Իրանցի 280 վտարանդի ընդդիմադիրներ Իրաքից տեղափոխվել են Ալբանիա

Իրաքում տասնամյակներ շարունակ ապաստան գտած իրանական ընդդիմադիր խմբի անդամները ստիպված են եղել տեղափոխվել Ալբանիա՝ վերջին տարիներին իրենց նկատմամբ իրականացված մի քանի հարձակումների պատճառով, գրում է Reuters-ը:

Մասնավորապես, նշվում է, որ խոսքը գնում է Իրանի մոջահեդների ժողովրդական կազմակերպության 280 անդամների մասին, որոնք մինչ այս բնակվում էին այսպես կոչված Ազատության ավանում, որը տեղակայված է Բաղդադի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ:

Փոխանցվում է, որ Միացյալ Նահանգների եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալության միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակներում 2016 թվականի ընթացքում ավելի քան 2000 իրանցի դիսիդենտներ են տեղափոխվել տասնյակ եվրոպական երկրներ:

Իրանի մոջահեդների ժողովրդական կազմակերպությունը, որը հայտնի է նաեւ պարսկերեն Մուջահիդանե Խալք անվանմամբ, Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն: 1980-ական թվականներին իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ իրանցի ընդդիմադիրների այս խումբը հանդես է եկել Իրաքի այն ժամանակվա առաջնորդ Սադամ Հոսեյնի կողմից: 2003 թվականից հետո, սակայն, երբ Սադամ Հուսեյնը հեռացվել է իշխանությունից, Մուջահիդանե Խալքը զինաթափվել է, իսկ դրա անդամները տեղափոխվել են Ազատության ավան՝ ենթարկելով հալածանքների:

Ավելացնենք նաեւ, որ Մուջահիդանե Խալքը ձեւավորվել է 1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո եւ պայքարում է իրանական թեոկրատիկ ռեժիմի դեմ:

Տպել
2395 դիտում

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում

Հրաժարական է տվել Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը․ պատմական պահ է ՀՀ-ի համար

Հասկանալի պատճառներով դադար եմ վերցրել աշխատանքից․ Վահագն Թեւոսյանը մտնում է ընտրապայքար

Հայտնի է նորաստեղծ «Մենք» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը. ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը

Մանե Թանդիլյանը հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին

Հայտնի է նորաստեղծ «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ինչպե՞ս է ազդում տեխնոլոգիական առաջընթացը կրթության մեթոդների վրա․ սեմինար Երեւանում

Սպառնացել եւ գումար է հափշտակել․ բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր․ ԱՄՆ-ում քննարկում են կաթոլիկ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը

Արմեն Աշոտյանի կոշտ արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի կոշտ գնահատականներին

ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

28-ամյա երիտասարդի Էլեկտրահարումը ՋՕ-ն եւ ՀԷՑ-ը իրար վրա են բարդում. քրեական գործ է հարուցվել

Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել