«Պետք է մեծանանք խելացի պատանիներ, որպեսզի ապագայում Հայաստանի նախագահը լինի խելացի մարդ»

22/09/2016 schedule17:25

Երեւանի Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով անցկացված զորահանդեսի ընթացքում ու դրա ավարտից հետո հարակից փողոցներում տոնական տրամադրությունն էր գերիշխում:

Զինտեխնիկայի ցուցադրությանը հետեւում ու հրճվում էին նաեւ բազմաթիվ դպրոցականներ` եռագույնները պարզած, «Հայաստան» վանկարկելով, ձեռքերը թափահարելով զինվորականներին ողջունելով: Վերջիններիս մի մասը նույնկերպ էր արձագանքում, մյուսները՝ ժպտում միայն աչքերով: Մեզ հետ զրուցած երեխաները ոգեւորությամբ էին խոսում անկախության մասին, բոլորն անխտիր կարեւորում էին դրա առկայությունը` այդպիսով նաեւ հակադրության մեջ մտնելով ավագ սերնդի ներկայացուցչի հետ, որը շեշտադրում էր նախկինում ունեցած բարեկեցիկ կյանքը` անկախությունն ու հարակից այլ արժեքներ մղելով երկրորդ պլան:

«Անկախությունն, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ պետք է ժողովրդին, պետությանը, որովհետեւ անկախ ապրելը ավելի շատ ազատ ապրելն է բոլորից, այսինքն` չունենալ ինչ-որ կախվածություն մնացած պետություններից, ինչ-որ մեկից: Ես դա եմ հասկանում` անկախություն ասելով»,- մեր զրույցում իր կարծիքը հայտնեց 7-րդ դասարանի աշակերտուհի Անահիտը: «Անկախություն` նշանակում է` սոված, թշվառ»,- կողքից միջամտեց նույն դպրոցի ծնողկոմիտեի նախագահը, որն ավելի ուշ միայն անունը նշեց` Հասմիկ:

«40 հազար դրամ գումար եմ ստանում, ունեմ երկու անչափահաս երեխա, ամուսինս էլ մեկ աշխատանք ունի, մեկ չունի, ո՞նց ապրենք այս անկախ երկրում: Արտագաղթողներին էլ անուն եք դնում` թողնում, փախչում են: Սիրում ենք մեր հայրենիքը շատ, իմ քաղաքը շատ սիրում եմ, շատ հպարտանում եմ ու շատ մեծ ցավ եմ ապրում, որ այսօր հայը ապրում է այս դժվար, այս չգիտեմ ինչ ձեւի կյանքով: Ուզում եմ, որ փայլուն ապագա ունենա մեր այս լավ, պայծառ սերունդը»,- ասաց նա: Հարցին, թե ոչ անկախ երկրի պայմաններում այդ փայլուն ապագան հնարավոր համարո՞ւմ է, տիկին Հասմիկը պատասխանեց. «Ես անկախ պետությունում չեմ ապրել նախկինում եւ շատ ավելի լավ եմ ապրել: Շատ ավելի լավ ուսում եմ ստացել, շատ ավելի լավ էին ապրում իմ ծնողները, շատ ավելի ապահովված էին: Ապրում էին զուտ աշխատավարձով, բայց ամեն ամառ մենք կարողանում էինք գնալ երկրից դուրս հանգստանալու, ոչ մի բանի պակաս չենք ունեցել, իսկ այսօր եթե ուզում ես քո երեխային պայծառ ապագա ապահովես, մի քիչ լավ ուսման տաս, կա՛մ պիտի վարկի տակ ընկնես, կա՛մ մեծ պարտքերի»,- հայտարարեց ծնողկոմիտեի նախագահը` այդուհանդերձ հայտնելով, որ կառավարության փոփոխության ու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հույսեր է կապում: 

Մեր հաջորդ զրույցներում նույնպես աշակերտները երկրի ինքնիշխանությունը բարձր էին դասում` նկատելով, որ անկախությունը չի ժխտում սոցիալական ապահովությունը եւ անկախ պետականության պայմաններում էլ իհարկե հնարավոր է բարեկեցիկ կյանք ապահովել` այդ ուղղությամբ ճիշտ աշխատելու դեպքում:

«Անկախությունն, ըստ իս, այն է, որ պետությունը ինքնուրույն կարող է որոշումներ կայացնել եւ կառավարվել: Հուսով եմ` Հայաստանը միշտ ազատ եւ անկախ պետություն կլինի, եւ ես հպարտ եմ, որ ապրում եմ ազատ, անկախ պետությունում: Ամեն պետության չէ, որ բաժին է հասնում անկախություն: Մինչեւ անկախությունը մենք որոշումներ չէինք կայացնում, չմոռանանք, որ այդ ժամանակ շատ հայ գրողներ են կործանվել: Այդ ժամանակ մենք պետություն չենք ունեցել: Մարդ եթե պետություն չի ունենում, ձուլվում է ուրիշ ազգերի հետ: Իսկ եթե ապրում ես ազատ, անկախ պետությունում, դա բարձր աշխատավարձից, հանգստանալուց, ամեն ինչից վեր է դասված: Պարզապես մեր երկիրը զարգացման ընթացքի մեջ է: Եթե մենք նայենք հետ, կտեսնենք, թե ինչքան է զարգացել Հայաստանը, ինչքան է փոխվել ամեն ինչ: Երբ անկախություն ես ձեռք բերում, դա ամեն ինչից վեր է»,- արձանագրեց մեկ այլ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթը:

Իհարկե, նա երկրում շտկելու ենթակա թերություններ էլ է տեսնում ու ունի դրանք վերացնելու մասին իր պատկերացումը: «Յուրաքանչյուր պետությունում էլ կան խնդիրներ, հիմա կոնկրետ Հայաստանում, յուրաքանչյուր ընտանիքում կա ֆինանսական խնդիր: Դա արդեն մեր երկրի բյուջեի հետ է կապված, պետք է մենք կարողանանք այնպես անել, որ տարիների ընթացքում թե Հայաստանի բյուջեն, թե Հայաստանը զարգացնենք: Դրա համար պետք է մեծանանք խելացի պատանիներ, որպեսզի ապագայում Հայաստանի նախագահը լինի խելացի մարդ, որ խելացի կառավարի»,- շարունակելով ասաց Լիլիթը:

Արվեստի դպրոցներից մեկի 4-րդ դասարանի սան Սոնան էլ, որ զորահանդեսի ավարտից հետո մոլբերտը ձեռքին, ընկերների հետ միասին Ամիրյան փողոցով շարժվում էր դեպի Հանրապետության հրապարակ, ասաց, որ այնտեղ երեխաները նկարելու են Հայաստանի անկախությունը: «Ինձ թվում է` ես երեխաներ կնկարեմ եւ Հայաստանի դրոշը: Դա կնշանակի, որ բոլոր երեխաները խաղաղ ապրեն, որ միշտ լինի խաղաղություն մեր երկրում, դա երեւի ամենալավ բանն է բոլորի համար»,- պատասխանեց հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանում սովորող Սոնան: Խոսելով մեր 25-ամյա անկախ պետության մասին, նա ասաց. «Ամեն պետություն էլ պետք է անկախ լինի: Ու որ մեր այս փոքրիկ Հայաստանը անկախ է, ինձ թվում է` դա արդեն մեծ բան է: Մենք փոքր ժողովուրդ ենք, պետք է միավորվենք, միշտ լինենք միասնական, որ կարողանանք մեր թշնամիների դեմ պայքարել: Ավելի լավ է` մենք անկախ լինենք: Բոլոր ժողովուրդները անկախ լինեն: Իհարկե, լավ կլինի, որ բոլորը կուշտ լինեն, բոլորը լավ պայմաններում ապրեն, բայց մեկ է, անկախությունը լավ է»,- հավելեց նա: 

Տպել
2855 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին