Չնայած որակազրկմանը Ռուսաստանի դրոշը ծածանվել է Պարալիմիկ խաղերի բացման արարողության ժամանակ

Ռիո դե Ժանեյրոյում կայացել է ամառային Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը, որն ուղեկցվել է քաղաքական մեծ սկանդալով: Ինչպես հայտնի է դոպինգային սկանդալի հետեւանքով որակազրկվել ու այս խաղերին իրավունք չունեն մասնակցելու ռուսաստանցի մարզիկները: Սակայն, Ռուսաստանի դրոշը ծածանվել է բացման արարողության ժամանակ. Բելառուսի պատվիրակության անդամներից մեկն իր հետ «Մարականա» ստադիոն է բերել Ռուսաստանի դրոշը եւ այն կարողացել մի քանի րոպե ծածանել՝ մինչեւ անվտանգության աշխատակիցները կարողացել են այն վերցնել:

Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն կարգապահական գործ է հարուցել կարգազանցի նկատմամբ: Օրեր առաջ Բելառուսի Պարալիմիկ կոմիտեի նախագահ Օլեգ Շեպելը հայտարարել էր, որ բացման արարողության ժամանակ իրենք ստադիոն են մտնելու 2 դրոշով՝ Բելառուսի եւ Ռուսաստանի: Նույն օրը Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն հայտարարել էր, որ դա դիտվելու է որպես քաղաքական ակցիա եւ համապատասխան պատժամիջոց է կիրառվելու: Համաձայն կանոնակարգի ոչ մեկին իրավունք չի տրվում բացման արարողության ժամանակ ծածանել այլ երկրի դրոշ:

Արդեն պարզվել է, որ Ռուսաստանի դրոշը «Մարականայում» ծածանել է Բելառուսի Օլիմպիական հերթափոխի հանրապետական կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆոմոչկինը: Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի որոշմամբ Ֆոմոչկինի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել եւ նա այլեւս իրավունք չունի գտնվելու Օլիմպիական ավանում: Բնականաբար այս ակցիան դրական եւ բուռն արձագանք է գտել Ռուսաստանում. տեղեկություններ կան, որ առաջիկայում Ֆոմոչկինը պարգեւատրվելու է «Ժողովուրդների բարեկամության համար» շքանշանով: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես դրական է արձագանքել տեղի ունեցածին:

«Չնայած Ռուսաստանի դրոշի պարզումը մեր մարզիկների նախաձեռնությունն էր, բայց ցանկանում են ընդգծել, որ այն նաեւ մեր պետության եւ նախագահի դիրքորոշումն է: Նման ձեւով հայտնում ենք մեր համերաշխությունը Ռուսաստանի հետ», - հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը: Ավելացնենք, որ Պարալիմպիկ խաղերին մասնակցում են 160 երկրի ավելի քան 4 հազար, այդ թվում՝ հայաստանցի 2 մարզիկ, որոնք 22 մարզաձեւում խաղարկելու են մեդալների 528 հավաքածու:

 

Տպել
2281 դիտում

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին

Տնակից դուրս չեն գալիս, որ նպաստ ստանան. Գյումրու ավագանին 2 ուղերձ հղեց կառավարությանը

Հ. Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է ևս մեկ ինքնակամ շինություն, այս անգամ՝ Գյուրջյան փողոցում

Լոռու ներկայիս մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական մարզպետի հետ ընտրապայքարի մասին

Երևանի Սայաթ Նովայի պողոտա-Նալբանդյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Սերժ Սարգսյանից երկու տարի պահանջվեց, որ Խաչատուրովը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը` Նոր Նորքում ապօրինի շինության մասին

Համաներման շրջանակներում մինչ այժմ ազատ է արձակվել 451 դատապարտյալ

Շիրակի մարզպետն իր հաշվին արձակուրդ կգնա, նա էլ է ՔՊ թեկնածու

Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա

Ոստիկանները Լոռիում բացահայտել են 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք (տեսանյութ)