Նորքի զինված խմբի գործով նախաքննությունը հոկտեմբերին կավարատվի

17/09/2016 schedule19:25

Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով նախաքննությունը հոկտեմբերի 15-ին կավարտվի:

Հիշեցնենք, որ սույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 21-ը կալանավորված են, եւս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածներն՝ ազատ արձակվել:

Արդեն տեւական ժամանակ է, ինչ նախաքննական մարմինը քննչական գործողություններ չի կատարում սույն գործով 11 ամիս կալանքի տակ գտնվող մեղադրյալների հետ: Այս թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

- Պարոն Հովհաննիսյան, այժմ ի՞նչ փուլում է նախաքննությունը, ի՞նչ գործողություններ են այս ընթացքում կատարվել ձեր պաշտպանյալի մասնակցությամբ:

- Արդեն 4 ամիս է, ինչ Խաչիկ Ավետիսյանի մասնակցությամբ որեւէ գործողություն չի կատարվել, ուղղակի կալանքի ժամկետներն են պարբերաբար երկարացնում: Այս պահի դրությամբ էլ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Խաչիկ Ավետիսյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվի: Դատարանն էլ, ինչպես գիտենք, ինչպես միշտ՝ այս անգամ էլ կկատարի նախաքննական մարմնի պատվերը:

- Մեր տեղեկություններով, հոկտեմբերին այս գործով նախաքննության ավարտ կհայտարարվի: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

- Չեմ կարող ասել, թե երբ կավարտվի, բայց կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 25-ին: Այսինքն՝ Խաչիկ Ավետիսյանի կալանքը երկարացվում է վերջին անգամ: Հավանաբար արդեն նախաքննությունը վերջնական փուլում է, գործերի ծանոթացման փուլ կգնա, որովհետեւ ներկայացված միջնորդությունից էլ է դա երեւում:

- Արդեն մեկ տարին լրանում է, Խաչիկ Ավետիսյանի մեղքը նախաքննական մարմինն, ըստ ձեզ, կարողացա՞վ ապացուցել:

- Ոչ, միանշանակ հիմնավորված չի առաջադրված մեղադրանքը, որովհետեւ այնտեղ չկա հանցավոր համագործակցության հետ կապված, նաեւ՝ կազմակերպված խմբի կողմից զենք ձեռք բերելու ապացույցներ: Քանի որ նախաքննական գաղտնիք է, այլ մանրամասներ ուղղակի չեմ կարող հայտնել:

- Պարոն Հովհաննիսյան, Խաչիկ Ավետիսյանը բացի հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ առերեսվելուց, այլ մեղադրյալների հետ ե՞ւս առերեսվել է: 

- Այլ առերեսումներ եղել են, բայց հիմա դժվարանում եմ անուններ նշել, հարցաքննություններ են եղել, որոշակի փորձաքննությունների եզրակացությունների ենք ծանոթացել: Սակայն մայիս ամսից որեւէ գործողություն չի եղել:

- Այս գործով բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, այսինքն՝ բոլորի եզրակացություններն արդեն կա՞ն:

- Բոլորը չեմ կարող ասել, որովհետեւ գործի նյութերը ամբողջությամբ չունենք: Որոշակի եզրակացություններ կան՝ կապված նաեւ զենք-զինամթերքի հետ, ծավալուն գործ է: Ամբողջ նյութերը ստանալուց հետո նոր կհասկանանք, ինչի հետ գործ ունենք: Ողջ նախաքննության ընթացքում Խաչիկ Ավետիսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ չի կատարել այն արարքները, որոնք մեղսագրվում են իրեն: Մեզ համար անհասկանալի է, թե նախաքննական մարմինը որ փաստերով կամ այդ որ տեղեկություններով է շարժվում:

- Զենքերի մասով կարո՞ղ եք ասել՝ ինչ եզրակացություններ են եղել:

- Եզրակացությունների բովանդակություն չեմ կարող ասել, այս փուլում զերծ կմնամ նախաքննական գաղտնիք հրապարակելուց:

Նշենք, որ նախաքննության սկզբում Խաչիկ Ավետիսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ հարցաքննվել: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ ժամանակ անց նա մի քանի անգամ հարցաքննվել է:

Զրուցեցինք նաեւ սույն գործով ազատ արձակված աղջիկների՝ Նելի Մինասյանի, Մարինե Կաթանյանի Ասյա Մկրտչյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հետ: Նա մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալների մասնակցությամբ ըստ անհրաժեշտության կատարվում են քննչական գործողություններ. «Եթե որոշակի հարցեր կան պարզաբանվելու, նրանք հրավիրվում են եւ քննչական գործողություններ են նրանց մասնակցությամբ կատարվում»: Մեր հարցին, թե ինչ տեղեկություններ ունի նախաքննության ավարտի մասին, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ բնականաբար գործն արդեն մտնում է ավարտական փուլ, եւ շուտով նախաքննության ավարտ կհայտարարվի: «Կալանքի տակ կան մարդիկ, իսկ, ինչպես գիտենք, նրանք կարող են կալանավորված մնալ մինչեւ մեկ տարի ժամկետով: Կարծում եմ, հենց հոկտեմբերի 15-ին էլ կհայտարարվի նախաքննության ավարտ, որովհետեւ պետք է հաշվի առնել, որ քրեական գործի նյութերը բազմածավալ են, իմ ունեցած տեղեկություններով՝ տասնյակ հատորներից բաղկացած գործ է, այսինքն պաշտպանները պետք է ծանոթանան քրեական գործի նյութերին, գործով ներգրավված են շատ պաշտպաններ եւ ըստ անհրաժեշտության, նրանք կներկայացնեն միջնորդություններ, դրա համար կարծում եմ, որ հենց հոկտեմբերի 15-ի կողմերը նախաքննությունը կավարտվի»,-մանրամասնեց պաշտպանը: Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ գործը կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ  այս գործով անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը) եւ  ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Տպել
2298 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա