Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազի ընտրությունները կկազմակերպի եկող շաբաթ

10/09/2016 schedule11:05

Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազի ընտրությունները կկազմակերպի եկող երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանին, որը երեկ խորհրդարանում հանդիպում էր խմբակցությունների հետ: Վերջինս, սակայն, երկու՝ ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ դեռ չի հանդիպել: Ամեն դեպքում Դավթյանը երեքշաբթի օրը նիստերի դահլիճում պատգամավորներին կներկայացնի իր ծրագրերը կամ պատկերացումները ապագա պաշտոնավարման վերաբերյալ ու ինչպես երեւում է երեկվա հանդիպումներից, մեծամասնության կողմից լուրջ ճնշումների չի ենթարկվի: Համենայնդեպս, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները երեկ նրա հետ առանձին հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում սիրազեղումներով են արտահայտվել ապագա գլխավոր դատախազի հասցեին՝ նրան որակելով որպես երիտասարդ, բանիմաց անձնավորություն:

 «Երիտասարդ կադրերը, որ նշանակվում են, դա ակնկալիք ու հույս ներշնչող է միշտ, մանավանդ ինքը ճանապարհ է անցել, մասնագիտական առումով որեւէ խոսք չկա՝ խոստումնալից կադր է»,- Դավթյանի հետ հանդիպումից հետո ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսեց գլխավոր դատախազի թեկնածուի բարձր կրթական աստիճանի մասին: «Ամենակարեւորը, որ կուզենամ շեշտել, իր անցած ճանապարհն է,  համակարգի վերաբերյալ խորը իմացությունը եւ նաեւ այն, որ նա շատ սիրում է իր աշխատանքը: Սա կարծես թե տալիս է  վստահություն, որ ինքը լավ է աշխատելու. առաջին տպավորությունս սա է, եւ վստահ եմ, որ նա շատ լավ կաշխատի, ինչու չէ՝ հաճելի անձնավորություն է, որն իր արտաքինով կարող է դրական տպավորություն թողնել քաղաքացիների վրա, որոնք դիմում են դատախազությանը, եւ իր իմացությունը, որով պետք է ճանապարհի քաղաքացիներին»,-ասաց Բիշարյանը Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուի մասին:

«Ժառանգություն» խմբակցության հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանը ներկա չէր: Լրագրողների հետ զրուցեց խմբակցության նախկին ղեկավար, ապա խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարված Ռուբիկ Հակոբյանը: «Երիտասարդ, պատրաստակամ, տիրապետում է բոլոր հարցերի պատասխաններին, բավական զրուցեցինք, ուղղակի մեր հորդորը, խնդրանքն այն է, որ այդ գիտելիքները կարողանա տեղայնացնել իր մասնագիտական ոլորտում»,- ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից լրագրողները հետաքրքրվեցին քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված քաղաքացիների մասին, ինչին Դավթյանը պատասխանեց. «Նման մարդիկ Հայաստանում չկան։ Ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված հիմքերով»:

Ճշտող հարցին՝ պնդո՞ւմ է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Դավթյանը պաշտոնապես պատասխանեց. «Իհարկե, պնդում եմ, չկան քաղբանտարկյալներ»: Լրագրողների դիտարկմանը, որ  հասարակության լայն զանգվածների պնդմամբ՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, որոնց ազատ արձակվելու համար ակցիաներ են անում, ինչպես՝ Շանթ Հարությունյան, Գեւորգ Սաֆարյան, Վոլոդյա Ավետիսյան, Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ կարող վստահ լինել, որ որեւէ մեկիդ ներկայացրածն ամբողջ հանրության կարծիքն է: Ես մասնագիտական առումով կարող եմ ասել, որ իմ աշխատանքային գործունեությամբ ներառված եմ եղել այդ որոշումների կայացման փուլում, այդ որոշումները կայացվել են բացառապես օրենքով նախատեսված կարգով»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք կլինի՞ համաներում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ, Արթուր Դավթյանը պատասխանեց,  որ դեռեւս չի կարող ասել, որովհետեւ համաներման ակտ չկա այս պահին: Դիտարկմանը, որ նախկին գլխավոր դատախազը հայտարարել էր, թե խմբավորման անդամների հանձնվելը մեղմացուցիչ հանգամանք կհամարվի, Դավթյանն արձագանքեց. «Քննությամբ պետք է պարզվի՝ արդյոք մենք ունեցե՞լ ենք կամովին պատանդների ազատում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ»: Ինչ վերաբերում է ՊՊԾ տարածքում սպանված երեք ոստիկանների մահվան գործով հարուցված քրեական գործերի քննությանը, Դավթյանն ասաց, որ քննությունն այս առումով օպերատիվ եւ լայնածավալ իրականացվում է. «Ես չեմ կարող նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակել, բայց ունենք որոշակի արդյունքներ այս առումով: Երբ օրենքով սահմանված կարգով կհավաքվեն բավարար չափով ապացույցներ, կոնկրետ անձանց մեղադրանքներ կառաջադրվեն»: Անդրադարձ եղավ նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց տանող Արթուր Սարգսյանին: 

Գլխավոր դատախազի տեղակալը հիշեցրեց, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել զինված խմբի անդամներին աջակցություն ցուցաբերելու համար: «Նրա մեղադրանքի հիմքերը չեն արտացոլում հաց տանելը: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել զինված խմբի հանցավորության արդյունավետությունը»:

Ինչ վերաբերում է նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականին, Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ Կոստանյանն առողջական խնդիրներ ունի եւ առաջարկեց առողջություն մաղթել նրան: Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել օգոստոսի 4-ին:

Տպել
4228 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին