Պիտի ուշադիր լինենք. հիասթափված Ադրբեջանը կփորձի դաշնակից գտնել նոր արկածախնդրության համար

23/09/2016 schedule23:30

«Բավականին կարճ տեքստ է տարածվել, որը բավական խոսուն է». մեզ հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը՝ այսպիսի տեսակետ հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Խոսքը Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո տարածված հայտարարության մասին է, որում մասնավորապես ասվում է.

«Հանդիպման ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել վերջերս Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ընդունված որոշումների կիրառմանը: Քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել հարմար միջավայր առարկայական բանակցությունների առաջընթացի համար, ինչը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը, նաեւ մտքեր ենք փոխանակել այն առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև:

Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում այն ժամանակ, երբ նրանք կցանկանան: Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»:

Ըստ քաղաքաագետ Ստեփան Սաֆարյանի՝ հայտարարության նպատակն է կողմերին տեղեկացնել, որ ուշադրության կենտրոնում է շարունակում գտնվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքը:

«Այս պարբերությունը բավականին շատ ինֆորմացիա է տալիս, թե ինչ է տեղի ունեցել: Ակնհայտորեն համանախագահները ընդհանուր որոշման են եկել, որ պետք է բանակցությունների համար հարմար միջավայր ստեղծվի: Սա կարելի է անվանել Վիեննայի հաղթանակ Սանկտ Պետերբուրգի նկատմամբ, որովհետեւ եթե Վիեննայի նպատակն է եղել բանակցությունների համար նպաստավոր պայմաններ եւ վստահության միջավայր ստեղծելը, այդ թվում մոնիտորինգի կարողությունների ընդլայնումը եւ միջազգային հետաքննության մեխանիզմների ստեղծումը, ապա Սանկտ Պետերբուրգում կազմակերպված հանդիպմամբ Ռուսաստանի ցանկությունն է եղել առանց Վիեննայի պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղակի շարունակել բանակցությունները»,- ընդգծում է նա:

Սրանով, ըստ Սաֆարյանի Ադրբեջանին եւ Ռուսաստանին հասկացնում են, որ քանի դեռ այդ պայմանները ստեղծված չեն, բանակցությունների վերսկսում, առավել եւս հարցի կարգավորում տեղի ունենալ չի կարող:

«Սա, կարծում եմ, չափազանց հիասթափեցնող պետք է լինի Ադրբեջանի ու Ռուսաստանի համար: Ադրբեջանը, հայտնվելով հիասթափության վիճակում, փորձելու է գտնել դաշնակիցներ նոր արկածախնդրության համար: Այս իմաստով նրա հույսը եւ հենարանը պետք է լինի Ռուսաստանը, հետեւաբար մենք պետք է ուշադիր հետեւենք, թե ինչպես են զարգանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները եւ ինչ ազդանշան է Ռուսաստանը թողնում Ադրբեջանի համար, եւ որքան ազատ կլինեն Ադրբեջանի ձեռքերը որեւէ ռազմական արկածախնդրություն իրականացնելու համար»,- ընդգծեց Սաֆարյանը:

Հիշեցնենք. մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ–Պուտին հանդիպման արդյունքներով կողմերն ընդունել էին հայտարարություն՝ համաձայն որի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել էին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը:

Տպել
7464 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված