Ղարաբաղը պաշտպանել պայմանագրո՞վ, թե՞ առանց

15/09/2016 schedule13:55

Երեկ Ազգային ժողովի նիստին վերստին բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագիր «կնքել-չկնքելու» հարցը: Պատգամավորներին զայրացրել, զարմացրել ու անհանգստացրել էր այն փաստը, որ ԼՂ հետ փոխօգնության պայմանագրի ստորագրման Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմի օրերին ԱԳՆ-ին տված հանձնարարականը մնացել է օդում կախված:

Մինչեւ վերջերս պատգամավորների ու լրագրողների բազմաթիվ հարցումներին ու հարցադրումներին ի պատասխան արտգործնախարարության տարբեր պաշտոնյաներ հնչեցնում էին հերթապահ՝ «պայմանագիրը մշակվում է» բառերը: Միայն վերջերս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Պայմանագիրն, ըստ էության պատրաստ է»: Նա, սակայն, հրաժարվեց դրա կնքման ժամկետ նշել: «Տեքստում որոշակի անճշտություններ են տեղ գտել, որը պահանջեց հավելյալ աշխատանք: Սակայն հաջորդ նիստին այն անպայման կներկայացվի եւ կընդգրկվի ԱԺ օրակարգում»,- պարզաբանեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Արցախի հետ պայմանագիր ունենալ-չունենալու մասին քննարկումներն ու բանավեճերը սկսում են նմանվել Արցախը «ճանաչել-չճանաչելու» վերաբերյալ հայտարարություններին: Երկու բանավեճերի տոնայնության ու փաստարկվածության կամ դրա բացակայության մասին զուգահեռները պատահական չեն, քանի որ չճանաչված Արցախի հետ պայմանագրի կնքումը Հայաստանի կողմից ճանաչման ակտ է ենթադրում: Այլապես ինչպես կարող է Երեւանը կնքել պայմանագիր Ստեփանակերտի հետ, եթե չի ճանաչում վերջինիս անկախությունն ու սուվերենությունը:

Ճանաչումն իր հերթին ենթադրում է որոշակի գործողությունների համակարգ եւ հնարավոր հետեւանքներ, որին պետք է պատրաստ լինեն Հայաստանն ու Արցախը: «Ճանաչել Արցախը, նշանակում է դուրս գալ բանակցություններից», - բազմիցս նշել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա կարծում է, որ անհրաժեշտության դեպքում Արցախի չճանաչված կարգավիճակի պայմաններում Ստեփանակերտի հետ պայմանագրի կնքման հնարավորություններ կան:

Ադրբեջանական կողմն արդեն իսկ արձագանքել է փոխօգնության պայմանագրի կնքման մասին խոսակցություններին՝ դրանք անվանելով «հայկական կողմի ապակառուցողական քայլ, ուղղված բանակցային գործընթացում յուրաքանչյուր դրական քայլի տապալմանը»: Փորձագետների համար պարզ է, որ գոնե այժմ Հայաստանը չի գնա Արցախի հետ փոխօգնության պայմանագրի պաշտոնական կնքման ճանապարհով:

«Սա ուղղակի հայկական կողմի ձեռքում խաղաքարտ է, որը խաղարկվում է Ադրբեջանի ու համանախագահների վրա ճնշում գործադրելու համար: Իրականում, սակայն, այդ պայմանագրի կնքմամբ ոչինչ չի փոխվի, քանի որ դրանից հետո ՀՀ-ն ԼՂ-ին ավել կամ պակաս չի պաշտպանելու: Ռազմաքաղաքական համագործակցության բանաձեւը մշակված է վաղուց», - մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը:

Մեզ հետ զրույցում Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ այդ պայմանագրի կնքելուց չէ, որ Արցախը կդառնա ավելի պաշտպանված: «Ավելին՝ այդ պայմանագիրն իրականության հետ ոչ մի կապ չունի: Սա ավելի շատ PR է: Փոխօգնության պայմանագիրը ոչ մի էական նշանակություն չի կարող ունենալ», - ասաց նա: Արցախի հետ փոխօգնության պայմանագիրը հավանաբար կարող է կնքվել միայն ռազմաճակատում իրավիճակի սրման ու բանակցությունների  փակուղային իրավիճակից դրդված: Պետք չէ մոռանալ, որ Արցախի ճանաչման կամ նրա հետ պայմանագրի կնքման մասին հայտարարությունները հնչում են պատերազմական կամ դրան շատ մոտ իրավիճակներում:

Տպել
8850 դիտում

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի