Ի վերջո, ինչ տեղի կունենա տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հետ

23/09/2016 schedule17:10

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում համարում են, որ այլեւս անցյալում է նշված մասնաճյուղը նույն քաղաքի մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու խնդիրը: Կրթության եւ գիտության նախարարությունում, սակայն, հարցը փակված չէ:

Միավորման հեռանկարն, ինչպես հայտնի է, բավական կրքեր էր բորբոքել` լուրջ դժգոհությունների պատճառ դառնալով: Միավորումից առայժմ խուսափել կարողացած մասնաճյուղի ռեկտոր Սամսոն Դավոյանը մեր զրույցում նկատեց, որ սույն թվականի օգոստոսի վերջին, երբ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այցելել էր Գյումրի, Տնտեսագիտական համալսարանի իր ղեկավարած մասնաճյուղում քննարկել են միավորման վերաբերյալ նախագիծը, որին աշխատակազմը դեմ է արտահայտվել ու նաեւ հիմնավորել դա:

«Այդ նախագծով նախատեսված էր, որ միավորվեն մեր մասնաճյուղը եւ մանկավարժական ինստիտուտը, եւ դրա արդյունքում ձեւավորվեր Գյումրու Գրիգոր Նարեկացու անվան պետական համալսարան: Նախարարը հանդիպեց մեր աշխատակազմի հետ, բոլորը դեմ դուրս եկան, հիմնավորեցին, որ դա աբսուրդ է: Գյումրիում կան հինգ տարբեր բուհերի մասնաճյուղեր: Իհարկե, ֆիզիկական միավորումը ոչ հիմնավորված, ոչ էլ արդյունավետ տարբերակ է, բայց չգիտես ինչու վերցրել են միայն մեր մասնաճյուղը, որը արդեն կայացած մասնաճյուղ է: Բավական է ասել, որ վերջին չորս տարիներին Հայաստանում քիչ բուհեր կան, որտեղ ուսանողների թիվը ավելանում է. շուրջ 700 ուսանող ունենք: Ունենք միջազգային կապեր, վերջին 5-6 տարում մեր դասախոսները մասնակցել են 15 միջազգային գիտաժողովի, մեզ մոտ աշխատավարձերը 2-3 անգամ բարձր են, քան Գյումրու մյուս բուհերում: Ավելի բարձր, քան Պետական համալսարանում եւ Սլավոնական համալսարանում: Դա հնարավոր է դարձել, որովհետեւ մենք ավելի ռացիոնալ ենք մեր ֆինանսական ռեսուրսներն օգտագործում եւ փորձում ենք մոտիվացնել, շահագրգռել մեր դասախոսներին, որ նրանք բարձր պատրաստականությամբ մոտենան իրենց աշխատանքին»,- ասաց Սամսոն Դավոյանը:

Փակագծերը բացելով` նա նաեւ փոխանցեց բուհում առկա համոզմունքը, թե ինչու է Մանկավարժական ինստիտուտի հետ միավորելու համար ընտրվել Տնտեսագիտականի մասնաճյուղը: «Որովհետեւ մերը կայացած է, ունի համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Նոր համալսարանը կարող է մի քանի տարի դեռեւս գոյատեւել մեր բարձր վարկանիշի հաշվին»:

Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը համալսարան դարձնելու մասին նախագիծը: Կառավարությունը այն հավանության է արժանացրել: Տվյալ նախագծում, սակայն, նշվում է, որ այն քննարկվել է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Եվ արդյոք այստեղ չի՞ երեւակվում այս երկու բուհերը միավորելու՝ կառավարության պահպանված նպատակը:

Սամսոն Դավոյանը կարծիք հայտնեց, թե նախագծում թերեւս խոսքը վերաբերում է նախորդ ու արդեն չեղարկված նախագծի քննարկումներին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նույնպես ենթադրեց, որ այդ ձեւակերպումները թյուրիմացաբար են հայտնվել որոշման նախագծում: Իսկ դա այդպես է թե ոչ, նախարարությունից մեկնաբանություն ստանալ երեկ մեզ չհաջողվեց: Միեւնույն ժամանակ մեր հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ այստեղ չեն շտապում հայտարարել, թե միավորման հարցը փակված է: Պարզապես դեռ չի գտնվել այն տարբերակը, որը կիրագործվի առանց ցնցումների ու առանց դժգոհությունների ալիքի, ինչը բավական զգուշավոր է դարձնում ոլորտի պատասխանատուներին` որոշումներ կայացնելու հարցում:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, նաեւ պատասխանելով մեր այն հարցին, թե ինքը կողմնակի՞ց  է նշված միավորմանը, նկատեց. «Դա այդպես պարզունակ չէ: Երբ որ Գյումրիում քննարկվում էին այդ խնդիրները, մեխանիկական միավորման մասին ես իմ կարծիքը հայտնել եմ, որ միայն մի մասնաճյուղ միացնելով` ոչ մի խնդիր չի լուծվում: Ես գտնում եմ, որ եթե Գյումրիում ստեղծվում է համալսարան, դա պիտի ընդգրկի ամեն ինչը, ոչ միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը: Պիտի լինի դասական համալսարան, որտեղ տարածաշրջանում անհրաժեշտ բոլոր մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն իրականացվի»:

Նա պարզաբանեց, որ անպայման նկատի չունի քաղաքում գործող մյուս մասնաճյուղերի միավորումը` Պոլիտեխնիկի, Գեղարվեստի ակադեմիայի եւ այլն: «Ես ասացի, չէ՞, ստեղծվի դասական համալսարան` հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում մասնագետների կարիքը: Մանկավարժից, տնտեսագետից, ինժեներից բացի գուցե նաեւ գյուղատնտեսի կարիք կա եւ այլն: Եթե գյումրեցին պետք է մի մասնագիտության դեպքում գա, ասենք, Երեւան, մյուսի դեպքում մնա Գյումրիում, միավորումն առանձնապես բան չի տա: Իմ անձնական տեսակետն է, որ կարելի է ստեղծել մոտավորապես այսպիսի մոդել` ցանցային տիպի ինչ-որ համալսարան, մասնաճյուղերի կարգավիճակը, մի քիչ փոխվելով, պահպանվի, եւ միավորումը տեղի ունենա էվոլյուցիոն ճանապարհով»:

Հ.Գ. Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան ինստիտուտում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել ՀՀԿ Գյումրու կառույցի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը: Բուհը Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան վերանվանելուց հետո եւս Սահակ Մինասյանը վերանշանակվել է որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Կասկածից վեր է, որ հետագայում նա նաեւ «կընտրվի» այդ պաշտոնում:

Տպել
2480 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ