ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան վտանգված է. Դաշնակցությունը կդադարեցնի՞ քաղաքական համագործակցությունը

24/09/2016 schedule09:09

Նոր կառավարության ձեւավորման գործընթացներում առանձնակի հետաքրքրության առարկա է դաշնակցական նախարարների հարցը: Այս տարվա փետրվարի 24-ին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի ստորագրման արդյունքում Դաշնակցությունը ստացավ նախարարական երեք  եւ մարզպետի երկու պորտֆել: Յոթ ամիս անց, սակայն, իրավիճակ է փոխվել: Արդյոք ՀՅԴ-ն նոր կառավարությունում կպահպանի՞ իր քվոտան:

Երեկվա դրությամբ այս հարցի պատասխանը կարծես թե դաշնակցականներն էլ չունեին: Ճիշտ է, լրագրողների հետ շփումներում նրանք փորձում են հակառակ տպավորությունը ստեղծել՝ վստահեցնելով, որ ոչ մի պորտֆել չեն կորցնի: Վարչապետի փոփոխության ընթացքը, սակայն, ցույց տվեց, որ ՀՅԴ-ականներն այնքան էլ չեն տիրապետում իրավիճակին, եւ միշտ չէ, որ կատարվում է այն, ինչ նրանք վստահաբար պնդում են:

Արդեն հայտնի է, որ Արծվիկ Մինասյանն էկոնոմիկայի նախարար չի լինի: Խոսակցություններ կան, որ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: Երեկ Մինասյանն ըստ էության հաստատեց, որ իրեն նոր առաջարկություն է արվել եւ ասաց, որ դա քննարկման է դրվելու ՀՅԴ ԳՄ-ում: Խոսակցություններ կան նաեւ, որ ՀՅԴ-ական մյուս երկու նախարարները` Լեւոն Մկրտչյանն ու Դավիթ Լոքյանը կվերանշանակվեն: Դաշնակցական երեք նախարարների դեպքում էլ, սակայն, որոշակի խնդիրներ կան: Լոքյանն ու Մկրտչյանը Կարեն Կարապետյանի կառավարության  կարգախոսը դարձած «նոր սկզբի» համար բավական «հին» են եւ ոչ մի կերպ չեն տեղավորվում «տեխնոկրատների  կառավարությունում»: Արծվիկ Մինասյանն այս առումով ընդունելի կադր է, սակայն նրա դեպքում էլ նոր առաջարկից հրաժարվելու անձնական դրդապատճառներ կարող են լինել:

Նախ` վարչապետի պաշտոնում կառավարության առաջին նիստը վարելիս Կարեն Կարապետյանը Մինասյանի հետ բավական տգեղ վարվեց: Բացի այդ, Մինասյանի կերպարը հուշում է, որ նա չի կարող ոգեւորված լինել բնապահպանության համակարգ տեղափոխվելու հեռանկարով: Չի բացառվում, որ Գերագույն մարմնում քննարկումների ժամանակ Մինասյանն ինքնաբացարկ ներկայացնի: ՀՅԴ-ին կարող է առաջարկվել կուսակցությունից դուրս գտնել նոր կառավարության չափանիշներին համապատասխանող անհատներ եւ պահպանել կառավարությունում իրենց պորտֆելները՝ միեւնույն ժամանակ չունենալով դաշնակցական նախարարներ: Ի վերջո, եթե իշխող ՀՀԿ-ում նոր կառավարությունում կուսակցական պատկանելությունը առաջնային չեն համարում, ինչու չպետք է այդպես լինի նաեւ կոալիցիոն գործընկերոջ դեպքում: 

ՀՅԴ-ի համար, սակայն, հիմա շատ ավելի լուրջ հարց կա: Փաստացի վտանգի տակ է հայտնվել ՀՀԿ-ի հետ կոալիցիան, քանի որ արդեն իսկ խախտվել են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրի մի քանի կետեր: Համաձայնագրում գրված է. «Քաղաքական համագործակցության կողմերը պարտավորվում են՝

Համատեղ ջանքեր գործադրել պետական կառավարման արդյունավետության բարձրացման եւ նրա նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում` կառավարության կառուցվածքին, գործունեության կարգին եւ կադրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ կայացնելիս: (...) Քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի եւ Կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց»:

Սեպտեմբերի 7-ին nwes.am-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի սպասվող հրաժարականի մասին խոսակցությունները, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է. «Չեմ կարծում, որ առանց մեզ հետ խոսելու, այդ հարցը քննարկելու, այդպիսի բան կատարվի, ի վերջո վարչապետի փոփոխություն՝ նշանակում է կառավարության վերանայում։ Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ հիմնականում կոալիցիոն գործընկերներին պետք է դրա մասին տեղեկացնեն»:

Հաջորդ օրը Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Սեպտեմբերի 9-ին արդեն Ռուստամյանը բացատրում էր, թե ինչ կարեւոր էր կառավարության փոփոխությունը հիմա եւ ինչ լավ հնարավորություն է ստեղծվել ՀՅԴ-ի համար աշխատելու նոր կառավարության ծրագրի վրա: Հարցերին էլ, թե իրենք երբ են տեղեկացված եղել հրաժարականի մասին, Ռուստամյանը պատասխանում էր, որ կոալիցիայի նիստերում փոփոխության անհրաժեշտությունը միշտ էլ քննարկվել է:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում նույն հարցին  պատասխանում է. «Դե, հիմա ինչ կարեւոր է… բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք»: ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրում ասվում է նաեւ, որ անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դադարեցնել քաղաքական համագործակցությունը:

Ակնհայտ է, որ կառավարության փոփոխության հարցում կոալիցիոն գործընկերների միջեւ տարաձայնություններ են առաջացել, իսկ թե որքանով դրանք անհաղթահարելի կլինեն՝ առաջիկայում կերեւա:

Տպել
4481 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ