Առավել քան համագործակցություն. ուժայինների կախվածությությունը ՌԴ-ից

21/09/2016 schedule10:42

1920 թվականի նոյեմբերի 29-ին ռուսական Կարմիր բանակը մտավ Հայաստանի Հանրապետություն ու առանց մարտերի վերցրեց Երեւանը:

Ու, թեեւ դրան հաջորդեց դեկտեմբերի 2-ին (դաշնակցականների եւ բոլշեւիկների միջեւ) ստորագրված դե-ֆակտո կապիտուլյացիայի համաձայնագիրը, դա չխանգարեց ամիսներ անց ռուսական զորքերի դեմ ապստամբության բարձրացմանը (որը, սակայն, որոշ ժամանակ անց ճնշվեց):

Այդ դեպքերին հաջորդեց ռուսական բանակի դեմ Զանգեզուրում Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյանի) բարձրացրած ապստամբությունը, որը ինչ-որ չափով հաջողությամբ պսակվեց: Ռուսական կամ արդեն սովետական բանակի հետ հաջորդ առճակատումն սկսվեց 1988 թվականին, երբ հայտնի բողոքները ճնշելու համար Երեւան բերվեցին տանկեր:

Այդ պահից ի վեր սովետական բանակը դարձավ հայ ժողովրդի ընդգծված հակառակորդ: 1990 թ. Նուբարաշենում տեղի ունեցան բախումներ, որոնց ժամանակ 27 հայ սպանվեց, «Կոլցո» օպերացիան եւ այլն: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ մասնակիցների 94 տոկոսը, կամ ավելի քան երկու միլիոն քաղաքացի կողմ արտահայտվեց անկախ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը: ... Դա նշանակում էր, որ Հայաստանի ապագայի հետ կապված որոշումները պետք է կայացվեն ոչ թե Մոսկվայի, այլ հայաստանցիներիս կողմից՝ ժողովրդավարական ճանապարհով:

Մենք պետք է ունենայինք միմիայն հայաստանցիների շահերից բխող քաղաքականություն, Ռուսաստանից անկախ գործող մաքսային, հարկային, սահմանապահ եւ այլ ծառայություններ, եւ, ամենակարեւորը՝  զինված ուժեր:

Ժողովրդավարության ու անկախության խնդիրները շատ են: Այսօր, սակայն, կխոսենք ուժային կառույցների՝ Ռուսաստանից ունեցած կախվածության մասին:

Զինված ուժեր

Ու թեեւ 1991 թվականին Հայաստանը, ըստ էության, անկախացել էր հենց Ռուսաստանից, Հայաստանի անկախության 25-ամյակի ռազմական շքերթին մասնակցելու են նաեւ հենց ռուսական զորքերը: Տարիներ շարունակ նման երեւույթն անպատկերացնելի էր: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2011 թվականի շքերթի ժամանակ, իսկ այսօր այն միմիայն ընդարձակվեց:

2015 թվականին ստորագրվեց եւ ապա 2016 թվականին ուժի մեջ մտավ այսպես կոչված «Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ հակաօդային ուժերի համաձայնագիրը», որով Հայաստանի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ այլեւս համակարգվելու ու հրամաններ են ստանալու Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գեներալներից:

Սահմանապահ

1992 թվականին ստորագրվեց ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի մասին համաձայնագիրը, որով ամրագրվեց, որ Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանները ժամանակավորապես պաշտպանելու են Ռուսաստանի Սահմանապահ զորքերը: Պայմանագրով ամրագրված էր, որ ժամանակի ընթացքում Հայաստանը ստեղծելու է իր սահմանապահ զորքերը, որոնք պետք է հատված առ հատված վերահսկողության տակ վերցնեին իրանական ու թուրքական սահմանները:

Սակայն տարիների ընթացքում Ռուսաստանի սահմանապահները միայն ընդարձակեցին իրենց վերահսկողությունը եւ սկսեցին հսկել անգամ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետը... Առ այսօր Հայաստանի հիմնական օդային դարպասում քաղաքացիներից շատերի անձնագրերը ստուգում ու կնքում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայողները, ովքեր հայերեն անգամ մի բառ չգիտեն ու հայաստանցիներիս մեր երկրում ստիպում են ռուսերեն խոսել:

Ու թեեւ որեւէ միջազգային պայմանագրով նախատեսված չէ, որ ռուսաստանցի սահմանապահները ծառայություն իրականացնեն «Զվարթնոց» օդակայանում, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ոչինչ չի ձեռնարկում այդ անցակետերը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ուժային այս երկու կառույցները ժամանակի ընթացքում «մոռանում» են անկախության հանրաքվեի արդյունքները եւ այլ ոլորտների հետ միասին կամաց-կամաց անկախությունը նորից հանձնում են Ռուսաստանին:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3463 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում