Սեպտեմբերի 21-ի շքերթը ռազմաքաղաքական հետեւանքներ կունենա

Երեկ Հայաստանը նշում էր Անկախության 25-րդ տարեդարձը: Ասել, որ տոնական տրամադրությունն իշխում էր ողջ երկրով մեկ, կամ Հայաստանի քաղաքացիները լիաթոք եւ ինքնամոռաց ցնծում էին, կնշանակի վարդագույն երազներից, իսկ ավելի ճիշտ` ապագայից դրվագ նկարագրել: Առայժմ ամեն ինչ ավելի բարդ է` սոցիալական ծանր վիճակը, անարդարությունները, բազմաթիվ խնդիրներ շարքային քաղաքացուն անհաղորդ են թողնում պետության համար ամենակարեւոր այս տարեդարձի նկատմամբ: Հանրապետության երկրորդ քաղաքում տոնական միջոցառումներն ընդհանրապես չեղյալ  հայտարարվեցին, որովհետեւ 25-ամյա անկախ Հայաստանի ամենախոցելի եւ չկայացած համակարգերից մեկը`ընտրական համակարգը նախօրեին խժռեց  Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդու կյանքը:

Եվ այնուամենայնիվ, տոնը կայացավ, իսկ ամենամեծ շուքը դրան հաղորդեց Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը: Ֆեյսբուքյան հայության եզրակացությունը մեկն էր. զորահանդեսը լավ էր կազմակերպված, հզոր էր, ցուցադրված զինտեխնիկան ոչ թե 80-ականների էր, այլ`գերժամանակակից, զինվորները հպարտ էին, պայծառ դեմքերով: Համընդհանուր հիացմունքի առարկա էր ՀՀ ԶՈՒ Պատվո պահակային վաշտի ելույթը: Զորահանդեսն ուղեկցվում էր հաղորդավարների խոսքով, որի ընթացքում հնչեցին պետության անկախացման եւ կայացման գործում իրենց ավանդն ունեցած անհատների, ռազմական եւ քաղաքական գործիչների, Արցախի եւ Հայաստանի հին ու նոր հերոսների մի քանի տասնյակ անուններ: 

Այս զորահանդեսը, սակայն, միայն տոնի համար չէր: Այն ուներ ռազմական եւ քաղաքական մեծ նշանակություն, որովհետեւ առաջինն էր ապրիլյան պատերազմից հետո: Զորահանդեսը պետք է ցույց տար, որ ՀՀ ԶՈՒ բոլոր թերությունները, որ ջրի երես դուրս եկան քառօրյա պատերազմի օրերին, շտկվել են: Ու կարելի է ասել, այդ իմաստով շքերթը որոշակիորեն ծառայեց իր նպատակին:

Գիշերային զինտեխնիկա, հայկական արտադրության անօդաչու սարքեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ, «Սկադ» օպերատիվ մարտավարական համակարգեր, «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգեր, «Ստրելա 10» զենիթային համալիրներ, C-300 , C-125 համակարգեր եւ վերջապես` «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ. այս ամենը ցուցադրվեց Երեւանի Հանրապետության հրապարակում, բավական լուրջ ազդեցություն թողնելով հակառակորդ երկրում` Ադրբեջանում:

Պատճառն այն է, որ ռազմական հավասարակշռությունը, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմն էր թեքված, այսպիսով վերականգնված է: Որոշ փորձագետների գնահատմամբ, այն անգամ դեպի Հայաստանի կողմ է թեքվել, քանի որ մասնավորապես «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ Ադրբեջանի Զինված ուժերում գոյություն չունեն, այնինչ դրանք հզոր զենք են համարվում:

Երեկ ադրբեջանցի փորձագետները կարծիք էին հայտնում, որ Ռուսաստանն այն Հայաստանին մատակարարել է կամ նախապես համակարգչային այնպիսի ծրագրավորմամբ, որ հրթիռները Ադրբեջանի ուղղությամբ չթռչեն, կամ հատուկ պայմանով, որ հայկական կողմը դրանք Ադրբեջանի վրա չի արձակի: Ադրբեջանում հնչող կարծիքին, թե Ռուսաստանը դրանք Հայաստանին է տրամադրել միայն զորահանդեսում ցուցադրելու համար, իրականում դրանք ՀՀ-ին չեն պատկանում, երեկ պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակը, հայտարարելով, որ ցուցադրված բոլոր զինատեսակները գտնվում են ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ:

Այսպիսով, իրավիճակը ռազմական ճակատում կարելի է փոփոխված համարել:Ադրբեջանը 2013 թվականին զորահանդես անցկացրեց, որի ժամանակ ցուցադրեց իր ռազմական առավելությունը, առնվազն քանակական եւ որոշ չափով նաեւ ժամանակակից զինտեխնիկայի առումով: Հետեւանքը`քառօրյա պատերազմը, որն Ադրբեջանի համար, ի հեճուկս ռազմական առավելության, անսպասելի ելք ունեցավ:

Հայկական Զինված ուժերում զինտեխնիկայի վերջին համալրումներից հետո նոր ագրեսիան Ադրբեջանի կողմից ավելի պակաս հավանական է դառնում, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ նրանք նոր զորահանդես չեն անցկացրել` իրենց «Իսկանդերները» ցուցադրելու համար: Փորձագետները, սակայն, բացառում են, որ ՌԴ-ն Ադրբեջանին էլ այս զենքից մատակարարի, քանի որ ՀՀ-ի դեպքում դա հնարավոր է եղել միայն ՀԱՊԿ-ում համագործակցության արդյունքում, իսկ Ադրբեջանը թեեւ ՌԴ-ի համար ռազմավարական գործընկեր է, սակայն ՀԱՊԿ անդամ չէ:

Մյուս կողմից, կա նաեւ շատ էական հանգամանք, Հայոց բանակին հաղթել չեղավ նույնիսկ այն դեպքում, երբ այն չուներ «Իսկանդեր», գիշերային դիտասարքեր ու էլի շատ բաներ: Ժամանակակից զինտեխնիկայով համալրված Հայոց բանակն անպարտելի է:

Շնորհավոր տոնդ, Հայաստան:

Տպել
7946 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը