Անժելիկա Կերբերը հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում եւ գլխավորել վարկանիշային աղյուսակը

Նյու Յորքում ավարտված թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության ընթացքում կարող էր գերազանցվել 25 տարվա վաղեմություն ունեցող մի ռեկորդ, սակայն իրադարձությունների անսպասելի զարգացումը եւ վերջնական հանգուցալուծումը թույլ չտվեցին արձանագրել այն: Բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը մոտ էր թենիսի համար իրոք պատմական իրադարձության: 35- ամյա Սերենան կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, յուրահատուկ ռեկորդի հեղինակ է՝ միակն է պատմության մեջ (տղամարդկանց եւ կանանց հաշվարկում), որ կարողացել է նվաճել «Ոսկե Սաղավարտ» մենախաղերում եւ զույգերի մրցաշարում:

«Ոսկե Սաղավարտը» իր մեջ ներառում է Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը եւ «Մեծ Սաղավարտի» մեջ մտնող բոլոր 4 մրցաշարերի՝ Ավստրալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունների հաղթողի կոչումները: Թենիսի պատմության ընթացքում ընդամենը 2-ական տղամարդու եւ կնոջ է հաջողվել նվաճել «Ոսկե Սաղավարտ» մենախաղերում՝ Անդրե Աղասի (ԱՄՆ), Ռաֆայել Նադալ (Իսպանիա) եւ Շտեֆի Գրաֆ (Գերմանիա), Սերենա Ուիլյամս: Այս քառյակից միայն Սերենային է հաջողվել «Ոսկե Սաղավարտ» նվաճել նաեւ զուգախաղերում, ինչը ամերիկուհուն դարձնում է արդեն իսկ յուրահատուկ: Գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները նվաճած, ռեկորդները գերազանցած Սերենա Ուիլյամսի համար ամեն դեպքում կար մի անհասանելի բարձունք, որը դարձել էր վերջին տարիների նրա միակ նպատակը, երազանքը:

Շտեֆի Գրաֆը համաշխարհային  վարկանիշային աղյուսակում 1-ին հորիզոնականն էր զբաղեցրել անընդմեջ ուղիղ 186 շաբաթ՝ 1987 թվականի օգոստոսի 17-ից մինչեւ 1991 թվականի մարտի 3-ը. սա թենիսի բացարձակ ռեկորդ է համարվում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում մի քանի անգամ փորձել է բարելավել այս ռեկորդը, իսկ ամենամոտը օրեր առաջ էր՝ ԱՄՆ-ի բաց առաջնության ընթացքում: Եթե Ուիլյամսին հաջողվեր հասնել եզրափակիչ, ապա նա գերազանցում էր Գրաֆի ռեկորդը, քանի որ համաշխարհային վարկանիշային աղյուսակը անընդմեջ գլխավորում էր 2013 թվականի փետրվարի 18-ից սկսած: Ուղիղ 186 շաբաթ Սերենան 1-ին էր աշխարհում, բայց ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում ամերիկուհին անակնկալ պարտություն կրեց Կարոլինա Պլիշկովայից (Չեխիա):

Ընդամենը 1 հաղթանակ չբավարարեց նոր ռեկորդի կայացմանը, ընդ որում, այդ ռեկորդը կարող էր արձանագրվել անգամ այս իրավիճակում՝ եթե ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող չդառնար վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղում ընթացող գերմանուհի Անժելիկա Կերբերը: Բայց այստեղ էր Ուիլյամսի բախտը չբերեց. Կերբերը նվաճեց «US Open»-ի հաղթողի կոչումը եւ ընդհատեց Ուիլյամսի ռեկորդային շարքը՝ գլխավորեց ուժեղագույն թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակը: Ուիլյամսին հաջողվեց ընդամենը կրկնել Գրաֆի ռեկորդը՝ 186 շաբաթ անընդմեջ աշխարհի 1-ին ռակետ: Ընդ որում ակնհայտ է, որ Սերենան այլեւս երբեք չի կարողանա թեկուզ ինչ-որ չափով մոտենալ այս արդյունքին. 35 տարեկան է վերջիվերջո, իսկ նման ռեկորդի համար անհրաժեշտ է առնվազն 3,5 տարի:

Ուիլյամսի ռեկորդը չկայացավ, բայց ամեն դեպքում մեկ այլ ռեկորդ արձանագրվեց. 28-ամյա Կերբերը դարձավ ամենատարեց թենիսիստուհին, որ երբեւէ գլխավորել է վարկանիշային աղյուսակը: 2016 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ կանանց վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում են.

1. Ա. Կերբեր, Գերմանիա
2. Ս. Ուիլյամս, ԱՄՆ
3. Գ. Մուգուրուսա, Իսպանիա
4. Ա. Ռադվանսկա, Լեհաստան
5. Ս. Հալեպ, Ռումինիա

 

Տպել
2538 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս