Խաղողի մթերումն այս տարի եւս դժվար կլինի. վերամշակողները միլիոնավոր դրամներ են պարտք խաղողագործներին

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը բարձրաձայնում է խաղողագործներին վերջին տարիներին հուզող ամենակարեւոր խնդիրը: Ըստ նրա, խաղողագործներն ու մթերող ձեռնարկությունները պետք է ունենան փոխշահավետ պայմանագրային պարտավորությունները, սակայն քչերն են պայմանագիր կնքում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արտակ Սարգսյանը՝ նշելով, որ բացի Երեւանի կոնյակի գործարանից, մնացածի մթերողները խաղողագործների հետ չունեն պայմանագրեր: «Մթերողները չեն կնքում պայմանագրեր: Առաջին բացն այս ոլորտում սա է: Խաղողագործը չգիտի, թե ով պետք է իր խաղողն ընդունի եւ ինչ գնով»,- ասաց խաղողագործների միության նախագահը՝ նշելով, որ հաջորդ կարեւոր խնդիրն այն է, որ խաղողագործները չեն կարողանում իրենց մթերքն իրացնել նորմալ գնով:

Նրանք վաճառում են այն գնով, որով ընդունում է մթերող ձեռնարկությունը: Արտակ Սարգսյանի տվյալներով՝ 2015 թվականից 1.5 միլիարդ դրամից ավելի պարտք են կուտակել մթերող ձեռնարկությունները խաղողագործներին:

Խաղողագործ Սոխակ Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ նախորդ տարի ստացել է 147 տոննա խաղող, որից 47 տոննան հանձնել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանում եւ ստացել է գումարը, որով էլ կազմակերպել է մնացած բերքի հավաքման եւ իրացման գործընթացը: Գյուղատնտեսը խաղողի մի մասը հանձնել է «Շահնազարյանների» գինու գործարանում, իսկ մյուս մասը՝ «Պռոշյանի» գինու գործարանում: Սոխակ Հովհաննիսյան ասաց նաեւ, որ գործարանների հետ կնքած պայմանագրեր չունի, միայն բանավոր համաձայնության են եկել, սակայն մինչ օրս չի ստացել մթերած խաղողի գումարները:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ուշադիր լսելով նախորդ բանախոսներին, ասաց, որ նախորդ տարի ստեղծված իրավիճակի պատճառները ներկայացվել է բազմիցս: Ըստ նրա, հիմնական խնդիրմ եղել է ռուսական ռուբլու արժեզրկումն ու գնողունակության անկումը:

Մակարյանի խոսքով, նախարարությունը հասել է նրան, որ վերամշակողների եւ խաղողագործների միջեւ կնքած պայմանագրերի թիվը մինչեւ 2015 թվականը 2.5 անգամ աճել է: «Պայմանագրեր նախկինում չէի ուզում կնքել գյուղացիական տնտեսությունները, իսկ հիմա՝ վերամշակողները, քանի որ իրացման խնդիր են ունենում: Այս տարվա հետ կապված ամենօրյա աշխատանքներ տարվում են բոլոր վերամշակողների հետ: Ամենօրյա հանդիպումներ են լինում նախարարությունում: Երկու խնդիր ունենք՝ ծավալների ապահովում եւ վճարումների կատարում»,- ասաց Ռոբերտ Մակարյան՝ նշելով, որ վերամշակողներին տրամադրվում են վարկային միջոցներ, որոնք հիմնականում տրամադրվում են մթերումներ իրականացնելու համար:

Փոխնախարարը, խաղողագործների միության նախագահի տվյալներին հակասող տվյալներ ներկայացրեց պարտքերի մասին՝ նշելով, որ հաճախ է ստացվում, որ նախարարության տվյալներն այլ են, որոնք հավաստի են: « 31 մլդ. դրամ պարտքից մնացել է վճարել 800 միլիոն դրամ: Ընդհանուր 10 կազմակերպություններ են, բոլորը, բացի մեկ ընկերությունից, պարտքերը ժամանակացույցով կատարվում են»,- ասաց Ռոբերտ Մակարյանը: Անդրադառնալով Աղվանաձորի խաղողագործներին խնդիրին՝ նա նշեց, որ Վեդի Ալկոն ընկերությունը վարկավորման խնդիր դեռ ունի, իսկ նախարարությունը մթերողի պարտքերի մարման հետ կապված որեւէ խոստում չի տվել: Այս տարի նախարարությունն ակնկալում է մթերել 180 հազարից 190 հազար տոննա խաղող:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն էլ իր հերթին հայտարարեց, թե գյուղացիները 25 տարի ժամանակ են ունեցել իրենց սեփականաշնորհված այգիներից ստացված բերքն իրացնելու շուկան դիվերսիֆիկացնելու, սակայն մինչ օրս որեւէ քայլ չեն կատարել:

Տպել
17137 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան