Լավագույնը հռչակվելու թեկնածու ուսուցիչները երեկ փորձել են վստահեցնել, որ ամենալավն են

15/09/2016 schedule12:09

«Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին, ովքե՞ր են հռչակվելու տարվա լավագույն ուսուցիչ, տարվա լավագույն տնօրեն եւ տարվա լավագույն դաստիարակ:

Այս հարցերի պատասխանը ստանալու համար համապատասխան մրցույթի հանրապետական`եզրափակիչ փուլն անցկացվեց երեկ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում: Ավելի վաղ, դրան նախորդել էին ներդպրոցական եւ մարզային փուլերը: Ի վերջո, լավագույնը ճանաչվելու համար պայքարում էին 34 թեկնածու` 12 ուսուցիչ, 11 տնօրեն եւ 11 դաստիարակ:

Մասնավորապես, ուսուցիչների մրցույթը, որին մենք ներկա գտնվեցինք, բավական ճնշող տպավորություն էր թողնում, որքան էլ հանձնաժողովի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն իրեն հատուկ անմիջականությամբ հենց այդպիսի մթնոլորտ էր ստեղծել, եւ մրցույթի մասնակիցներն իրենց զգում էին ազատ ու անկաշկանդ: Հանրապետության տասնյակից ավելի ուսուցիչներ, կլոր սեղանի շուրջը, ըստ էության, փորձում էին համոզել, հիմնավորել, որ լավագույնն իրենք են, որ ավտոմեքենայի տեսքով պարգեւին ամենաշատն իրենք են արժանի, այնինչ առհասարակ ուսուցիչների համար թերեւս առավել պատվաբեր պիտի լիներ, եթե ինչ-որ մեխանիզմով նրանց աշխատանքին հետեւեին կողքից ու աննկատ, գնահատեին նրանց լավ աշխատանքն ու կոնկրետ արդյունքը:

«Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում ներկայացված մանկավարժները նախ ներկայացրին իրենց, ասացին, թե իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ինչն են համարում ամենամեծ նվաճումը, ապա պատասխանեցին Մանուկ Մկրտչյանի հարցերին` ի՞նչ է պետք, որպեսզի մեր երկիրն ավելի լավը դառնա, ի՞նչ կանեին, եթե լինեին դպրոցի տնօրեն, ի՞նչ քայլեր կձեռնարկեին, եթե լինեին մարզային կրթության վարչության պետ եւ ի՞նչ փոփոխություններ կիրականացնեին` ԿԳ նախարար լինելու դեպքում: Ուսուցիչները խոսեցին ճշմարիտ հոգեւոր դաստիարակության անհրաժեշտության մասին, գիտելիքից առաջ արժեքային համակարգը կարեւորեցին, երեխայի հետ աշխատանքում` անհատական մոտեցումը, սովորողների մեջ լավատեսություն ու հայրենատիրության ձգտում սերմանելը եւ այլն:

Եղավ ուսուցիչ, որ կարեւորեց բռնապետությունը եւ իշխանությունը հեշտությամբ չզիջելու կարողությունը, եղան նաեւ ժողովրդավարության օգտին հանդես եկողներ: Ոմանք երկրի ապագայի հարցում ուսուցչի դերն ամենաորոշիչն էին համարում, ոմանք էլ հայտարարում, թե իրենք ի զորու չեն ոչինչ փոխել: Շատերը հարկ համարեցին (ընդ որում` ոչ մեկ անգամ) ընդգծել, որ վերոնշյալ պաշտոններին չեն հավակնում, որ դրանք զբաղեցնողները լավ էլ աշխատում են, այդուհանդերձ, իրենց ենթադրյալ պաշտոնավարման դեպքում անելիքները թվարկելով` պարզ էր դառնում ուսուցիչներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին մասնավորապես ցածր աշխատավարձերին, դասարանների խտությանը, բարձր դրույքաչափին:

Մրցութային հանձնաժողովի նախագահ ԿԳ փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ինչ էր ուզում պարզել «Եթե ես լինեի» շարքի հարցերով: «Հանրապետական փուլին եկել են մարզում լավագույնը ճանաչված ուսուցիչները, որոնց ընտրելը մարզի գործն է, եւ մենք իրավունք չունենք չվստահել: Մեզ հետաքրքիր էր տեսնել` իրենք ինչպես են պատկերացնում կամ արդյոք պատկերացնո՞ւմ են` ընդհանուր վիճակը ինչպիսին է, արդյոք կա՞ն լավ գաղափարներ, եւ այդ հարցերով մենք ուզում էինք նրանց բացահայտել: Եթե թողնես՝ ամեն ուսուցիչ ինքն իր մասին խոսի, բոլորն էլ շատ բան ունեն ասելու, բայց եթե այդպիսի անսպասելի հարցերի շուրջ ես խոսակցություն սկսում, իրենց պատկերացումներն են դրսեւորվում»,- պատասխանեց նա: 

Փոխնախարարն ընդգծեց, որ մրցույթի ընթացակարգը ենթարկվում է որոշակի փոփոխությունների: Օրինակ, այս տարի հանձնաժողովների հինգ անդամներից միայն երկուսն են ներկայացնում ԿԳ նախարարությունը, իսկ երեքը նախորդ տարիներին լավագույնը ճանաչված մասնագետներն են: Արդեն հաջորդ տարի հանձնաժողովների կազմում կլինեն միայն նախորդ տարիների լավագույնները  եւ գերատեսչությունն ընդամենը կհաստատի նրանց որոշումը: «Բացի դրանից, մենք ուզում ենք` տարվա լավագույն ուսուցիչը ամբողջ տարին շրջի Հայաստանում, գնա, դպրոցներում ելույթ ունենա, հանդիպի մանկավարժական հանրության հետ: Մի կողմից իր փորձը հաղորդի ուսուցիչներին, մյուս կողմից մարդիկ տեսնեն, որ իսկապես նա իր որակով արժանի է այդ կոչմանը»,- ասաց Մանուկ Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է լավագույններին նման տարբերակով ընտրելու երեւույթին` նա պատասխանեց. «Մենք հիմա ուրիշ բան ենք անում, հավաքում ենք տարվա լավագույն ուսուցիչներին, որպեսզի չստացվի, որ նրանք լավագույն ուսուցիչ են դարձել, ավտոմեքենան ստացել ու վերջ: Ստեղծում ենք հասարակական կազմակերպություն`«Հայաստանի լավագույն մանկավարժները», որի անդամ լինելու են միայն տարբեր տարիների լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն, լավագույն դաստիարակ ճանաչվածները, եւ նրանք արդեն պետք է որոշակի ազդեցություն ունենան: Այսինքն` կամաց-կամաց մեքենայի մասին պետք է մոռանան, զգան, որ իրենց անվան հետ ավելի շատ կապված է ոչ թե մեքենան,այլ տարվա լավագույնը լինելու կոչումը: Հասկանում եմ ինչ եք ասում, ինչ-որ բաներ պիտի անենք: Մտածում ենք, որ այդ մրցույթը անցկացվի ոչ թե մեկ օր, այլ տարվա լավագույն ուսուցիչը ամփոփիչ եզրահանգում լինի, հետեւաբար մենք ամբողջ տարին պետք է ուշադրության կենտրոնում պահենք նրանց աշխատանքը, կլոր սեղաններ լինեն եւ այլն»: 

Նկատենք, որ «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում Արարատի մարզը մասնակից  չուներ: Տարվա լավագույն տնօրեն անվանակարգում էլ թեկնածու չէր առաջադրել կրթության եւ գիտության նախարարությունը: Վերջինիս ենթակայությամբ գործում է ավելի քան 105 ավագ դպրոց: ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը մեր զրույցում պատճառաբանեց, որ առանձնահատուկ աշխատանքով աչքի ընկած տնօրեն նախորդ տարի չի եղել: Իսկ զուտ միայն մասնակցություն ապահովելու համար թեկնածու ներկայացնելն, ըստ նրա, չեն համարել ճիշտ:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակն ավանդաբար վարչապետի կողմից ավտոմեքենա են ստանում, լավագույն տնօրենը` համակարգիչ:

Տպել
2769 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին