Խողովակների յուրացում Սեւանո՞ւմ. քաղաքապետն ազատ արձակվեց (թարմացված)

23/09/2016 schedule15:30

16:23 Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հեռացել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից՝ պարտավորվելով քննիչի կանչով ավելի ուշ ներկայանալ հարցաքննության:

Այդ մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից: Ղուկասյանը քննչական վարչություն էր բերման ենթարկվել սեպտեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ըստ Տռուզյանի՝ նա նախ հրավիրվել էր որպես վկա, սակայն քանի որ չէր ներկայացել՝ անհրաժեշտություն էր առաջացել բերման ենթարկելու: Բաժնում Ղուկասյանն ասել է, որ այս օրերին զբաղված է քարոզարշավով եւ պարտավորվելով ավելի ուշ քննիչի կանչով ներկայանալ հարցաքննության՝ հեռացել է:

Մեր տեղեկություններով, հարուցված քրեական գործը վերաբերում է Սեւանի ջրահեռացման խողովակների յուրացմանը: Օրերս գործով քննչական վարչություն է հրավիրվել Սեւանի ճարտարապետը, սակայն չի ներկայացել՝ փորձի փոխանակման նպատակով Սյունիքի մարզ գործուղվելու պատճառաբանությամբ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ միայն դրանից հետո է քննիչը որոշել է քաղաքապետին կանչել հարցաքննության: Ենթադրվում է, որ ճարտարապետին Սյունիք գործուղելով քաղաքապետը ցանկացել է մեկուսացնել նրան: Իսկ թե ինչու՝ հավանաբար պարզ կդառնա առաջիկայում:

15:30 Սեւանի գործող քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանն այսօր բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Քննչական կոմիտեից armtimes.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ բերման ենթարկելու պատճառը եղել է այն, որ Ղուկասյանը քննչական վարչությունում քննվող մի գործի շրջանակներում որպես վկա  հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել: Ուստի, կայացվել է նրան բերման ենթարկելու մասին որոշում:

Հարուցված քրգործը, որի հետ կապված Սեւանի քաղաքապետը բերման է ենթարկվել, վերաբերում է գույքի յուրացմանը:

Մենք այսօր ընտրությունների վերաբերյալ զրուցել էինք գործող քաղաքապետի հետ: Քիչ առաջ, երբ կրկին զանգահարեցինք նրան, հեռախոսին պատասխանեց վարորդը՝ Արայիկ անունով, եւ վստահեցրեց, որ Ղուկասյանն այս պահին դպրոցում է՝ նախընտրական հանդիպում է անցկացնում, ուղղակի չի կարող հեռախոսին պատասխանել:

Նշենք, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում չի սատարում Ղուկասյանին:

Տպել
2559 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև