Բժշկականի անվտանգության պետը կալանավորվել է գումարով գնահատական ապահովելու մեղադրանքով

16/09/2016 schedule11:05

Երեկ հայտնի դարձավ, որ ժամանակ առաջ կալանավորվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը: Պատճառների ու նրան առաջադրված մեղադրանքի մասին չէր նշվում:

Մենք պարզեցինք, որ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում: ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցմանը պատասխանելով` տեղեկացրին, որ խոսքը վերաբերում է չարաշահումներին ու կաշառքով գնահատականներին:

«Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ, ս.թ հուլիսի 6-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կաշառքի միջնորդությունը՝ պաշտոնական դրությունն օգտագործելով): Հարուցված քրեական գործի շրջանակներում, հուլիսի 8-ին ձերբակալվել, 9-ին գործով որպես մեղադրյալ  ներգրավվել եւ կալանավորվել է բժշկական համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը:

Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ եւ պետական ավարտական քննությունների հանձնման ժամանակ, Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց ապահովել է որոշ ուսանողների դրական գնահատական ստանալու հարցը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ազգային անվտանգության ծառայությունից` միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ հանցագործության  համար  մեղադրվողը  համարվում   է  անմեղ,  քանի  դեռ  նրա մեղքը ապացուցված  չէ օրենքով  սահմանված կարգով եւ չկա  դատարանի  օրինական  ուժի  մեջ մտած դատավճիռ:

Բժշկական համալսարանի անվտանգության պետի ու նրա ծավալած գործունեության թեմայի շուրջ երեկ զրուցել ենք բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ:

- Պարոն Նարիմանյան, Դուք պարզե՞լ եք, թե որ դասախոսներն են գումարի դիմաց գնահատական նշանակել, ու նրանք շարունակո՞ւմ են աշխատել:

- Նրանք շարունակում են աշխատել, որովհետեւ նախաքննություն է ընթանում, եւ նախաքննությունը դասախոսներին կամ ադմինիստրատիվ աշխատողներին չի առնչվում: Նախաքննությանն ենք հետեւում եւ սպասում ենք, թե ինչ պետք է ներկայացվի:

- Բայց Ձեզ հայտնի՞ է, թե խոսքը որ դասախոսների մասին է:

- Ոչ: Դասախոսների մասին խոսք չի եղել:

- ԱԱԾ պարզաբանման մեջ նշվում է, որ ապահովվել է որոշ ուսանողների դրական գնահատական ստանալու հարցը: Այսինքն` ստացվում է՝ դասախոսը նշանակել է այդ գնահատականը:

- Չէ, խոսքը վերաբերում է էլեկտրոնային քննությանը, այսինքն` համակարգչային: Պետական ավարտական քննությունները հանձնաժողովն է քննում` բավական մեծ թվով` 6-7 անդամից կազմված: Նրանց վերաբերյալ ես ոչ մի այդպիսի տվյալ չունեմ: Պետական քննությունը եռաստիճան է, առաջինը լինում է սիմուլյացիոն կենտրոնում` պրակտիկ ունակությունների ուսումնասիրություն, երկրորդը էլեկտրոնային քննություն, եւ վերջում բանավոր քննություն` հանձնաժողովի ներկայությամբ, երբ որ ամբիոնից ուսանողը պատասխանում է հարցերին:

Չգիտեմ` խոսքը որ աստիճանի քննությանն է վերաբերում: Ես այդպիսի տվյալներ չունեմ:

- Իսկ որքա՞ն ժամանակ է Գինոսյանը հանդես եկել միջնորդական առաքելությամբ:

- Գինոսյանն աշխատում է մեզ մոտ 20 տարի, եւ ճիշտն ասած, ես չեմ տիրապետում նրա այդպիսի գործունեության փաստերին:

- Ձեզ հայտնի չի՞ եղել եւ նման բան երբեք չե՞ք լսել:

- Իհարկե, հայտնի չի եղել:

- Լուրեր, թեկուզ չճշտված, երբեք ձեր ականջին չե՞ն հասել:

- Գինոսյանի վերաբերյալ չեն հասել, ոչ:

- Իսկ ուրիշների՞:

- Չէ, իհարկե: Դա պետք է հաստատվի: Հենց այնպես ես ի՞նչ ասեմ:

- Պարոն Նարիմանյան, Գինոսյանի միջնորդությամբ նշանակված գնահատականները պահպանվե՞լ են, թե՞ վերաքննություն է կազմակերպվել:

- Չէ, վերաքննություն մենք չենք անցկացրել: Ես չգիտեմ ընդհանրապես` որ ուսանողների մասին է խոսքը: Մենք սպասում ենք նախաքննության տվյալներին:

- ԱԱԾ-ն նաեւ նշել էր Գինոսյանի միջնորդությամբ ընթացիկ քննությունների գնահատականների մասին: Դրանի՞ց էլ տեղյակ չեք:

- Չէ, ես եթե տեղյակ լինեի, ինքը գործից կազատվեր վաղուց: Եվ, ընդհանրապես, այդպիսի բաներ ես չեմ իմանում:

Նկատենք, որ այն նույն ժամանակահատվածում, երբ հարուցվում էր վերոնշյալ քրեական գործը, Բժշկական համալսարանի շրջանավարտներն ահազանգում էին իրենց նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների մասին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը խնդրում ու հայտարարում, որ 400 շրջանավարտից անբավարար է ստացել 150-ը: Իսկ հնարավո՞ր է անհաջողության մատնվածների այս հսկայական թիվը կապ ունի կաշառքի գործը բացահայտվելու հետ: Ռեկտոր Միքայել Նարիմանյանն այս թվերի առնչությամբ նշեց, որ անբավարար ստացածների հրապարակվող թիվն իրականությանը չի համապատասխանում: «Այդ թիվը ոչ թե 150 է, այլ՝ 43: Դա կազմում է ընդամենը 10 տոկոս եւ համապատասխանում է նախորդ տարիների ցուցանիշներին»:

Տպել
4922 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները