Էվա Խաչատրյանը նորություն ունի, որի մասին դեռ չի խոսում

13/09/2016 schedule20:09

Դերասանուհի Էվա Խաչատրյանն աշնանը շատ անելիքներ ունի: Սեպտեմբերի 15-ին սկսվում է Երեւանի պետական կամերային թատրոնի նոր թատերաշրջանը: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ զբաղված է թատրոնի մի քանի ներկայացումներում:

«Խաղում եմ «Շոու N3», «Ալբանի +», «Կառավարական համերգ», «Սկոտչ եւ վիսկի» ներկայացումներում»,- ասաց նա:

Ընդամենը 5 օր է հանգստացել, սակայն հասցրել է թարմ ուժեր հավաքել աշխատանքի համար: Այժմ թատրոնում փորձերի շրջան է, ինչից Էվան մեծ հաճույք է ստանում:

«Արդեն 1 ամիս է, ինչ շատ ինտենսիվ աշխատանքային ու փորձերի շրջան է: Կենդանացնում ենք ներկայացումները, որոշակի փոփոխություններ ենք անում: Ունենք վոկալի եւ պարի դասեր հրաշալի, տաղանդավոր ու փորձառու մասնագետների հետ, որոնք այսուհետ միշտ աշխատելու են մեզ հետ»,- ասաց նա:

Մի շարք հեռուստանախագծերից հայտնի դերասանուհին նոր եթերաշրջանում կրկին կհայտնվի հեռուստաէկրաններին:

«Շուտով նորություն կունենամ, բայց փակագծերը դեռ չեմ բացի, փակ ինֆորմացիա է: Շուտով այդ մասին կխոսեմ»,- ասաց նա:

Մոտ մեկուկես ամիս արձակուրդից հետո (ինչպես բոլոր թատրոններում) Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վերսկսվում է «Պլյուս-մինուս» ներկայացումը, որում Էվան մարմնավորում է կանացի կերպարները: Նա թեպետ չի անհանգստանում այնպես, ինչպես պրեմիերայի ժամանակ, սակայն հուզմունքը միշտ կա: Դա, ըստ նրա, պարտադիր է եւ կարեւոր:

«Յուրաքանչյուր բեմելից առաջ էլ հուզմունք կա: Դա անփոփոխ զգացում է դերասանի համար: Եթե այն չկա, ուրեմն անտարբեր ես դարձել ու մեխանիկորեն ես կատարում աշխատանքդ, բայց ամեն դեպքում հուզմունքն անցնում է բեմ դուրս գալուց 1-2 րոպե անց»,- ասաց նա:

Դերասանուհին կարծում է, որ «Պլյուս-մինուսը» կարեւոր առանձնահատկություններ ունի, որոնց շնորհիվ տարբերվում է նմանատիպ ներկայացումներից:

«Սուր սցենարով, շատ դիպուկ կերպով իրականությանն անդրադարձող՝ հասարակության ու մեր օրերի բացերի՝ մինուսների մասին խոսող ներկայացում է՝ ասելիքով լեցուն: Տարբերվում է դերասանական կազմով (ժպտում է), հոգով, ասելիքով»,- ասաց նա:

Դերասանուհին նշեց նաեւ, որ շատ կուզենար «Պլյուս-մինուսի» վերաբերյալ կառուցողական դիտողություններ լսել հանդիսատեսի կողմից, սակայն ինչպես սովորաբար է լինում, հնչում են միայն գովեստի խոսքեր եւ անհիմն քննադատություններ:

Տպել
2146 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի