Սեյրան Օհանյանը ծանոթ է իր նշանակման մասին հրապարակմանը. ՊՆ խոսնակ

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ծանոթ է ռուսական «Интерфакс» գործակալության այն հրապարակմանը, որտեղ գործակալությունը հղում կատարելով Հայաստանի կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, հավանաբար, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ չհերքելով լուրը:

- Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սեյրան Օհանյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու լուրը:

- «Интерфакс»-ի հրապարակումը չեմ մեկնաբանում:

- Նախարարը ծանո՞թ է այդ հրապարակմանը:

- Այո:

- Վերաբերմունք չի՞ հայտնել:

- Չեմ մեկնաբանում, որեւէ բան չեմ կարող ասել:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:

- Դա քաղաքական հարց է: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է ուղղված: Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում դա: Նախարարը երկու օր առաջ իր դիրքորոշումը հայտնել է:

- Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ տարածքների հանձնումը կարգավորման գործընթացի մի դետալն է, իսկ ամբողջական գործընթացում նախատեսված է նաեւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման հարցը:

-Միեւնույն է՝ դա ռազմաքաղաքական հարթությունում գտնվող հարց է, ավելի շատ քաղաքական հարթությունում գտնվող:

Հիշեցնենք, Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ԼՂ հակամարտությունը տարածքների հանձնման միջոցով կարգավորելու մասին, ասել էր, որ որոշումները պետք է համապարփակ լինեն, քանի որ դա ձևավորվում է բանակցային գործընթացի շրջանակներում: «Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո, սադրանքների մասշտաբների մեծացման արդյունքում,  հանգեցնում են նրան, որ շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է, ինչը հնարավորություն է տալիս մեզ ասելու, որ մինչև չլինի վստահության մթնոլորտը, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»,– վստահեցրել էր Սեյրան Օհանյանը: 

Տպել
3419 դիտում

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին