Պատգամավորները կկարողանան խմբակցությունից դուրս գալ՝ առանց մանդատից հրաժարվելու

15/09/2016 schedule18:55

ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխության շնորհիվ  պատգամավորներն այսուհետ կկարողանան դուրս գալ այն խմբակցության կազմից, որի անդամ են՝ առանց հրաժարվելու պատգամավորական մանդատից: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ տեղեկացնելով, որ կանոնակարգ-օրենքի նախնական տարբերակն արդեն ուղարկվել է խմբակցություններին: Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու՝ առաջարկելով պատգամավորական մանդատից զրկել այն պատգամավորներին, որոնք չեն կիսում ԲՀԿ-ի քաղաքական հայացքները:

- Պարոն Սահակյան, ո՞ր փուլում է ԱԺ կանոնակարգ-օրենքի նոր նախագիծը:

- Հիմնական աշխատանքներն ավարտվել են, նախագծի նախնական տարբերակն ուղարկել ենք խմբակցություններին, հանձնաժողովներին, որպեսզի տեղեկանան, ծանոթանան, որից հետո  բովանդակային առումով քննարկումները կսկսենք: Պլանավորում ենք, որ երկու շաբաթից  քննարկումները կսկսենք ու մինչեւ գոնե ամսվա վերջ կուղարկենք կառավարություն, այսինքն՝ պաշտոնապես շրջանառության մեջ կդնենք:

- Վիճահարույց փոփոխություններ կա՞ն:

- Վիճահարույց փոփոխություններ որպես այդպիսին չկան, հաշվի առնելով, որ կանոնակարգ օրենքն ունենալու է առանցքային նշանակություն, այնպես ենք արել, որ օգտվելը հեշտ լինի եւ կարգավորի բոլոր գործառույթներն ու խնդիրները, որոնք ԱԺ դերակատարման մեջ մեծ տեղ ունեն: Խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում խորհրդարանն ունենալու է բավականին լուրջ վերահսկողական մեխանիզմներ, լիազորություններ, տարբեր պետական մարմիններում, դատական իշխանության մեջ ղեկավարներ նշանակելու, ընտրելու լիազորություններ: Հետեւաբար, այս բոլորը ընթացակարգային առումով պետք է կարգավորենք կանոնակարգ օրենքով:

- Խմբակցությունների հետ քննարկումներից հետո հնարավո՞ր են լսումներ:

- Ե՛ւ լսումներ, ե՛ւ քննարկումներ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ, 2 անգամ արդեն քննարկվել է սահմանադրական մասնագիտական հանձնաժողովում որպեսզի սահմանադրականության հարցը որոշվի:

- Պարոն Սահակյան, դեռեւս գործող կանոնակարգի համաձայն, պատգամավորը խմբակցությունից չի կարող դուրս գալ՝ այլապես ստիպված է լինելու մանդատից հրաժարվել, նոր կանոնակարգ-օրենքով: Ինչպե՞ս է հստակեցվում այդ հարցը:

- Թերեւս, ամենանուրբ եւ կարեւոր խնդիրն է խմբակցությունների մեջ ընդգրկվելը, դուրս գալը, հեռացնելը: Փորձել ենք կարգավորել այդ հարցը, կարծում եմ՝ ստացվել է: Նաեւ կլսենք մեր գործընկերների տեսակետը:

Պատգամավորը խմբակցությունից կարող է դուրս գալ՝ պահելով  մանդատը, բայց որեւէ խմբակցության մեջ չի կարող մտնել, իր իրավունքներից, բնական է՝ կնվազեն, հարցադրումներ ուղարկել եւ այլն: Նաեւ խմբակցությունը որոշակի կարգապահական խնդիրների պատճառով կարող է հեռացնել կարգազանց անդամին, բայց մանդատը վայր դնելը հակասահմանադրական է:

-Այսինքն, Նաիրա Զոհրաբյանի սպառնալիքը հնարավոր չէ՞ կյանքի կոչվել:

-Նաիրա Զոհրաբյանի բոլոր սպառնալիքները բավական լուրջ կքննարկենք առաջարկության տեսքով (ժպտում է), բայց մանդատից չի կարող զրկել, որովհետեւ ժողովուրդն է ընտրել պատգամավորներին, այդպես կլինի պատգամավորական անձեռմխելիության սկզբունքի խախտում: Ուղղակի մեզ մոտ անձեռմխելիությունն ընկալվում պետավտոտեսուչների, քրեական կամ  այլ  հանցանք կատարելու իմաստով: Դասական առումով անձեռմխելիությունը պատգամավորի անկաշկանդ գործունեության երաշխիքն է, որ իր աշխատանքի մեջ որեւէ ձեւով կաշկանդված չլինի:

 

Տպել
3194 դիտում

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է