Փոստանջյանը սպառնում է՝ հաջորդ փուլը լինելու է Բաղրամյան 26-ի ու ԱԺ-ի գրավումը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանն ԱԺ մտքերի փոխանակման ժամանակ պահանջեց, որ խորհրդարանը երեք հարցերի շուրջ հատուկ նիստ հրավիրի, որոնք կվերաբերեն «հայրենիքի 800 հեկտար բռնազավթմանը, ոստիկանության վայրագություններին քաղաքացիների նկատմամբ եւ քաղաքական հայացքների համար բանտախցերում պահվող քաղաքացիների հարցով»:

Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանի բարձրացված հարցերը որակեց որպես ընդդիմադիր գործչի խոսք՝ անհրաժեշտություն «չտեսնելով հրատապ նիստ հրավիրել»:

«Փաստորեն, հրաժարվում եք քաղաքական քննարկումներ անցկացնելուց: Ակնկալիքներ չունեի էլ, բայց խորհրդարանը պետք է լուծարվի, լուծարեն Բաղրամյան 26-ը, այս բոլոր մարդկանց մեղադրյալի աթոռին նստեցնել: Եթե դուք չեք կարողանում լուծում տալ, դա չի նշանակում, որ մենք չենք կարող լուծում տալ, հաջորդ փուլը լինելու է ոչ թե ՊՊԾ-ների գրավումը, այլ ԱԺ-ի եւ Բաղրամյան 26-ի գրավումը»,- ասաց Փոստանջյանը:

«Իհարկե, կարծում եմ ձեր խնդիրն է, ինչ ասեք, բայց իմացեք, որ ես որեւէ բանից չեմ հրաժարվում, ընդամենն ասում եմ այն ճշմարտությունը, որը իրեղեն է, եթե առանձին քննարկենք, կտեսնեք, որ քայլերն ընդդիմադիր են»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:

 

Տպել
1995 դիտում

Այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել. Նիկոլ Փաշինյան

Վանաձորը ցնծության մեջ է

Գյումրին ցնծում է.

ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում

Ոստիկանությանը հավաքի մասնակիցներին զսպվածության կոչ է անում

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. պաշտոնական

Ավանդական ջահերով երթն այսօր չի լինելու. «Երկիր Մեդիա»

ԲՀԿ-ն միանում է ՀՀ-ում ծավալված համաժողովրդական շարժմանը. քաղխորհուրդ

Հրամանատարը կոչ էր անում թողնել երթը, եւ վերադառնալ զորամաս

18:30-ին հաղթական հանրահավաք Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան:

Սոցցանցերում չեն նվազում ատելության քարոզն ու բռնության կոչերը. ՄԻՊ-ը մտահոգված է

Գյումրի. ազատ արձակվեց նաեւ գյումրեցի դասախոս, քայլերթի մասնակից Կարեն Պետրոսյանը

Գյումրեցի Արամին բերման են ենթարկել ցուցապաստառի համար

Կրեմլում գտնում են, որ Հայաստանում զարգացումները ՀՀ-ի ներքին գործն են. Պեսկով

Զինվորները երթից առանձնացան. նրանց տանելու են զորամասեր  

Գյումրի. երթին միացել են բուհերը, դպրոցները, Լենտեքսը, Տրիկոտաժի ֆաբրիկան

ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը

Արցախի ՊԲ-ն հակառակորդի ուժերի կուտակումների նոր տեսագրություն է հարապարակել

Աջակցեք ցույցերին, կանխեք բռնությունը․ հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին եւ ընկերներին

Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է. Հենրիխ Մխիթարյան