Գոյատեւում ենք, որ ի՞նչ անենք. կանք: Եվ դա բավակա՞ն է...

16/09/2016 schedule13:51

Երբ Անկախ Հայաստանի ղեկավարը որեւէ գերտերության իր, ասենք այսպես, գործընկերոջ հետ խոսելիս ամեն երրորդ բառին «շնորհակալություն» է հայտնում՝ իր նվաստ անձին նշանակություն տալու եւ նախագահին վայել պատիվներով ընդունելու համար, անկախության բերկրանքը վայելել չի ստացվում:

Օրինակ՝ «Հարգելի՜ Վլադիմիր Վլադիմիրի, ներեցեք, որ Ձեզ անհանգստացնում եմ, սակայն շնորհակալ եմ Ձեզ՝ երախտագիտությունս հայտնելու հնարավորություն տալու համար, թեեւ գիտակցում եմ, որ այսպիսով Ձեզ անհանգստություն եմ պատճառում»:

...Պաշտոնական տվյալներով՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության հանրաքվեին մասնակցել է 2 միլիոն 57 հազար մարդ:

Ըստ վիճակագրության՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում մոտ 4 միլիոն հայ կար: Ըստ ՄԱԿ-ի 2015 թ. «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի՝ մինչեւ 2100 թ. Հայաստանի ներկայիս բնակչությունը (3 միլիոն) կնվազի՝ դառնալով 1.7-1.8 միլիոն: Ընդ որում, սա լավատեսական տարբերակն է: Ըստ նույն աղբյուրի հոռետեսական հաշվարկի՝ մինչեւ 2100թ. Հայաստանում կարող է մնալ միլիոնից պակաս (700 000) բնակչություն: Այս 1,2 միլիոն արտագաղթողն այսօր ցանկանո՞ւմ է, որ Հայաստանն անկախ լինի, թե՞ նրանց համար միեւնույն է: Թեեւ նրանց պատասխանը հետաքրքիր էլ չէ:

Եվ դժվար է ասել` եթե այսօր հանրաքվե լինի՝ «Կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը կամ այլ գերտերության որպես նրա մի մարզը», ի՞նչ պատկեր կունենանք:

25 տարի խաղաղ կյանքը քիչ ժամանակ չէ` երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Սակայն այս տարիների ընթացքում լսում ենք նույն բանը` Հայաստանն անցումային փուլում է, պատերազմը դեռ չի ավարտվել: Կա ձախողումների արդարացման ընդունված մի տարբերակ եւս. սկզբում ասվում էր` «Հայաստանի նորանկախ հանրապետությունը 5 տարեկան է, մանուկ: Ի՞նչ կարելի է ակնկալել նրանից»: Հետո վրա հասան «վարդագույն պատանեկության» տարիները: Այժմ փոթորկուն երիտասարդությունն է` անկախությունը 25 տարեկան է: Նման համեմատությունը վտանգավոր է. հիշենք, որ մեկ այլ վիճակագրությամբ՝ Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 73-76 տարի է: Որքա՞ն է մարդը պատրաստ սպասել:

Այն, որ Հայաստանը պատերազմական փուլում է, ոչ ոք չի կարող վիճարկել: Սակայն անավարտ պատերազմի եւ անընդհատ կեղծվող ընտրությունների ու շատ փողի հանդեպ երկրի ղեկավարի թուլության միջեւ կապը գտնել որեւէ ձեւով չի ստացվում: Եվ Անկախության հանրաքվեից 25 տարի հետո հարց է առաջանում` Հայաստանն անկա՞խ պետություն է: Թե՞, ինչպես գրախանութներում են ասում, ֆանտաստիկան հաջորդ բաժնում է:

Սեպտեմբերի 21-ին տոնելու ենք Անկախության օրը: Հայաստանն ունի անկախության 25-ամյա ստաժ, եւ այդ 25 տարվա մեջ  պետության քաղաքականության առանցքը հայերի ֆիզիկական գոյության պահպանումն է եղել: Թեեւ բավական է հետեւել երկրի ընդերքի շահագործման տեմպերին, պարզ է դառնում` եթե Հայաստանն ամեն ինչ անում է՝ իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, միեւնույն է, Հայաստանը հարյուրամյակներին հայտ չներկայացնող պետություն է:

Եվ ֆիզիկապես աշխարհի քարտեզի վրա ներկայություն ունենալու համար Հայաստանի իշխանությունները (ի դեպ, ոչ միայն նրանք), պատրաստ են վճարել անկախության ամենակարեւոր ձեռքբերմամբ՝ ընտրության իրավունքով:

Կհիշեն շատերը, որ Անկախության հանրաքվեից տակավին հինգ տարի չէր անցել, երբ Հայաստանում շարժում սկսվեց՝ հօգուտ «Հայաստան-Ռուսաստան-Բելառուս» միության:

Շարժման առաջամարտիկներից մեկն էլ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից էր՝ Աշոտ Մանուչարյանը, մյուսը՝ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը: Սակայն նրանք հպարտ միայնության մեջ չէին. նախաձեռնած ստորագրահավաքին մասնակցեցին ու այդ միության օգտին ստորագրեցին հազարավոր մարդիկ: Անգամ՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը:

Շարժման հիմնական արդարացումը եւս Հայաստանի ֆիզիկական անվտանգության երաշխիքն էր՝ եղբայրական ժողովուրդների քաղաքական միեւնույն միավորում:

Այդ շարժումը թեեւ իրավաբանական եւ քաղաքական ավարտ չունեցավ, սակայն 2013-ին Հայաստանն ընդգրկվեց մեկ այլ, այս անգամ տնտեսական բլոկ՝ ԵՏՄ: Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հենց այդպես էլ հիմնավորվեց՝ անդամակցությունը նախեւառաջ պայմանավորված է ոչ թե տնտեսության զարգացմամբ, այլ մեր ֆիզիկական անվտանգության պահպանությամբ: Սա, նկատենք, բարոյական հարված է հայաստանցիներից շատերի համար. որպես ՀՀ քաղաքացի, ականատես ենք լինում մեր պետության ինքնիշխանության պերմանենտ կորստին։ Այս դեպքում չափազանց կարեւոր է հիմնավորումը՝ հանուն ինչի՞։ Մեր պատմության մեջ բոլոր դավաճանություններին, պարտություններին, կամավոր նվաստացումներին տրվել է նույն հիմնավորումը՝ լուծում ենք մեր անվտանգության եւ ֆիզիկական գոյության խնդիրը։ Եվ այդպես՝ դարեր շարունակ։

Հիմա՝ 21-րդ դարում, կարծես պատմությունը կանգ է առել ու չի շարժվում՝ դարձյալ դրված է մեր անվտանգության խնդիրը, ընդ որում՝ այն մեզ համար երաշխավորում են օտարները։ Այս դեպքում՝ ռուսները։ Ստացվում է՝ ընդունում ենք, որ անկախության համար չունենք անհրաժեշտ ռեսուրս։ Եթե անգամ մեր խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է (որն, ընդունենք, առաջնային խնդիր է), ապա այդ դեպքում շատ կարեւոր է հասկանալ՝ հանուն ինչի՞ ենք մենք փայփայում մեր ֆիզիկական անվտանգությունը, եթե այն մեզ չի տալիս ազատության, ընտրության իրավունք։ Հանուն ինչի՞ պետք է գոյատեւենք՝ այն էլ այսքան անփառունակ, անարժանապատիվ ձեւով։ Եվ ե՞րբ է վրա հասնելու զարգացման փուլը, որը ինչ-որ օրինաչափությամբ , պիտի որ ինչ-որ ժամանակ անց հաջորդի ինքնապահպանությանը։ Ինքնապահպանությունը, գոյատեւումը պե՞տք է արդարացվի զարգացմամբ, թե՞ ազգի հարատեւումն արդեն ինքնին գերնպատակ է: Ինչ-որ մեկը գիտի՞ պատասխանը:

Լիլիթ Ավագյան

Տպել
3926 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար