ԱՄՆ-ի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցելու է ՀՀ անկախության տոնակատարություններին

20/09/2016 schedule16:00

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին եւ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկուն:

Ինչպես հայտնել են ՀՀ ՊՆ-ից, կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցության մակարդակը, ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ներկայումս Հայաստանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ տարբեր փորձագիտական խմբերի առկայությունը եւս մեկ վկայություն են ակտիվ եւ արդյունավետ համագործակցության ու փոխադարձ վստահության:

ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցությունը ներառում է բազմաթիվ ուղղություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահություն, միջազգային առաքելությունների համար ինքնաշեն պայթուցիկ սարքեր հայտնաբերող եւ վնասազերծող անձնակազմի պատրաստում, 2-րդ մակարդակի բուժօգնություն ապահովող դաշտային հոսպիտալի կարողությունների զարգացում եւ միջազգային հավաստագրում, արհեստավարժ սերժանտական կազմի ձեւավորում, բազմազգ համատեղ զորավարժություններ եւ այլն:

ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը վաղը մասնակցելու է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Նախատեսվում են նաեւ պատվիրակության այցերն ԱՄՆ ԶՈՒ փորձագիտական խմբերի օժանդակությամբ անցկացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման դասընթացի, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգիչների վերապատրաստման դասընթացի անցկացման վայրեր:

Տպել
1464 դիտում

ԱՄՆ-ում հայերը ցույց են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի առաջ

Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով մեղադրյալների կալանքը երկարաձգվել է

Սեպտեմբերի 22-ին վթարային ջրանջատում կլինի Վայոց ձորում

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից նախնական տվյալներով հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնաս

Հայաստան-Սփյուռք համաժողովի անցկացման համար ծախսվել է մոտ 85 միլիոն դրամ. Tert.am

«Չեմպիոնների լիգայի» 2019 թ. եզրափակիչը կընդունի Մադրիդը, իսկ «Եվրոպա լիգայինը»՝ Բաքուն

Գյումրու թատրոնում ներկայացումների եւ հանդիսատեսի թիվն աճել է շեշտակի՝ 100 եւ ավելի %-ով

Լեյլա Ալիեւան սելֆիներ էր անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայում իր հոր ելույթի ժամանակ

Գորիսում 1-4-րդ դասարանի բազմաթիվ աշակերտներ վարակվել են դիզենտերիայով. պատճառը սնունդն է 

Գերմանիան Թուրքիային շուրջ 80 միլիոն եվրո կվճարի

Երեւանի երկու հոգեբուժարաններ կմիաձուլվեն. գույքի օտարումից հնարավոր է ստանալ 530 մլն դրամ

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականի հավակնորդների անունները

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Արկադի Անդրեասյանին որակազրկել են 2 տարով

Հայտնի է, թե Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանն ինչ երթուղիով են Բաքու հասնելու

16 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Առաջին անգամ եմ հայրենիքում, սիրահարվեցի Հայաստանին. հոլիվուդյան դերասան Մարկո Խան

Պատանդառուի վնասազերծման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է քննչական վարույթ

Արամ Ա-ն, Գարեգին Բ-ն եւ Կարեն Կարապետյանը՝ Դոն Պիպոյի կազմակերպած համեգին