Հայ` ընտրությամբ և առանց հայկական արմատների

13/09/2016 schedule17:09

«Ես հայ եմ իմ ընտրությամբ» կարգախոսով առաջնորդվող կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ հանդես կգա համերգով: Մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունեցող երգչի և նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Դեքերյանի երևանյան համերգը կազմակերպել է «Mezzo Production»-ը: Միջոցառման գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

Դանիել Դեքերը ծնվել է Պուերտո Ռիկոյում, մեծացել Նյու Յորքում: Ճանաչված գործիչը տարբեր առիթներով իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայկական երաժշտության նկատմամբ: Մեր երկրին և հայոց պատմությանը ծանոթացել է հայ երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի միջոցով: Հայ երգահանի հետ համագործակցությունը տվել է յուրահատուկ պտուղներ. 2002-ին նա Սարդարապատում մասնակցել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին, գրել և կատարել է Գևորգյանի «Ադանա» երգի անգլերեն բառերը, ինչպես նաև համերգներով շրջագայել ՀՀ վաստակավոր արտիստի հետ: Հայաստանին սիրահարված երաժիշտն անգամ իր փաստաթղթերում փոխել է ազգանունը`դառնալով Դեքերյան:

«Երբ համագործակցում էի Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է»,-մի առիթով ասել է Դեքերյանը:

2005 թվականին Դանիել Դեքերյանը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։ 2010-ին թողարկել է «Ես հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։ Նույն թվականին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Դեքերյանի համերգը:

ՀՀ քաղաքացիություն և հայկական անձնագիր ունեցող երգիչն իր սիրելի ժողովրդի կողքին է նաև դժվարին պահերին: Ապրիլյան օրերին ամերիկացի երաժիշտը մեր երկրում էր` ծանր ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի կողքին գտնվելու նպատակով: «Ինչպես և անժխտելի է Հայոց ցեղասպանության փաստը, այնպես էլ անժխտելի է Արցախի՝ հայկական հող լինելը»,- այս տարի Հայաստանում նշել է Դեքերյանը`վստահեցնելով, որ Հայաստանն իր կյանքում մեծ տեղ ունի և իր առաջիկա ծրագրերը կապված են հենց մեր երկրի հետ:

Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգին ելույթ կունենան նաև հատուկ հյուրեր՝ ճանաչված թուրքահայ երգչուհի Սիբիլը, ժողովրդական երգի վառ ներկայացուցիչ ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, երիտասարդ երգչուհի, «The Band» խմբի համահիմնադիր Կարինա Առուստամյանը:

Դանիել Դեքերյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգի տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 6000, 8000 և 10000 դրամ:

Տպել
1808 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է