Վրաստանի էներգետիկայի նոր նախարար է նշանակվել Կախա Կալաձեի տեղակալը

Վրաստանի էներգետիկայի նոր նախարար է նշանակվել Իլյա Էլոշվիլին, հայտնում է apsny.ge-ն:

Նշվում է, որ Էլոշվիլիի նշանակման հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Կախա Կալաձեն: Հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ հոկտեմբերի 8-ին այդ երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, իսկ Կալաձեն «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրվել են որպես խորհրդարանի պատգամավորի թեկնածու:

Նշենք, որ Իլյա Էլոշվիլին մինչ այս հանդիսանում էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը: Կախա Կալաձեն, ինչպես հայտնի է, որպես Վրաստանի էներգետիկայի նախարար, առանցքային դեր է խաղացել հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման շուրջ բանակցություններում, մասնավորապես՝ հանդիպումներ ունենալով Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ: Փոխնախարար Էլոշվիլիի նշանակումը Կալաձեի փոխարեն կարող է նշանակել, որ Վրաստանի քաղաքականությունը էներգետիկ միջանցքի ստեղծման հարցում չի փոխվի:

Տպել
2464 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին