Պարտադիր 12-ամյա կրթության անցնելուն առայժմ անպատրաստ ենք

Ընդամենը հաջորդ տարվանից 12-ամյա կրթությունը դառնալու է պարտադիր, ինչին, սակայն, ըստ որոշ գնահատականների, կրթական համակարգը պատրաստ չէ:

Արմատական այդ փոփոխությունների իրավական հիմքերն, ինչպես հայտնի է, արդեն իսկ ստեղծվել են: Եվ եթե մինչեւ 2017 թվականը սովորողները կարող էին 9-րդ դասարանից հետո թողնել ուսումը, ապա այդ տարվանից սկսած նրանք պարտադիր կերպով պետք է կամ ավագ դպրոց հաճախեն, կամ կրթությունը շարունակեն նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, այսինքն` որեւէ ուսումնարանում կամ քոլեջում: Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն օրերս մի առիթով ահազանգեց, որ օրինակ Արագածոտնի մարզում չկա այդպիսի եւ ոչ մի հաստատություն:

«Ի՞նչ պիտի անի Քուչակի դպրոցի 9-րդ դասարանն ավարտած աշակերտը, որն ուզում է  գյուղատնտեսական կամ մեկ այլ ոլորտում մասնագիտանալ: Նախարարը շատ տեղին ասում է, որ այն մարզերը, որոնք գյուղատնտեսական թեքում ունեն, պետք է գյուղատնտեսական մասնագիտացումները զարգացնեն: Այո, միանշանակ: Բայց որտե՞ղ: Արդյոք բոլոր տեղերում կա՞ն այդ ուսումնական հաստատությունները, այդ ուսումնական հաստատությունները պատրա՞ստ են արդյոք 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթությունը ապահովելու: Ես` որպես կրթության փորձագետ, հետեւում եմ նախարարի յուրաքանչյուր խոսքին, հրամանին, ու չեմ տեսնում մի քայլ, որը տանում է դեպի 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթություն»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Պարզվում է, որ թեպետ Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող քոլեջներ եւ ուսումնարաններ չկան, բայց նախարարության ենթակայությամբ առկա է ընդհանուր առմամբ այդպիսի երեք հաստատություն: Այսինքն` Վիքիպեդիայի տվյալներով, շուրջ 2 800 քառակուսի կմ տարածք եւ 141 հազար բնակչություն ունեցող մարզում կա երկու ուսումնարան եւ մեկ քոլեջ: Արագածոտնի ավագ դպրոցների թիվը նույնպես երեքն է: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Նազարյանը, մեր զրույցում խոսելով առկա իրավիճակի մասին, հաստատեց, որ պատրաստ չեն 12-ամյա պարտադիր կրթության անցնելու:

 «Իմ կարծիքով ոչ միայն մեր մարզը, այլեւ հանրապետությունը պատրաստ չէ 12-ամյա կրթության»,- ասաց նա: «Հիմա քանի որ պետք է ավագ դպրոցները լինեն հոսքային, 11-րդ դասարանից արդեն երեխաներն ընտրում են` որ հոսք գնալ` բնագիտակա՞ն, թե՞ հումանիտար, դա կարծես թե լուծում է ինչ-որ խնդիր, բայց ոչ լիարժեք: Նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների խնդիրը բազմաթիվ անգամ քննարկվել է այստեղ: Նախկինում ինչպե՞ս էր, աշակերտը հիմնական կրթություն ստանալուց հետո գնում էր որեւէ ուսումնարանում արհեստ էր ձեռք բերում, մասնագիտություն էր սովորում, հիմա այդ խնդիրը բաց է, պետք է գնան Երեւանում սովորեն»,- նշեց մարզպետարանի պաշտոնյան:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը համամիտ է այն կարծիքին, որ մինչեւ 12-ամյա կրթությունը պարտադիր դառնալը կան բավական լուրջ անելիքներ եւ առայժմ որոշակի անպատրաստության իրավիճակ է: «Քանի որ սահմանադրական փոփոխություն եղավ, եւ 12-ամյա պարտադիր կրթություն ենք ունենալու, սա մեր լուծելիք խնդիրներից է: Ունենք մոտավորապես մեկ տարի ժամանակ, պիտի կարողանանք գնահատել հատկապես փոքր աշակերտություն ունեցող դպրոցների վիճակը. ասենք մի փոքրիկ գյուղում մի դպրոց է, ինչպե՞ս պիտի այնտեղ սովորողների համար այդ կրթությունը ապահովել: Այսինքն` մեծ խնդիր է: Անհրաժեշտ ծախսերի չափն են հիմա փորձում հասկանալ»,- մեր զրույցում ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է լինելու վերացնել առկա խնդիրները, թե ուղղակի անպատրաստ անցում է  կատարվելու 12-ամյա պարտադիր կրթության, նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ անպատրաստ անցում կատարվի: Նույնիսկ օրենքի պահանջի դեպքում կարող ենք ինչ-որ ձեւաչափ ընտրել, բայց անորակ քայլ չենք կարող անել: Եթե դպրոցը շատ փոքրաթիվ աշակերտներ ունի կամ այնտեղ սովորում է մեկ կամ երկու երեխա, նրանց 12-ամյա կրթության ապահովման խնդիր պիտի լուծենք: Այդ դեպքում երեւի ինչ-որ ինդիվիդուալ լուծումներ կգտնվեն: Ես երբ ասում եմ, որ հիմա նայում ենք, թե ինչպես երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանները փոխարինենք, դա նկատի ունեմ: Պետք է կարողանանք մշակել մեթոդիկա: Ավելի շատ մեթոդիկայի խնդիր է, որովհետեւ պատկերացնել, որ մեկ, երկու կամ երեք հոգու համար մենք այդ դպրոցներում կդնենք ուսուցչական ամբողջ կազմը, ճիշտ չէ, պիտի ձեւը հասկանալ` ինչպես անել»:

Դիտարկմանը, թե կա՞ հավանականություն, որ խնդրի լուծումը գտնվի մոտակա գյուղերի դպրոցները միավորելու ճանապարհով, նախարարն արձագանքեց` խոսելով այդ հաստատությունների ցանցային կապվածության հնարավորություններն օգտագործելու տարբերակի մասին: Նաեւ ասաց, որ ցանկություն կա ուսումնասիրել Ռուսաստանի, Շվեդիայի, Կանադայի ու հատկապես Նովերգիայի համապատասխան փորձը, այդ նպատակով մասնագետներ գործուղել կամ հրավիրել:

Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզի սովորողների խնդիրներին, ԿԳ նախարարը նշեց. «Նրանց մասնագիտական ընտրության հնարավորություն եւս պիտի տանք: Իմ անձնական տեսակետն այն էր, որ կարող էինք որոշակի շրջաններում մի քիչ շարժունակություն ունենալ այս իմաստով, բայց քանի որ օրենքն ընդունված է, պիտի կարողանանք ապահովել, եւ եթե երեխան ուզում է մասնագիտական կրթություն ստանալ, նրա իրավունքը չենք կարող ոտնահարել: Հիմա դա անհատական կլինի` ինչ-որ շրջկենտրոնում հանրակացարանով ապահովելով, թե մեկ այլ տարբերակով, պետք է որոշել»: Հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով շտապողականությո՞ւն է դրսեւորվել` 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելով: «Արդեն գնացել ենք այդ քայլին: Բայց իմ անձնական տեսակետով բավականին մեծ աշխատանք պիտի անենք, որ հասցնենք: Բայց պիտի ե՛ւ որակ ապահովենք, ե՛ւ երեխաների համար ստեղծենք հավասար հնարավորություններ: Այս երկու կարեւոր սկզբունքների մեջ պետք է լուծում գտնենք»,- ասաց նախարարը:

Տպել
5046 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի