Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի քաղաքականությամբ. Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստների խմբակցության ղեկավար

09/09/2016 schedule18:00

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հանրապետության Ազգային Ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:

Ազգային Ժողովի նախագահը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու դեպքում էլ Հայաստանը մշտապես ստացել է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, կարեւորել է դրանց ղեկավարների մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Ֆրանսիայի հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները բարեկամական են եւ իրենք ուրախ են Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին այստեղ գտնվելու համար: Պատվիրակության ղեկավարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նշել է, որ արվում է ամենը՝ ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ իրենք անհանգստացած են Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչի ապացույցն էր նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը դարձավ բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ: Նա նշել է, որ իրենք անցյալ տարի եղել են շփման գծում եւ ծանոթացել բնակիչների խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնել օգնելու արցախցի երիտասարդներին: Ըստ նրա, այսօր այդ ծրագրերն իրականություն են դառնում:

Հանդիպմանը կարեւորվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների առավել սերտացումը, անդրադարձ է կատարվել մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին:

 

 

Տպել
2603 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված