Կառավարությունը 1 մլրդ դրամով գնելու է Համալիրի գույքն ու նվիրի ՊՈԱԿ-ին

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը ավելի քան մեկ միլիարդ դրամ հատկացնելու վերաբերյալ հարց:

Այս գումարը, ինչպես նշված է կառավարության որոշման նախագծին կցված պարզաբանման մեջ, ուղղվելու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից շարժական եւ անշարժ գույք գնելուն:

Խնդիրն այն է, որ այս ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, իսկ մարզահամերգայինը վերանվանվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ: Ու հիմա կառավարությունը պատրաստվում է բյուջեի միջոցներից գնել սնանկացած ՓԲԸ-ի գույքը եւ այն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նույնանուն ՊՈԱԿ-ին: Որոշման նախագծին կցված հավելվածի ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ ՊԳԿ-ն գնելու է համալիրի գրեթե ողջ գույքը` կահույքից սկսած մինչեւ բեմական լուսավորության ողջ համակարգը:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ համալիրը կասկածելի օրինականության կիրառմամբ խլվեց դրա սեփականատերը հանդիսացող «Բամո» ընկերությունից, որպեսզի վաճառվի նույնքան կասկածելի օֆշորային մի ընկերության: Սակայն վերջին պահին պոտենցիալ գնորդը փոշմանեց, եւ համալիրը մնաց «օդում կախված»: Համալիրի համար նոր սեփականատեր գտնելու բազմաթիվ փորձերը անցան ապարդյուն եւ ի վերջո Մարզահամերգային համալիրը ճանաչվեց սնանկ:

Ու հիմա համալիրը ըստ էության հանդիսանում է պետական սեփականություն, եւ դրա պահպանման ու շահագործման ծախսերը իրականացվում են պետական բյուջեից:

Տպել
3934 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)