Վիտալի Բալասանյանն արժանի է ցանկացած պաշտոնի. Բաղունց

ԼՂՀ ԱԺ «Շարժում 88» խմբակցության քարտուղար Գագիկ Բաղունցը տեղյակ է նույն խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու հնարավորության վերաբերյալ մամուլի հրապարակումներին, սակայն հարցը դեռ Բալասանյանի հետ չի քննարկվել:

Մեզ հետ զրույցում այսօր Բաղունցն ասաց, որ եթե հստակ ինֆորմացիա լինի, այն ժամանակ նոր իրենք համապատասխան քայլեր կձեռնարկեն:

«Էս պահի դրությամբ դեռ ոչ մի խոսակցություն չկա...Այն, որ ինքն արժանի է ցանկացած պաշտոնի՝ դա միանշանակ, ինչքանով է դա հնարավոր, դա հաջորդ հարցն է, ես չեմ ուզում քննարկել, այդ հարցն իմ իրավասության մեջ չի մտնում»,- ընդգծեց Բաղունցը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության եւ այդ պաշտոնում Վիտալի Բալասանյանի հնարավոր նշանակման մասին «Հայկական ժամանակ» օրաթերթը օրեր առաջ էր տեղեկություն հրապարակել:

Հիշեցնենք, որ Բալասանյանը 2015 թվականին պատգամավոր է ընտրվել թիվ 5 (Ասկերան) ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Շարժում 88» կուսակցությունը. Բալասանյանը նաեւ այդ կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն էր: Այսինքն, Բալասանյանի՝ նախարար նշանակվելու դեպքում Ասկերանի թիվ 5 ընտրատարածքում նոր ընտրություններ պետք է նշանակվեն:

Տպել
7510 դիտում

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք

Սա պատմական լուսանկար է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան

Ալիևն ու Քոչարյանի կայքը հայտնում են խախտումների մասին, Սովպաձենիյե՞, նե դումայու. նախարար