Վարչապետները գալիս գնում են, իսկ մտահոգող խնդիրները չեն լուծվում. Հակոբ Ավագյան

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հեռացավ այն պահին, երբ երկրի տնտեսական կյանքում կարեւոր գործընթացներ էին:  Խոսքը՝ մասնավորապես, Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների մասին է, որոնք ընթանում էին բավականին ծանր մթնոլորտում:

Այդ քննարկումներին մասնակցում, կամ առնվազն ուշադրությամբ հետեւում ու առաջարկություններ էին ներկայացնում նաեւ փոքր ու միջին բիզնեսի շահերը պաշտպանող հասարակական կառույցները:

Ի՞նչ փոփոխություններ կլինեն այս գործընթացում կառավարության փոփոխության հետեւանքով: Արդյոք կառավարության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կպահպանվե՞ն: «ՓՄՁ աջակցություն ասոցիացիա» հ/կ ղեկավար Հակոբ Ավագյանի պնդմամբ՝ քննարկումները դադարել էին: «Վերջին շրջանում ակտիվ քննարկումները դադարել էին, անցել կուլիսային քննարկումների:  Որքանով տեղյակ եմ, կոնկրետ քննարկման առարկա վարչապետի սեղանին դրված էր ԱԱՀ-ի շեմի հարցը»,- մեզ հետ զրույցում ասաց Ավագյանը:

«Մեզ համար, որպես առավել փոքր բիզնեսի շահերը ներկայացնող կառույցներից մեկը, հարցերի հարց մնում է այդ փաստաթղթի նպատակայնությունը: Դրա մասին բազմիցս խոսել ենք, նախ եւ առաջ պետք է դրված լիներ մինչ այժմ առկա խնդիրների գույքագրման ու դրանց լուծումների փնտրտուքի հարցը:  Երկրորդ` նոր մոտեցումները, տեսլականը, որոնք իրենց մեջ պետք է ներառեին ՓՄՁ զարգացման ռազմավարության փաստաթղթով ամրագրված անելիքները, բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից  առաջարկների ամփոփումը: Նույն ԱԱՀ-ի շեմի նվազեցման հիմնավորումները երբ լսում ենք, կարծես թե խոսելիս լինենք ուրիշ երկրի տնտեսության մասին, բայց երբ դեմքով շրջվում ենք իրական սեկտոր, ապա տեսնում ենք, որ այն խնդիրները, որոնք արձանագրել էինք դեռ տարիներ առաջ` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի մասով, այդպես էլ մնացել են չլուծված»,- պնդեց «ՓՄՁ աջակցություն ասոցիացիա» հ/կ ղեկավարը:

Ասոցիացիան օրեր առաջ վարչապետին կից գործող ՓՄՁ Զարգացման խորհրդի նիստին ներկայացրել է այդ մտահոգությունները: «Մասնավորապես հիշեցրինք այն տեղեկանքների եւ հիմնավորումների մասին, որոնք դեռեւս ներկայացվել էին Շրջանառության հարկի օրենքի ներդրման ժամանակ՝ 2012թ.: Այդ հիմնավորումներում ակնհայտ երեւում էր, որ փոքր բիզնեսը ի զորու չէ լուծել ձեռքբերման, ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հարցը, քանի դեռ չկա քաղաքական կամք, չկա կոնկրետ հանձնարարական այն խոշոր կազմակերպություններին, որոնք թե՛ 4 տարի առաջ, թե՛ այսօր թերհայտարարագրում են իրենց եկամուտները՝ դրանով իսկ խնդիրների մեջ գցելով փոքրին: Խոսքը ամենատարբեր ծախսային հոդվածների մասին է ՝ մաքսային ներմուծումներ, առեւտրի վայրի կազմակերպիչների կողմից գանձվող կիսատ-պռատ փաստաթղթեր, մոնոպոլ ապրանքների մատակարարների կողմից թերհայտարարագրումներ...: Այդ պատճառով 2012-ին ներդրվեց այլընտրանքային հարկման ռեժիմ՝ շրջանառության հարկը, որի նպատակն էր պարզեցնել փոքր բիզնեսի կյանքը, հեռու պահելով նրանց կեղտոտ խաղերից: Բայց միեւնույն է` երկրում պարտադիր փաստաթղթավորման խնդիրը չլուծվեց, այլ հետաձգվեց այլընտրանքային լուծումով»,- ասաց Ավագյանը:

Ըստ նրա, վարչապետին առաջարկվել է առանձին քննարկման առարկա դարձնել ՀՕ նախագծի` ՓՄՁ-ներին վերաբերող դրույթները: Դրա հիման վրա եղել է հանձնարարական: Սակայն որքանով դա կպահպանվի, այն կփոխանցվի՞ նորանշանակ վարչապետին, դժվար է ասել: 

Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ էին ծավալվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Ասոցիացիան այստեղ էլ առաջարկներ էր ներկայացրել, որոնք շոշափում էին փոքր բիզնեսի շահերը: «Ներկայացրել էինք այսօր էլ առկա այն լուրջ պրոբլեմները, որոնց հետ ամեն օր բախվում է փոքր բիզնեսը, մասնավորապես ապրանք արտադրող ՓՄՁ-ների խնդիրները օր օրի խոշորացող եւ իրենց պայմանները թելադրող սուպերմարկետների հետ, տարիներ ի վեր եկող այդ չարաբաստիկ մաքսային ներմուծումների թերհայտարարագրումների, հսկիչ գների խնդիրները, ի վերջո՝ բիզնես շահերի պաշտպանության հստակ մեխանիզմների ներդրման հայեցակարգը: Կոնկրետ պայմանավորվածություն կար եւ արդեն առկա էր Գործարար շահերի պաշտպանի մասին օրենքի նախագիծը, որով մեր երկրում պետք է ներդրվեր Բիզնես օմբուդսմենի ինստիտուտը: Մաքսային ներմուծումների մասով պետք է արագ արձագանքման աշխատանքային խումբ ստեղծվեր: Խոշոր սուպերմարկետների մասով վարչապետը պետք է որ հանձնարարականներ իջեցրած լիներ: Նաեւ կային այլ հրատապ ու բիզնեսին ամեն օր մաշող հարցեր»,-  թվարկեց Ավագյանը:

Նրա համոզմամբ, մեզանում պաշտոնը հանձնելու եւ ստանձնելու, իրար փոխանցելու կուլտուրա էլ չկա: «Մենք այդպես էլ չենք կարողանում «Վարչապետ» հասկացողությանը մոտենալ որպես ինստիտուտ, այլ ոչ թե անձի` իր թիմով ու աշխարհայացքով:  Թե չէ վարչապետները գալիս են ու գնում, իսկ բիզնեսին մտահոգող խնդիրները մնում են նույնը»,- ասում է հ/կ-ի ղեկավարը:

«Եթե այս վարչապետը առաջիկա յոթ ամիսների ընթացքում կարողանա լուծել գոնե մաքսային ներմուծումների թերհայտարարագրումների խնդիրը, ապա կարող ենք ասել, որ նա օժտված է համապատասխան լիազորություններով եւ քաղաքական կամքով, եթե ոչ, ապա գործ ունենք լավ բեմադրված շոուի հետ»,- եզրափակեց Հակոբ Ավագյանը:

 

Տպել
7095 դիտում

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում