Կարեն Կարապետյանն իրեն չէր պատկերացնում վարչապետի պաշտոնում

Հանրության որոշակի շրջանակներում դրական է գնահատվում Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու` դեռ պաշտոնապես չիրականացված որոշումը:

Արդյոք նման գնահատականն ունի՞ իրական հիմքեր, թե՞ ընդամենը պայմանավորված է նրա անձնական «շարմով»: Փորձենք գտնել այդ հիմքերը: Ասում են, որ նա լավ մենեջեր է: Այդ կարծիքը հիմնավորում են նրանով, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ գլխավորել է «Հայռուսգազարդը»:

Բայց պետք չէ մոռանալ, որ «Հայռուսգազարդը» լիակատար մոնոպոլ ընկերություն էր, ուներ շատ, շատ-շատ փող: Նման կարգավիճակով ու նման հարուստ ընկերություն կառավարելը, խոսքը մեր մեջ, այնքան էլ բարդ գործ չէ: Իսկ արդյոք արդյունավե՞տ էր կառավարվում «Հայռուսգազարդը»: Սա շատ ընդարձակ թեմա է, սակայն կարող ենք մի դետալ հիշեցնել, որը թերեւս ցույց կտա արդյունավետությունը: Կարեն Կարապետյանի ղեկավարման օրոք «Հայռուսգազարդը» 40 միլիոն դոլարով գնեց Իրան-Հայաստան գազամուղի Հայաստանով անցնող խողովակաշարը: Ինչո՞ւ: Մինչեւ հիմա ոչ ոք չի կարողանում դրան տրամաբանական պատասխան տալ:

«Հայռուսգազարդի» ինչի՞ն էր պետք այդ խողովակը, որը բիզնեսի տեսանկյունից ունի մի մեծ ու շատ կլոր զրոյի էֆեկտ: Ակնհայտ էր, որ դա ունի բացառապես քաղաքական պատճառ` ռուսական «Գազպրոմը» որը «Հայռուսգազարդի» սեփականատերն էր եւ է, չէր ցանկանում Հայաստանի գազային շուկայում նույնիսկ տեսական մրցակից ունենալ: 40 միլիոն դոլար քաղաքական նպատակներից դրդված վճարել մի խողովակի համար ու համարել, որ այդ գործարքն իրականացնող անձը լավ մենեջեր է, թերեւս այնքան էլ խելամիտ չէ: «Հայռուսգազարդը» ղեկավարելու տարիներին նա եղել է ռուսական պետական, ամենազոր մի ընկերության` «Գազպրոմի» թիվ մեկ ներկայացուցիչը Հայաստանում, եւ ընդամենը: Այդպիսի թիկունք ունեցողի թուրը, ինչպես ասում է ժողովուրդը, աջ ու ձախ կկտրի: Մանավանդ որ Հայաստանի իշխանությունները մի առանձնահատուկ հաճույք էին ստանում, երբ մեր ունեցվածքը հանձնում էին ռուսական պետական մոնոպոլիաներին:  

Իսկ գուցե Կարեն Կարապետյանի նկատմամբ որոշ շրջանակներում ունեցած խիստ դրական գնահատականը պայմանավորված է նրա՝ քաղաքապետի պաշտոնում արձանագրած հաջողություններո՞վ: Փորձենք վերհիշել, թե ինչ է արել Կարեն Կարապետյանը որպես Երեւանի քաղաքապետ: Մեծ հաշվով նա երեք խոշոր «պրոյեկտ» է իրականացրել: Ներկել է տվել մայրաքաղաքի մի քանի շենքեր, Նորքի հեռուստաաշտարակը պատել է լուսային էֆեկտներով եւ ապամոնտաժել է ապօրինի կրպակներ: Շատ լավ է արել: Կարելի է եւ պետք է ողջունել: Բայց արդյոք դրա՞նք էին Երեւանի հիմնական խնդիրները: Արդյոք նա լուծե՞ց, փորձեց լուծե՞լ, կամ նույնիսկ շոշափե՞ց Երեւանի ամենամեծ խնդիրները` տրանսպորտի ու երթեւեկության խայտառակ վիճակը:

Հանուն արդարության նշենք, որ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր իր ենթականերին ամիսը մեկ անգամ երթեւեկել երթուղայինով ու դրանից հետո ներկայացնել իրենց նկատառումները ու առաջարկները: Այդպես էլ հայտնի չդարձավ, թե պարտաճանաչորեն կատարե՞լ են արդյոք այդ առաջադրանքը, ի՞նչ նկատառումներ ու առաջարկներ էին ներկայացրել նրանք...: Հայտնի է միայն, որ տրանսպորտի ու երթեւեկության վիճակը մայրաքաղաքում շարունակում է մնալ խայտառակ: Ի դեպ, ապօրինի կրպակների ապամոնտաժումը այնքան էլ անվերապահորեն չի կարելի գնահատել որպես դրական քայլ: Ոչ մի, բացարձակ ոչ մի խոշոր ապօրինի օբյեկտ այդ ժամանակ չտուժեց: Տուժեցին միայն ու բացառապես այդ կրպակներով մի կերպ ընտանիք կերակրող մարդիկ: 

Իսկ գուցե Կարեն Կարապետյանը ընդունելի է որպես քաղաքական գործի՞չ: 2011 թվականի ապրիլի 23-ին «168 ժամ» շաբաթաթերթին տված հարցազրույցում թղթակիցը հարց էր ուղղել Կարեն Կարապետյանին. «Մամուլում դեռ շրջանառվում են կարծիքներ, որ Ձեզ կարող են նշանակել վարչապետ։ Դուք Ձեզ վարչապետի պաշտոնում պատկերացնո՞ւմ եք»: Հարցին մեր ապագա վարչապետը պատասխանել է այսպես. «Ոչ։ Չեմ պատկերացնում։ Ընդհանրապես, ինձ` որպես պետական ծառայող, չեմ պատկերացնում։ Հիմա քաղաքապետի պաշտոնն ինձ, իրո՛ք, հետաքրքիր է։ Երբ ասում եմ, որ ես քաղաքական գործիչ չեմ, շատերը մտածում են, թե անկեղծ չեմ։ Ոչ, ես անկեղծ եմ ասում՝ ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքային տնտեսության կառավարիչ եմ»:

Ի դեպ, իր քաղաքական գործիչ չլինելու պնդումները, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չեն: Համենայն դեպս նա զբաղվել է քաղաքականությամբ խոսքի ամենավատ իմաստով: Բերենք մի դրվագ Կարեն Կարապետյանի «քաղաքապետական» կենսագրությունից: 2011 թվականի հունվարի 31-ն էր: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը այդ ժամանակ գործող կարգի համաձայն առավոտյան ժամը 9-ին գնացել էր քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը քաղաքային իշխանություններին հանձնելու համար: Բայց դրան զուգահեռ քաղաքապետարանի կայքում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում անց են կացվելու սպորտային միջոցառումներ, ուստի նույն տեղում հանրահավաք անցկացվել չի կարող: Ճիշտ նույն կերպ 2010 թվականին հանրահավաքները մերժելու հարցում վարվում էր Կարեն Կարապետյանի նախորդը` Գագիկ Բեգլարյանը:

Ակնհայտ էր, որ մտացածին պատճառաբանություններով այդ տարիներին ընդդիմության հանրահավաքները մերժելու որոշումները զուտ քաղաքական էին եւ «քաղաքային տնտեսության կառավարիչ» Կարեն Կարապետյանը, որը իրեն քաղաքական գործիչ չէր պատկերացնում, կայացնում էր զուտ քաղաքական, մեղմ ասած՝ ոչ այնքան լավ որոշումներ:

 

Տպել
9511 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա