞ր հավակնորդ, որ Ռուսաստանից եք թեկնածու բերել. «Կարեն Կարապետյանը եղել է ՀՀ քաղաքացի, կա ու կլինի: Ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական վերլուծություններին, անկախ այն անունից, որ այսօր կհնչեր այս ամբիոնից, վստահ եմ, որ կգտնվեին լրատվական միջոցներ, որոնք կփորձեին այդ անունը կապել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ: ՀՀԿ-ի համար սա առաջին դեպքը չէ, երբ մենք աշխատում ենք կառավարման տարբեր օղակներում ներգրավել հանրային լավագույն ներուժը, անկախ նրանից՝ այդ ներուժը կուսակցական է, թե ոչ»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում առաջարկված Տիգրան Սարգսյանի թեկնածության փաստը: Այն ժամանակ Սարգսյանը ՀՀԿ-ական չէր, ինչպես նաեւ ՀՀԿ-ական չէին մի շարք նախարարներ, որոնք մեկ տարի անց մտան կուցակցություն:

Շարունակելով պատասխանել նույն հարցին՝ Արմեն Աշոտյանը հիշեց նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ կրկին Կարեն կարեպտյանի թեկնածությունն էր առաջարկվել ՀՀԿ-ի կողմից: Մեր այն հարցին է՝ առաջարկե՞լ եք Կարեն Կարապետյանին անդամակցել ՀՀԿ-ին, նա այսպես պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել: Կուսակցական ձեւաչափում նման հարց չի քննարկվել: Անձնական կարծիքս նա է, որ պետք է տալ ժամանակ նոր վարչապետին եւ նոր կառավարությանը զբաղվել առաջին հերթին այն խնդիրներով, որոնք բխում են Սահմանդրությունից՝ զուգահեռ մտածել քաղաքական որոշումների մասին, ինչու չէ»:

Նշենք, որ Սահմանադրությամբ վարչապետի թեկնածությունը պետք է հաստատվի մինչեւ 10 օրում, որից հետո 20 օրյա ժամկետում պետք է ձեւավորվի կառավարության կազմը, իսկ դրանից հետո 20 օրյա ժամկետում այդ կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը:

Տպել
2745 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)