Հանրային խորհրդում քննարկվել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու հարցը

09/09/2016 schedule13:30

Սեպտեմբերի 8-ին ՀՀ հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Ինչպես այսօր հայտնել են Հանրային խորհրդից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր:

Խորհուրդն անդրադարձել է նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարությանը: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում Հանրային խորհուրդն արդյունավետ համագործակցել է ՀՀ կառավարության հետ: Միաժամանակ, ներկաները համակարծիք են եղել Հովիկ Աբրահամյանի այն մտքին, որ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր, իսկ դրա համար` նոր մոտեցումներ: Հանրային խորհուրդը հույս է հայտնել, որ ձեւավորվող կառավարության ծրագրային դրույթները կբխեն այդ առաջնահերթությունից, իսկ Հանրային խորհրդի եւ ՀՀ կառավարության համագործակցությունը կշարունակվի առավել արդյունավետ:

Քննարկվել են նաեւ երկրի մի շարք ոլորտներում առկա խնդիրները` տնտեսություն, ռազմարդյունաբերություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ եւ այլն: Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել է Հանրային խորհրդում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ արդեն ավանդույթ դարձած աշխատանքային հանդիպումների հետագա ընթացքը եւ որպես առաջիկա հանդիպման անհրաժեշտություն` առաջարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ հանդիպելու հարցը:

ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաեւ հուլիսյան դեպքերի հետեւանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել եւ կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին:

Անկախության 25-ամյակի հետ կապված առաջարկ է հնչել նաև կոչով դիմել ՀՀ 3 նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության եւ միասնության:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է մշակույթի ոլորտին: Քննարկման թեմա են դարձել ամերիկյան ընկերությանը խոշոր գումարի դիմաց պատվիրված եւ հասարակության լայն շրջանակների կողմից հավանության չարժանացած Հայաստանի ազգային բրենդն ու կարգախոսը: Որոշվել է հարցի վերաբերյալ ՀԽ մշակույթի ենթահանձնաժողում կազմակերպել համակողմանի քննարկում եւ ներկայացնել դիրքորոշում:

Քննարկվել է նաեւ Անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում «Անկախության սերունդ» խորագրով համերգային ծրագրի համար պետական բյուջեից հսկայական գումար հատկացնելու հարցը, որը նույնպես դժգոհության ալիք է բարձրացրել հանրության որոշակի շրջանակներում: Այս հարցը նույնպես կքննարկվի ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգում ներառվել են նաև ճանապարհային ոստիկանության համակարգում առկա խնդիրները: Որոշվել է հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մոտ ապագայում` կազմակերպելով լայն քննարկում ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

 

 

 

Տպել
1014 դիտում

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային

Որպես անհայտ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվեց. հայտնել է, որ իր կամքով էր հեռացել

Տիկնիկային թատրոնում կրճատումներ են, փող չկա, վատ հետեւանքներ կլինեն

Ագրեսիվ միջամտության հեղինակները կրել են մարդկայնության զգալի կորուստներ․ Արմեն Աշոտյան

Այս մրցաշրջանում «Շիրակի» գլխավոր նպատակը եվրագավաթների ուղեգիր նվաճելն է

Թրամփն ընդունել է Նազարբաեւին եւ քննարկել ռազմավարական բնույթի հարցեր

Դեկտեմբերին ԱԺ-ն 1 միլիոնանոց «պերերիվներ» է կազմակերպել պատվիրակությունների համար

Գովերգեք Սերժ Սարգսյանին, ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով․ Ն. Փաշինյան (տեսանյութ)

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Հայաստանի Հանրապետության նախագահները. ինչպես ընտրվեցին եւ ինչպես հեռացան

ԱԺ-ում անելիքները շատ են. Աշոտյանն ԱԳՆ տեղափոխվելու ցանկություն չունի

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Օրվա կադրը. մոր եւ որդու գրկախառնությունը՝ սրտաճմլիկ տեսարան ձմեռային զորակոչից

Նախարարի մեկնաբանությունը կոշտ էր, պետք է պահել քաղաքավարությունը. Նահապետյան (տեսանյութ)

Թուրքիան ու ՌԴ-ն չեն ընդունում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում սահմանապահ զորքերի ստեղծման ծրագիրը

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է. Լարսը բաց է

Սերժ Սարգսյանի «գործիքներն» ու նրա «մտերիմների» անձեռնմխելիությունը. խմբագրական

Նսեմացնում է թուրքերին. Էրդողանը՝ ընդդիմադիր քեմալականների անդամի Եղեռնի մասին գրառմանը