Մեր ունեցածը «Ժիգուլի» է` ով էլ որ այն վարի, մեքենան է պետք փոխել. Եղիշե Պետրոսյան

13/09/2016 schedule12:40

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ երեկ զրուցել ենք երաժիշտ, «Արձագանք» ռադիոկայանի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, ՀՀ վարչապետն օրեր առաջ հրաժարական տվեց, կառավարությունը` նույնպես: Շուտով Հայաստանը կունենա նոր վարչապետ` ի դեմս Կարեն Կարապետյանի եւ մի շարք նոր նախարարներ: Ինչ եք կարծում` դրանից հետո ապրելու ենք ազգային համաձայնության մթնոլորտո՞ւմ:  Սերժ Սարգսյանն ասում է, որ հենց այդպիսին է լինելու նոր կառավարությունը: 

- Ցավոք՝ լոզունգների պակաս երբեք չի եղել: Ես կարծում եմ` այդպիսի մթնոլորտում առայժմ չենք ապրելու, որովհետեւ դա՝ ընտրություններին ընդառաջ, իրեն սպառած իշխանության ինքնապաշտպանական հերթական տարբերակն է` «Ազգային համաձայնության կառավարություն» հնչեղ ծածկանվան տակ: Ազգի մի ներկայացուցիչ էլ ես եմ, ինձ հետ ու նաեւ ազգի ինձ նման միլիոնավոր ներկայացուցիչների հետ որեւիցե ֆորմատով այս հարցը անգամ քննարկված չէ: Համոզված եմ, որ հանրապետականներն էլ են մեզ նման հանկարծակի իմացել, որ այս որոշումը ազգային համաձայնության արդյունք է: Բայց՝ ժողովուրդն ակնկալում էր վստահության  կառավարություն: Ինչեւէ, եթե մեքենան «ժիգուլի» է (դրանք դեռ կան մեր իրականության մեջ), ինչ տարբերություն` նրա ղեկին ով է նստած: Ժողովուրդը պահանջում է մեքենան փոխվի, ընդհանուր համակարգային փոփոխություն է պահանջում: Այս արատավոր համակարգի մեջ Հիսուս Քրիստոսն էլ վարչապետ նշանակվի, ոչինչ չի կարող փոխել:

- Իսկ համակարգային փոփոխություններն ինչպես եք պատկերացնում, ի՞նչ ճանապարհով պիտի հասնել դրան:

- Համակարգային փոփոխություն անելու համար առաջին հերթին պետք է ունենալ այդ ցանկությունը, այդ կամքը: Ե´վ առկա, ե´ւ ստեղծվելիք բոլոր հնարավորություններն այդ նպատակին ծառայեցնելու դեպքում կարելի է համակարգային փոփոխության հասնել: Ի վերջո պետք է սիրել երկիրը եւ այդ երկիրը պահող քաղաքացիներին: Ես չեմ տեսնում այդ ցանկությունը, կամքը, եւ հնարավորություններն ու միջոցներն էլ, ինչպես տեսանք այս տարիներին, անընդհատ փոշիացվում, գողացվում են, իսկ ժամանակը` վատնվում: Էլ սիրո մասին չխոսեմ:

- Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ փոփոխություններ լինելու են կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Չե՞ք հավատում, որ դրա արդյունքում որեւէ դրական փոփոխություն կլինի:

- Դրական փոփոխություն, իհարկե, կլինի: Օրինակ, երբ Կարեն Կարապետյանը  նշանակվեց Երեւանի  քաղաքապետ, միանգամից քաղաքի շենքերը սկսեցին լվանալ, ներկել: Դա գովելի եւ տպավորիչ էր: Բայց չէ որ հենց սա է քաղաքապետարանի բուն գործը, որը տարիներ շարունակ չի արվել: Մարդը պարտաճանաչորեն կատարեց իր պարտականությունը եւ, փաստորեն, տվեց նախորդ քաղաքային իշխանությունների գործունեության իրական գնահատականը: Պարզ չէ՞, որ օրերից մի օր մի քանդված փողոց ի վերջո ասֆալտելու են, հատկապես նախընտրական ժամանակաշրջանում: Սա, անշուշտ, փոփոխություն է, բայց ոչ բավարար: Հարցը այլ է՝  պետք է ոտքից գլուխ փոխել այս` սովետներից մնացած ժամկետանց կառավարման միահեծան՝ կոռուպցիայի դրախտ համակարգը: Երկրի շահը, ժողովուրդը դա են պահանջում: Համակարգային փոփոխություններ կարող են լինել, եթե դատական համակարգը անկախանա, եթե ազգային ժողովը անկախ  գործի, ստեղծվեն երաշխիքներ գալիք թե համայնքային, թե հանրապետական արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Սրա ցանկությունը ես դեռ չեմ տեսնում: Իսկ կոսմետիկ միջամտություններ ստիպված պետք է կատարեն եւ մենք հենց դա էլ տեսնում ենք: 

- Փոփոխությունների ճանապարհով հարկադրվա´ծ գնալու մասին խոսեցիք. հանրության շրջանում այդ փոփոխությունների պատճառների վերաբերյալ կարծիքները տարբեր են, ըստ այդմ` իշխանություններին որոշակի վերանայումների մղեց ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» հայտնի գործողությունները պարտադրեցին շուտափույթ փոփոխություններ, սա նախընտրական ներկայացում է, ընդամենը փոփոխությունների պատրանք եւ այլն: Դուք սրանցից որի՞ կողմնակիցն եք կամ գուցե ունեք Ձե՞ր տարբերակը:

- Բոլոր պատճառներն էլ կարող են լինել փոփոխության հիմք` ե´ւ «Էլեկտրիկ Երեւանը», ե´ւ ապրիլյան պատերազմը, ե´ւ «Սասնա ծռերի» գործողությունը, ե´ւ հասարակության աներկբա աջակցությունը վերջիններիս, ե´ւ այն , որ դեռ վերացված չեն ժողովրդի արդարացի դժգոհությունը ծնող պատճառները, ե´ւ մեր տնտեսության աղետալի վիճակը, ե´ւ բյուջեի չկատարման սպառնալիքը , ե´ւ պետական չափազանց մեծ արտաքին պարտքը: Այս ամենը ստիպում է ինչ-որ բաներ փոխել, որովհետեւ կարող է մի գեղեցիկ օր էլ պարզվի, որ անգամ կենսաթոշակները վճարելու գումար այլեւս չկա, որովհետև գանձարանը դեռ ծակ է:

- Պարոն Պետրոսյան, այսինքն` Դուք այն կարծիքին եք, որ ձեռնարկված փոփոխությունները կմնան Սերժ Սարգսյանի ու Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից իշխանությունը պահելու համար անվտանգ մակարդակի՞ վրա: Այսինքն` փոփոխությունները կշարունակվեն ընդամենը մինչեւ այն սահմանը, քանի դեռ դրանք չեն ենթադրի նաեւ իշխանափոխություն ու, հետեւաբար, չեն կազմակերպվի ասենք ազատ ու արդար ընտրություննե՞ր:

 - Ցավոք, ես համաձայն եմ Ձեզ հետ, ամբողջ իրարանցումը իշխանության վերարտադրության նպատակ է հետապնդում: Այստեղ, իհարկե, նախընտրական աճպարարություններ կան: Այնպես չէ, որ Կարեն Կարապետյանը երկնքից իջավ: Նա նույն ռուսական ամենաբարձր բիզնես շրջանակների մարդ է` մեգակորպորացիայում թրծված, եւ, իր Հայաստանում աշխատած ժամանակ էլ հաստատ սերտ համագործակցել է մեր վզին չարդարացված պարտքեր փաթաթած տեղական իշխանությունների հետ: Այո, համակրելի, կիրթ եւ խելացի մարդ է, որը շատ ողջունելի է: Բայց ինչ խնդիր է նա լուծելու Հայաստանում, որն է նրա առաքելությունը եւ ո՞վ է, ի վերջո, պատվիրատուն` Կրե՞մլը,  Սարգսյան - Քոչարյան տանդեմը, թե՞ ժողովուրդը: Ժողովրդինը հստակ է՝  նա գլոբալ փոփոխությունների պատվեր է իջեցրել: Ես պատահաբար չասացի, որ մեքենան «ժիգուլի» է: Ուզում է Շումախերը լինի դրա ղեկին, ուզում է` Հովիկ Աբրահամյանը, «Ժիգուլու» հնարավորությունները սահմանափակ են, նա չի կարող «Ֆորմուլա 1» մրցարշավի մասնակցել: Այստեղ անձերի հարց չէ: Պետք է եւ մեքենան, եւ անձնակազմը փոխել, ինչու չէ՝ նաեւ ճանապարհները: Դա է պահանջում մեր երկրի շահը:

Տպել
10910 դիտում

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան