Իրանում ամենատարածված սոցցանցը Պավել Դուրովի կողմից ֆինանսավորվող Telegram-ն է

Իրանում ամենատարածված սոցիալական ցանցը Telegram-ն է, որի օգտատերերի թիվն անցել է 28 միլիոնից, հայտնել է Թեհրանի համալսարանի հասարակագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մոհամմադ Մահդի Ֆաթուրեհչին:

Ըստ այդմ, ինչպես փոխանցում է Trend-ը, Իրանում տղամարդկանց 55 եւ կանանց 51 տոկոսն օգտագործում են սոցիալական ցանցեր: Իրանցիները միմյանց հետ շփվելու համար նախընտրում են Telegram հավելվածը: Բացի սա, նույն հավելվածն են օգտագործում նաեւ իրանական պետական լրատվական գործակալությունները:

Ընդհանուր առմամբ՝ Telegram-ի օգտատերերի 42 տոկոսից ավելին իրանցիներին են: Իսլամական Հանրապետության իշխանություններ պնդում են, որ Telegram-ը, ինչպես նաեւ ինտերնետային հաղորդակցության այլ ցանցերը, պետք է տեղափոխեն իրանցի օգտատերերի տվյալները պարունակող սերվերներն Իրան, եթե ուզում են շարունակել աշխատել այդ երկրում:

Ավելացնենք, որ Telegram-ն աշխատում է ԱՄՆ-ում եւ Գերմանիայում գտնվող մի քանի ընկերությունների սերվերների հիման վրա: Ծրագիրը ֆինանսավորվում է ռուս գործարար եւ ծրագրավորող Պավել Դուրովի կողմից (ВКонтакте սոցցանցի հիմնադիրներից մեկն է):

Տպել
1688 դիտում

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները

Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչո՞ւ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին