Հայկական սպորտ. Մեր սպորտի ղեկավարները «կապ չունեն» ոչ մի իրադարձության հետ

«Հայկական ժամանակում» երեկ տպագրված մի լուր զարմանալի արագ եւ բուռն արձագանք ստացավ Հայաստանի մարզական ղեկավարության կողմից եւ կրկին անգամ ցույց տվեց, թե իրականում ինչպես է ղեկավարվում մեր սպորտը:Հիշեցնեմ, որ մեր հարցմանը ի պատասխան՝ ՀՀ սպորտի նախարարությունից հայտնել էին, որ տեղյակ չեն, թե ովքեր են Հայաստանը ներկայացնում սեպտեմբերի 3-ին Ղրղըզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերում: Ժամեր անց ՀՀ սպորտի նախարարության կայքում այս մասին հայտարարություն տեղադրվեց:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձեւերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից եւ ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից», -մասնավորապես նշված էր հայտարարության մեջ: 1 օր անց հանկարծ այս մասին հայտարարություն տարածեց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն. «ՀԱՕԿ-ը որեւէ առնչություն չունի Ղրղըզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ»:

Իհարկե, դեռ քննարկելու հարց է, թե արդյոք ՀՀ սպորտի նախարարությանը կամ էլ ՀԱՕԿ-ի՞ն է պատկանում միջազգային ինչ-որ մրցումներին Հայաստանը ներկայացնելու բացառիկ իրավունքը: Քննարկելու հարց է, քանի որ շատ ու շատ մրցումներ են կազմակերպում տարբեր կոմերցիոն կառույցներ, եւ այդ մրցումներին հայ մարզիկները ներկայացնում են Հայաստանը: Մասնավորապես այս օրերին Լիտվայում անցկացվում է ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում է «Հայաստանի լրագրողների հավաքական» անունով թիմը: Չեմ կարծում, թե ֆուտբոլի ֆեդերացիան կամ էլ սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը իրավունք ունեն խառնվել այս մրցաշարին, առավել եւս՝ պատժել մեր մասնակիցներին: Նմանատիպ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել:

Ինչ վերաբերվում է Ղրղըզստանում կայացած Քոչվորների համաշխարհային խաղերին, ապա նշեմ, որ հայաստանցի մարզիկները մասնակցել են մաս-ռեստլինգի մրցաշարին, որը համարվում էր նաեւ աշխարհի առաջնություն: Ընդ որում, հանդես են եկել շատ լավ՝ նվաճել են 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներ: Միգուցե մեր մարզական ղեկավարները զգուշացել են «Քոչվորներ» անունից, բայց նշեմ, որ մասնակիցների ցանկում եղել են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Շվեյցարիան, Իտալիան, Ռուսաստանը, Բրազիլիան, Լեհաստանը եւ շատ ուրիշ «ոչ քոչվոր» երկրների ներկայացուցիչներ:

«Կապ չունենք»՝ հայտարարում են հայկական սպորտի ղեկավարները: Միգուցե: Բայց մերոնք «կապ չունեն» նաեւ իրենց ուղղակիորեն վերաբերող հարցերում: Մասնավորապես արդեն երկար ժամանակ  քննարկվում է, թե վերջիվերջո քանի՞ մասնակից է ունեցել Հայաստանը «Ռիո 2016»-ում: «Ինչքան ուզում ես՝ գրի», - այսպիսի պատասխան տվեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողներից մեկի հնչեցրած այս հարցին: Հիշեցնեմ, որ Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը պարծենում էր, թե ռեկորդային թվով մարզիկներ են մեկնում Ռիո դե Ժանեյրո՝ 33: Օգոստոսի 4-ին հարց բարձրացրինք՝ կապված ատլետ Գոռ Ներկարարյանի հետ, որի անունը բացակայում էր «Ռիո 2016»-ի պաշտոնական կայքից: «Բոլոր պատասխանատուները Ռիոյում են: Գան՝ կպատասխանենք», - ասացին ՀԱՕԿ-ի, ատլետիկայի ֆեդերացիայի աշխատակիցները («ՀԺ», 3 օգոստոս, 2016 թ.):

Արդեն վաղուց «պատասխանատուները» վերադարձել են, բայց չեն կարողանում որոշակի պատասխան տալ եւ հարցը փակել: Ռիոյում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը «Հ1»-ով ելույթի ժամանակ տեղեկացրեց, որ խնդիրներ են եղել վարկանիշի հետ կապված՝ ՄՕԿ-ը այն չի հաստատել, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ասում է, որ անձամբ է տեսել վարկանիշը, բայց չեն հայտավորել, քանի որ տույժ, տուգանք էին մուծելու (այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու էին հայտավորել վնասվածքի պատճառով Օլիմպիական խաղերին չմասնակցած լողորդ Մոնիկա Վասիլյանին),  իսկ վերջում պարտադիր՝ բոլորն ասում են հարցերն ուղղեք ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանին: « Գոռը վարկանիշ ունեցել է, բայց չի կարողացել մասնակցել Օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով: Հուլիսի 26-27 -ին՝ Բրազիլիայում, արդեն որոշեցինք, որ չի մասնակցելու»,- «ArmTimes. com»-ի հետ զրույցում ասել է Էմիյանը: Փաստորեն դեռ մինչ խաղերի մեկնարկը արդեն պարզ է եղել, որ մեր մարզիկը «վնասվածքի» պատճառով չի մասնակցելու Օլիմպիական խաղերին, իսկ այդ մասին ՀԱՕԿ-ում դեռ երկար ժամանակ չեն իմացել եւ կարծես թե չգիտեն նաեւ հիմա:

Բայց Ուկրաինայում վարկանիշային մրցաշար, որի ժամանակ, ըստ ՀԱՕԿ-ի եւ ատլետիկայի ֆեդերացիայի՝ վարկանիշ է ձեռք բերել Գոռ Ներկարարյանը, իրականում չի եղել: Ընդ որում այդ «չկայացած» մրցաշարում Գոռի ցուցադրած երեւակայական արդյունքը՝ 8,15 մետր, բավարար կլիներ մեր մարզիկին Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը գրավելու համար: Միգուցե որոշ ժամանակ անց պարզվի, որ մեր մարզական ղեկավարները տեղյակ են եղել նաեւ Քոչվորների համաշխարհային խաղերից:

 Նկարում՝ Քոչվորների համաշխարհային խաղերում եւ մաս-ռեստլինգի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած Կարեն Մարտիրոսյանը

Տպել
3919 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ