2013-ին վիրավորված Մհերը կուղարկվի Գերմանիայում բուժվելու. Ռոլանդի հարցը նորից կքննարկվի

09/09/2016 schedule11:15

ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկում է նախաձեռնել` 4 վիրավոր զինծառայողների արտերկիր տեղափոխելու եւ հետագա բուժումն այնտեղ կազմակերպելու վերաբերյալ: Նրանցից երկուսը վիրավորվել են ապրիլյան պատերազմում, երկուսն ավելի վաղ` զինվորական ծառայության ընթացքում:

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլին կառավարությունը որոշում էր ընդունել, որով հաստատել էր զինծառայողների բուժումը պետական բյուջեի միջոցներով արտերկրում կազմակերպելու կարգը, եթե Հայաստանում բացակայում է այդ բուժման կամ հետազոտության հնարավորությունը: Որոշումը, սակայն առայժմ որեւէ զինծառայողի նկատմամբ չէր կիրառվել: Եվ ահա վերջերս վերոնշյալ զինծառայողների փաստաթղթերը պաշտպանական գերատեսչությունն ուղարկվել է առողջապահության նախարարություն, որտեղ համապատասխան հանձնաժողովը մի մասի հարցով արդեն իսկ նիստեր է հրավիրել, քննարկում անցկացրել ու կազմել եզրակացություն: Հայաստանում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության եւ բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող այդ հանձնաժողովն առաջինը ստացել ու քննարկել է 2013 թվականին ծանր վիրավորված Մհեր Պետրոսյանի խնդիրը:

«Խոսքը մարտական հենակետում գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում ստացած նախկին զինծառայողի մասին է, առաջին խմբի զինհաշմանդամ»,- ասաց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ, նշված հանձնաժողովի մշտական անդամ Ծաղիկ Վարդանյանը: Որոշվել է, որ ըստ էության, գլխի մի կիսագունդը բացակայող երիտասարդին պետք է ուղարկել Գերմանիա, որովհետեւ Տուբինգեն քաղաքի համալսարանական կլինիկան առաջարկում է կրանիոպլաստիկայի այնպիսի մեթոդ, որն իրականացվում է 3D տպիչով եւ որը հնարավորություն է տալու ամբողջությամբ վերականգնել գլխի ձեւը, ինչի հնարավորությունը մեզ մոտ չկա: Նաեւ ակնկալվում է, որ Գերմանիա մեկնելուց հետո Մհեր Պետրոսյանի մոտ բավականին կնվազեն մնացորդային նյարդաբանական երեւույթները: Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ հանձնաժողովի առաջին նիստը չէր վերաբերում ապրիլյան պատերազմում վիրավորված եւ այս պահին էլ հիվանդանոցներում գտնվող զինծառայողներին, արդյոք Մհեր Պետրոսյանի վիճակն առավե՞լ ծանր էր, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենք քննում են այն գործերը, որոնք ստանում են պաշտպանության նախարարությունից:

Հանձնաժողովի երկրորդ նիստը նվիրվել է ապրիլյան պատերազմում վիրավորված եւ դեռեւս ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող Ռոլանդ Սահակյանին: Նա, հիշեցնենք, ունի ողնաշարի վիրավորում, ինչի հետեւանքով անշարժացած են ստորին վերջույթները:  Ռոլանդը մի շարք ներքին օրգանների վիրավորումներ նույնպես ստացել է, եւ այս ընթացքում ենթարկվել է տասը վիրահատության: Բայց այս զինծառայողին արտերկիր տեղափոխելու վերաբերյալ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Որոշվել է խնդրին անդրադառնալ ավելի ուշ: «Քննարկվեց, մանրամասն ուսումնասիրվեց իր գործը, որից հետո մասնագետները եկան հետեւյալ եզրակացության, որ Ռոլանդ Սահակյանի բուժման սուր վիրաբուժական փուլը դեռեւս ավարտված չէ, վերջնական ախտորոշումը ճշտելու համար դեռեւս անհրաժեշտ են մի քանի լաբորատոր-գործիքային հետազոտություն հենց այս փուլում: Առաջարկվել է նաեւ զուգահեռաբար շարունակել սկսած վերականգնողական բուժումը: Այս փուլերը Հայաստանում ավարտելուց հետո նոր կանդրադառնանք Ռոլանդ Սահակյանի բուժումն արտերկրում իրականացնելու խնդրին»,- ասաց առողջապահության նախարարության բուժօգնության վարչության պետը:

Երրորդ զինծառայողի` Աշոտ Գրիգորյանի տեղափոխության հարցը նախատեսվում է քննարկել այսօր: 2014-ին հակառակորդի արձակած գնդակից նա ստացել է աջ ձեռքի հրազենային վիրավորում: Այժմ արմնկային հոդի պրոթեզավորման անհրաժեշտություն կա: Ծաղիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ դա անելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ Սանկտ Պետերբուրգի կլինիկաներից մեկը: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմում դարձյալ ողնաշարի հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանին, ապա առողջապահության նախարարությունը կասեցրել է նրա տեղափոխման հարցի քննարկումը` պաշտպանության նախարարության առայժմ բանավոր դիմումի համաձայն:

Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեր զրույցում պատասխանելով վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու առաջնահերթությունը որոշելու սկզբունքի մասին հարցին` ասաց. «Ցանկացած զինծառայողին արտասահման տեղափոխելու հարցը մասնագիտական քննարկումից հետո է որոշվում: Այդ մասնագիտական քննարկումները, բնականաբար, կատարվում են Հայաստանի Հանրապետության առաջատար բուժմասնագետների, պրոֆեսորների կողմից: Դրանք կամայական որոշումներ չեն»: Իսկ թե ինչու է առողջապահության նախարարությանն առաջարկվել կասեցնել Ավետիս Զարգարյանի տեղափոխման հարցի քննարկումը, Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ: «Չեմ կարող ասել: Ուրեմն բժիշկներն այս պահին չեն գտնում անհրաժեշտ: Ուրիշ պատճառներ չեն լինում, միայն մասնագիտական»,- նշեց նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ զինվորական հոսպիտալում տեղեկացել էինք, որ նպատակ կա վերականգնողական բուժման նպատակով Ավետիսին տեղափոխել Հնդկաստան, ընդ որում` ոչ թե պետբյուջեի, այլ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հնարավո՞ր է՝ դա է քննարկումը կասեցնելու պատճառը: Արծրուն Հովհաննիսյանն այս մասին նույնպես ասաց, որ տեղեկություն չունի:

Տպել
8641 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ