4+4+4 ձեւաչափով քննարկմանը փաստաթուղթ է նախաստորագրվել առանց քաղհասարակության

Խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունները շաբաթ օրը նախաստորագրել են ՀՀ նոր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտարարություն, որին չի միացել քաղհասարակությունը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով ներկա է եղել նախաստորագրմանը:

- Պարոն Զեյնալյան, դուք մասնակցե՞լ եք շաբաթ օրը տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը: Եթե այո, ապա քաղհասարակությունից էլ ովքե՞ր են մասնակցել եւ ի՞նչ է այդ օրն արձանագրվել:

- Այո, մասնակցել եմ, մասնակցել են նաեւ ընտրական տեխնոլոգիաների եւ ընտրական գործընթացների բողոքարկման ոլորտում առաջատար մասնագետներ, փորձագետներ: Քաղհասարակության ինստիտուտից չորս հոգու անուններն արդեն մամուլում հայտնվել են: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ քաղհասարակությունն այդ նախաստորագրված փաստաթղթի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համապատասխան հայտարարությամբ:

- Այդ օրը, փաստորեն , նախաստորագրվե՞լ է:

- Նախաստորագրվել է կուսակցությունների կողմից: Քաղհասարակության անդամների կամ ներկայացուցիչների կողմից չի ստորագրվել, քանի որ նախապես հայտարարվել էր, որ իրենք մանդատ չունեն ողջ քաղհասարակության անունից դա ստորագրելու եւ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ, իրենց դիրքորոշում կարտահայտեն այդ փաստաթղթի վերաբերյալ:

- Դանիել Իոննիսյանը, որը նախկինում մասնակցում էր նմանատիպ քննարկումներին հայտարարել էր, որ չի մասնակցել վերջին քննարկմանը, քան որ այն փակ եւ գաղտնի է եղել: Նաեւ քաղհասարակության կողմից  նրան տրված մանդատը սպառված է եղել: Ինչո՞ւ է փակ եղել քննարկումը, եւ սպառվե՞լ է քաղհասարակության մանդատը ԸՕ-ի փոփոխությունների շուրջ բանակցություններ վարելու համար:

- Դա աշխատանքային քննարկում եւ հանդիպում էր, եւ կարող են մարդիկ ունենալ այնպիսի տպավորություն, որ դա փակ էր: Դա փակ չէր, որովհետեւ այդ մասին առնվազն գիտեր մեկը, որը դրա մասին հայտարարել է: Մեր ցանցերում (էլեկտրոնային հաղորդակցությունում) դրա վերաբերյալ գիտեին բոլորը, թե ովքեր են մասնակցելու եւ ինչ նպատակով, որով իրականացվել է: Հրավերը մեր կողմից չի մերժվել եւ դրա ընթացքում հայտարարվել է այն ինչ մասին ասեցի: Մենք հանդես ենք եկել մեր անունից եւ նաեւ կարեւորել ենք քաղհասարակության մյուս ներկայացուցիչներին, որոնք այդ ձեւաչափում ընտրել էին 4-ին, որոնք իրենց դիրքորոշումը կարտահայտեն այդ հայտարարության մասին: Այն շուտով կհրապարակվի:

- Նախաստորագրված համաձայնագրի բովանդակության վերաբերյալ մամուլում տեղեկատվություն տարածվեց: Կասե՞ք առանցքային 4-5 կետերը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռքբերվել:

- Կարճ ժամանակ հետո հայտարարությունը պաշտոնապես կտարածվի:

- Այսօր սպասեն՞ք այդ հայտարարությանը:

- Այո:

- Իսկ նախաստորագրումից հետո ստորագրումը ե՞րբ է նախատեսվում:

- Դա պետք է հարցնել նրանց, ովքեր որ նախաստորագրել են:

Նշենք, որ քաղհասարակությունից շաբաթ օրվա քննարկմանը մասնակցել են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը:

 

 

Տպել
3724 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ