Աղետ. ո՞ւր են կորել հազարավոր մանուկները, որոնք ծնվել, բայց դպրոց չեն հաճախել

20/09/2016 schedule11:50

Օրեր առաջ մեկնարկած նոր` 2016-2017 ուսումնական տարում պետական եւ ոչ պետական դպրոցներում փաստացի առաջին դասարան է հաճախել շուրջ 40 հազար երեխա, այնինչ նրանց թիվը պետք է լիներ 44 հազար 810, գրեթե 5 հազարով ավելի: Ասել կուզի` այսքան երեխա վեց տարի առաջ ծնվել է Հայաստանում, բայց դպրոցահասակ դառնալով` չի գնացել հանրակրթական ուսումնական հաստատություն:

Ամեն անգամ նոր ուսումնական տարվան ընդառաջ հայտարարվում է առաջին դասարանցիների ակնկալվող թիվը: Դա նշվում է` հաշվի առնելով համապատասխան տարում ծնվածների քանակը, որոնք տվյալ տարում պետք է, որ արդեն դպրոց հաճախեն: Իրականում, սակայն ընդունելության արդյունքներն ամփոփելուց հետո, փաստացի առաջին դասարանցիները շատ ավելի փոքրաթիվ են լինում, քան եղել են սպասելիքները: Ընդ որում, պաշտոնական վիճակագրական տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ օրինակ նախորդ հինգ տարիներին մեր երկրում առաջին դասարան չհաճախած երեխաների թիվն անշեղորեն աճել է` շուրջ 2 հազարից արդեն այս տարի հասնելով մինչեւ 5 հազարի (տես գծապատկերը): Այսինքն` ժամանակի մեջ որքան հետ ենք գնում, այնքան տեսնում ենք, որ տարեցտարի գրանցվել է ցուցանիշների վատթարացում:  

2010 թվականին, ինչպես արդեն նշեցինք, ծնվել է 44 հազար 810 երեխա, վեց տարի անց դպրոց է գնացել ընդամենը 40 հազարը: Նախորդ` 2015-2016 ուսումնական տարում դպրոց պետք է հաճախեր 2009 թվականին ծնված 44 հազար 466 երեխա, այնինչ հաճախել է 40 հազար 219-ը: Տարբերությունը կազմում է 4 հազար 247 երեխա: 2008-ին ծնվածների թիվը 41 հազար 238 է: Հետագայում դպրոց է հաճախել նրանցից 38 հազար 340-ը, ինչը նշանակում է, որ 2014-2015 ուսումնական տարում առաջին դասարանցիների քանակը եղել է 2 հազար 898-ով պակաս, քան կարող էր լինել:

Ավելի վաղ եւս ծնունդների ու դպրոց հաճախողների թվերը էապես տարբեր են եղել միմյանցից: Եթե 2007-ին լույս աշխարհ է եկել 40 հազար 142 երեխա, ապա վեց տարի անց` 2013-2014 ուսումնական տարում դպրոց հաճախել է նրանցից 37 հազար 723-ը: Տարբերությունը 2 հազար 419 է: 2006 թվականին Հայաստանում ծնվել է 37 հազար 568 երեխա: 2012-2013 ուսումնական տարում, սակայն առաջին անգամ դպրոց գնացել է միայն 35 հազար 629-ը: Այսինքն` 1 հազար 939-ով պակաս:

Իսկ եթե իրար գումարենք վերջին հնգամյակում ակնկալված, բայց այդպես էլ առաջին դասարան չհաճախած երեխաների թիվը, ապա կստացվի, որ այդ ժամանակահատվածում հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններից դուրս է մնացել այդ տարիքի ավելի քան 16 հազար 500 երեխա: Իսկ ո՞ւր են անհետացել հազարավոր այդ մանուկները: Միակ հնարավոր բացատրությունն արտագաղթն է: Ու եթե հաշվի առնենք, որ 6 տարեկան երեխաները արտերկիր են մեկնել հաստատ ոչ միայնակ, ապա կստացվի, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը լքել է այդ հասակի երեխա ունեցող 16 հազար 500-ից ավելի ընտանիք: Եթե նաեւ ընդունենք, որ տվյալ երեխայի ընտանիքը կազմված է երեք անդամից, ապա միայն այդ հասակի երեխա ունեցող ընտանիքների մասով վերոնշյալ ժամանակահատվածում երկրից հեռացածների թիվը կհասնի շուրջ 50 հազարի: Ընդ որում, թերեւս կասկածից վեր է, որ եթե մարդիկ մեկնում են ընտանիքներով, ուրեմն դա նշանակում է, որ առնվազն տեսանելի ապագայում նրանց վերադառնալու հեռանկար չկա:  

Հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ընդհանուր թիվը նույնպես վերջին հնգամյակում ուշագրավ փոփոխություններ է կրել: Օրինակ` 2010-2011 ուսումնական տարում առաջինից տասներկուերորդ դասարան է հաճախել գրեթե 365 հազար 500 երեխա, իսկ արդեն ընթացիկ ուստարում նրանց թիվը հասել է մոտ 354 հազար 500-ի: Ասել է թե` նվազել է 11 հազարով:

Իսկ եթե աշակերտների քանակը կրճատվում է, վաղ թե ուշ դրան անխուսափելիորեն կարող է հետեւել նաեւ դպրոցների թվի նվազումը: Ու նշված ժամանակահատվածում հենց այդպես էլ եղել է: Ընդ որում` վերջին հինգ տարվա կտրվածքով փակվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կրթօջախներ: Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, 2010-2011 ուսումնական տարում կազմել է 1 հազար 402: Ընթացիկ 2016-2017 ուսումնական տարում գործում է 1 հազար 389 դպրոց: Այսինքն`այդ ընթացքում գործունեությունը դադարեցրել է 13 պետական դպրոց:  

Տպել
3039 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է